Փաշինյանի՝ Վեհափառին ավազանի անունով կոչելուց հետո ընդդիմադիրները սկսեցին հարվածել սեղաններին, ՔՊ-ականները՝ ծափ տալ

Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ Կտրիճ Ներսիսյանը…, ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը, սակայն նրա խոսքը կիսատ մնաց, քանի որ նրա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ավազանի անունով կոչելուց հետո ընդդիմադիր պատգամավորները սկսեցին ձեռքերով հարվածել սեղաններին, իսկ ՔՊ-ական պատգամավորները՝ ծափահարել։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատգամավորներին հորդորեց լռել, իսկ Փաշինյանին առաջարկեց շարունակել ելույթը։
Փաշինյանը շարունակեց… «որ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դուրս է դրել կանոնական ծիրից՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»։
Սակայն դալիճում կրկին ծափեր և սեղանին հարվածներ լսվեցին։
