Կառավարության ծրագիրն այն մասին է, որ ՔՊ-ն հավակնում է 13 տարի պաշտոնավարել. Վարդևանյան

Ակնհայտ է, որ սա երեք պատերազմ, երեք պարտություն բերած ուժի հերթական ոչ հայանպաստ ծրագիրն է, ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով բացառապես ՔՊ ձայներով քիչ առաջ ընդունված կառավարության ծրագրին։
«Այս ծրագիրն այն մասին է, որ մի ուժ, որը 2018 թվականին իշխանության եկավ մեկ կարևոր լոզունգով՝ «մեկ ուժ, մեկ անձ չպետք է 10 տարուց ավելի պաշտոնավարի»։ Այդ լոզունգի տրամաբանությամբ փորձ արվեց գեներացնել հանրային աջակցություն, և այս ծրագիրն այն մասին է, որ այդ ուժը հավակնում է 13 տարի պաշտոնավարել»,- ասաց Վարդևանյանը։
Ըստ պատգամավորի՝ ՔՊ-ն հիշվելու է պատմության մեջ՝ որպես Հայաստանի պատմության միակ ուժը, որն այդքան դժբախտություններ բերելով հանդերձ՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում է՝ «Եթե մենք չընտրվենք՝ սահմանադրական մեծամասնություն չունենանք, արյունալի պատերազմ է լինելու սեպտեմբերին»։
