Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

24/07/2020
- 24 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Այս անգամ էլ թագաժահրով զինված մահը մեր շուրջը եւ մեր մեջ իր դաժան հունձն է անում: Արտակարգ իրավիճակի սահմանափակումները բոլորիս զրկել են մեր ընկերներին ու հարազատներին գոնե մարդավայել հրաժեշտ տալու հնարավորությունից: Համավարակի վտանգավորությունը վերացրել է ավանդական հոգեհանգիստն ու բազմամարդ հուղարկավորությունը: Մեկի կորստյան ցավին ու կսկիծին դեռ չհամակերպվածՙ անսպասելի հայտնվում է հաջորդը, եւ մարդ մոլորվում է բազմաթիվ մահերի մեջՙ չիմանալովՙ ինչպես վերջին հրաժեշտը տա անդարձ հեռացող մտերմին, երկար տարիների աշխատանքային ընկերոջը, մխիթարի հանգուցյալի անմիջական հարազատներին:

Անսպասելի էր նաեւ Երեւանի պետական համալսարանի երկարամյա դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետի Սաքապետոյանի մահը, որը ցավալի, անդառնալի կորուստ էր ոչ միայն Սաքապետոյան գերդաստանի, կնոջ ու զավակների, թոռների ու մյուս մտերիմների, համալսարանական ընկերների ու 1960-ական թթ. կեսերից նրա բովանդակալից դասախոսություններն ունկնդրած ուսանողների, այլեւ հայագիտության համար: Դժվար է նրա մասին խոսել անցյալով, որովհետեւ նա ինքն է ողջության օրոք ստեղծել իր մարդկային նկարագրի, բարձրակարգ հայ մտավորականի ու գիտնական-մանկավարժի նկատմամբ մշտատեւ հարգանքն ու պատիվը:

Ռուբեն Սաքապետոյանը ծնվել է 1944 թ. հոկտեմբերի 11-ին եղեռնից մազա-պուրծ, ներկայիս Թուրքիայի Ինջիրլիկ օդակայանի տարածքից վտարված (կան բոլոր հիմնավորող փաստաթղթերը) եւ Բեյրութում (Լիբանան) ապաստանած հայ ընտանիքում, որը մեծ հայրենադարձության ժամանակ տեղափոխվեց հայրենիքՙ Հայաստան:

1960 թ. Ռ. Սաքապետոյանն ավարտեց Երեւանի թիվ 63 միջնակարգ դպրոցը եւ ընդունվեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժինը: Ժամանակակիցները լավ են հիշում գանգրահեր, աշխույժ ու նախաձեռնող, ընկերական հավաքներում փայլող կենսախինդ ու ինքնավստահ պատանուն, որը նաեւ գրական հակումներ ուներ, եռանդով մասնակցում էր համալսարանի եւ հանրապետության գրական-մշակութային կյանքին: «Գյուղից մինչեւ քաղաք 150 կիլոմետր է» պատմվածքով նա նվաճեց երիտասարդ գրողների ՀԳՄ մրցանակը: Այն ժամանակներում Ռ. Սաքապետոյանն իրոք առաջամարտիկ էր. Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների հետ համալսարանում հանդիպման, արեւմտահայ նահատակ բանաստեղծներին նվիրված գրական միջոցառումների կազմակերպիչներից մեկը, Մեծ եղեռնի 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում ԵՊՀ ուսանողներից նրան էր վստահվել Գրիգոր Զոհրապի եւ նահատակ մյուս գրողների մասին պատասխանատու զեկուցումը: Իսկ 1966 թ. ապրիլի 24-ին Կոմիտասի գերեզմանին ծաղիկ դնելու համար բանտարկված ԵՊՀ ուսանողներից մեկն էր նա, որ ճաշակել էր խորհրդային բանտի բոլոր զավեշտալի «հրաշալիքները»:

1966 թ. նա ավարտեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, 1969-ինՙ ասպիրանտուրան, 1967-ից արդեն հայոց լեզու, արեւմտահայերեն ու ոճագիտություն էր դասավանդում բանասիրական ու մյուս ֆակուլտետներում: Հենց այս ուղղություններով էլ դրսեւորվեցին նրա գիտական հետաքրքրությունները թե՛ արեւելահայերենի, թե՛ արեւմտահայերենի ու մանավանդ նրանց զուգադրական քննությունների նկատմամբ, որոնք արտացոլվեցին հանրապետության գիտական մամուլում հրատարակած նրա տարբեր հոդվածներում:

Թեեւ նա թեկնածուի գիտական աստիճան ստացավ արեւելահայերենիՙ Ե. Չարենցի երգիծական ու ողբերգական երկիՙ «Երկիր Նաիրի» պոեմանման վեպի լեզուն ու ոճը քննող աշխատությամբ (1974 թ,), սակայն նրա գիտական կարողությունները լավագույնս դրսեւորվեցին արեւմտահայերենի ուսումնասիրության բնագավառում, որի կրողն էր ինքը: Դրա վկայությունն էր 2005 թ.պաշտպանած դոկտորական ատենախոսությունը, որը նվիրված էր արեւմտահայերենի լեզվաոճական իրակություններին:

Հայագիտության ասպարեզում նշանակալից հաջողությունների եւ գիտամանկավարժական վաստակի համար 2004 թ. նրան շնորհվեց դոցենտի, 2005 թ.ՙ պրոֆեսորի կոչում:

2009-2014 թթ. պրոֆ. Ռ. Սաքապետոյանը ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչն էր, 2015-իցՙ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր:

1991-1992 թթ. հայագետ-մանկավարժը գործուղվել էր Բեյրութՙ հայերեն դասավանդելու եւ ղեկավարելու «Հյուսիսեան» հայագիտական կենտրոնի աշխատանքները:

Պրոֆ. Ռուբեն Սաքապետոյանը հեղինակ է շուրջ 50 գիտական հոդվածների, ինչպես նաեւՙ «Ե. Չարենցի արձակի լեզուն եւ ոճը» (Բեյրութ, 1992), «Արեւմտա-հայերենի եւ արեւելահայերենի բառապաշարային առանձնահատկությունները» (Եր., 2004), «Արեւմտահայերենի դասագիրք» (Եր., 2006), «Արեւմտահայերեն – արեւելահայերեն նոր բառարան» (Եր., 2011) աշխատությունների: Վերջինս արժանացավ Թեքեյան մշակութային միության ամենամյա մրցանակին:

Պրոֆ. Ռուբեն Սաքապետոյանը հմուտ մասնագետ էր, համահեղինակՙ ՀՀ ավագ դպրոցի հայոց լեզվի դասագրքերի: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական մի քանի ատենախոսություններ:

Իսկական համալսարանական էր նա, ընտանիքի հրաշալի հայր եւ ամուսին, լավ ընկեր, մեր հաղթանակներով ոգեւորված, հայագիտության զարգացմամբ, հայության ճակատագրով եւ մեր պետականության ապագայով մտահոգված ազնիվ քաղաքացի:

Նրա կորուստն իսկապես ցավալի է բոլորիս համար, իսկ լուսավոր կերպարը, մշտաժպիտ հայացքը միշտ վառ կմնան բոլոր ճանաչողների սրտերում ու հիշողություններում:

Նախորդ գրառումը

ՌԵՔՎԻԵՄՙ ՀՈԳՈՒՍ ԵՐԳԵՀՈՆՈՎ

Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական