Հինգշաբթի, Հունիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարսից պոեզիա. նոր հրատարակություն

Կարեն Մկրտչյան
28/03/2024
- 28 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
136
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լույս է տեսել իրանահայ անվանի գրող եւ թարգմանիչ Զորայր Միրզայանի (1916-1964) «Պարսից գրականություն: Պոեզիա (1900-1960)» գիրքը

Զորայր Միրզայանի «Պարսից գրականություն» գործը Երեւանում խմբագրել եւ հրատարակության է պատրաստել իր զարմիկ Նիկիտ Միրզայանը, բարեհիշատակ գրողի զավակների՝ Ջոզեֆ եւ Վահե Միրզայանների աջակցությամբ:

Գրքում ներկայացված է Իրանի վերջին հարյուրամյակի գրականության՝ Սահմանադրական շարժման, պահպանողական եւ նորագույն շրջանների պատմությունը: Նշված պատմափուլերից ընտրված են լավագույն ներկայացուցիչների աշխատանքները, միաժամանակ ներկայացվում են բանաստեղծների համառոտ կենսագրականը եւ նրանց գործերից թարգմանաբար նմուշներ:

Դեռեւս 1994 թ. անվանի բանասեր-արեւելագետ Բաբկեն Չուգասզյանը, անդրադառնալով այդ ժամանակ անտիպ մնացած այս գրքին, հետեւյալ կերպ է գնահատել Միրզայանին՝ «Տիրապետելով պարսկերենին, անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին եւ ձեռքի տակ ունենալով ականավոր արեւելագետներ Սաիդ Նաֆիսիի, Զաբիհօլլա Սաֆայիի, Էդվարդ Բրաունի, Ռընե Գրուսեի, Հանրի Մասեի, Եվգենի Բերտելսի, Յան Ռիբկայի եւ այլոց աշխատությունները, Զ. Միրզայանը ստեղծել է մի ինքնատիպ գործ, որը փոքր-ինչ դուրս գալով գրականության պատմության սահմաններից՝ որոշ իմաստով իրանական մշակույթի համառոտ հանրագիտարանի բնույթ է ստացել»: Փաստորեն, ընթերցողի սեղանին է դրվել մի գիրք, որի արժեքավոր լինելու վերաբերյալ առկա են մի շարք մասնագետների միանշանակ դրական կարծիքները:

Հարկ է նշել, որ գրքի խմբագիր Նիկիտ Միրզայանն ավելացրել է նույն հեղինակներից այլ թարգմանություններ, որոնք կատարել են Հայաստանի կամ Սփյուռքի թարգմանիչները: Օգտակար են նաեւ Նիկիտ Միրզայանի ծանոթություններն ու կազմած պարսկերեն հավելվածը, որտեղ ներկայացված են ժամանակի գրական ազդեցիկ դեմքերն ու թերթերը, ինչպես նաեւ «Նոր էջ» եւ «Այրված մոմը» գրական խմբակների լուսանկարները: 

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Հրաչ Բեգլարյանի «Մղձավանջներ» վեպը

Համանման Հոդվածներ

Ազգային

Հայրիկ Մուրադյանի որդու պարզաբանումը՝ «Երազ իմ Երկիր Հայրենի» երգի շուրջ ստեղծված քննարկումների վերաբերյալ

11/06/2025
6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հրաչ Բեգլարյանի «Մղձավանջներ» վեպը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք

12/06/2025

2025 թ. հունիսի 16-22-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք...

ԿարդալDetails

Կոտայքի թեմը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

12/06/2025

Հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի. Լեւոն Տեր-Պետրոսյան

12/06/2025

ԱՄՆ-ը մասնակիորեն տարհանում է Իրաքում իր դեսպանատան աշխատակիցներին

12/06/2025

Չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել Բաքվում պահվող հայերի նկատմամբ. Ռուբեն Վարդանյանի փաստաբան

12/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական