Ոչինչ, մենք ամեն ինչի կդիմանանք, կմաքառենք, ռադիոակտիվ քարից հաց կքամենք. Փաշինյանն ԱԷԿ-ի թեմայով կատակեց

Աստված չանի, որ էդ ատոմակայանը պայթի. Հայաստանի շրջաններ կան, որ ավելի հեռու են ատոմակայանից, քան Թուրքիան, ԱԺ-ում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի տարածքներ կան, որ ավելի մոտիկ են ատոմակայանին, քան ՀՀ որոշ շրջաններ»,-նշեց Փաշինյանը։
«Մեզ պետք է որևէ բան ասվի Ադրբեջանից կամ Թուրքիայից , և դա արդեն փոխում է ամեն ինչ։
Մենք «պատրաստ ենք» անտեսել ատոմային էներգետիկայի բոլոր կանոնները՝ ի հեճուկս Ադրբեջանի և Թուրքիայի։ Չէ՛, մենք էդ ատոմակայանը պետք է մինչև 2125 թիվը բան անենք… ոչինչ, մենք ամեն ինչի կդիմանանք, կմաքառենք, ռադիոակտիվ քարից հաց կքամենք»,- կատակեց Փաշինյանը։
