Երկուշաբթի, 24 Օգոստոս, 2026

Ուղիղ. Դատական համակարգը բարեփոխելու համար հարկավոր է նոր Սահմանադրություն ընդունել. Փաշինյանն ԱԺ-ում է

Ուղիղ. Դատական համակարգը բարեփոխելու համար հարկավոր է նոր Սահմանադրություն ընդունել. Փաշինյանն ԱԺ-ում է

Հայաստանի նախկին ղեկավարներից ոչ մեկը ընտրությունների ժամանակ չի ստացել ժողովրդի վստահությունը, և իշխանությունը զավթվել է բռնությամբ ու սպանություններով. ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց իկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ Հայաստանի նախկին ղեկավարները գաղափարախոսություններ են պարտադրել ժողովրդին, արցախյան շարժումը փաթաթել են ժողովրդի վզին։

Փաշինյանը նախկին ղեկավարների մասին ասաց, որ նրանք Ադրբեջանի ներկայացուցիչն են եղել, իսկ ոմանք ծնվել են հենց Ադրբեջանում և Հայաստանը պահել են Ադրբեջանի թելադրած օրակարգի տակ։

Նրա խոսքով՝ այսպես շարունակվել է մինչև 2018 թվականի «ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»։

Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է 2026-31 թթ. կառավարության ծրագիրը՝ խոսելով հեղափոխության կիսատ մնացած ծրագրերն ավարտին հասցնելու մասին։

304 միլիարդ դրամի միջոցներ են վերադարձվել պետությանը, պետբյուջեի եկամուտներն ավելացել են, ստվերային տնտեսությունը՝ նույնպես։

Նա հայտարարեց, որ մինչև 2031 թվականը երկու միլիարդ դոլարի ապօրինի ծագում ունեցող գույք պետք է վերադարձվի պետությունը, պետք է կոռուպցիան վերանա։

Պետությունը բավարար ջանքեր է գործադրում դատաիրավական համակարգի բարեփոխման վրա. ասաց Փաշինյանը։

«Բայց դատական համակարգը մնում է հիմնականում նախկին վերնախավերի ազդեցության տակ. դատական համակարգը կաստայացված է և կապ չունի իշխանության միակ աղբյուրի՝ ժողովրդի հետ»,-հայտարարեց նա։

Դատական համակարգը բարեփոխելու համար հարկավոր է նոր Սահմանադրություն ընդունել. Փաշինյանը նոր Սահմանադրությունը համարում է մաքուր հայկական օրակարագ, ոչ թե ադրբեջանական, ինչպես շատերն են ներկայացնում այն։

Կիսվել