Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԵՔՎԻԵՄՙ ՀՈԳՈՒՍ ԵՐԳԵՀՈՆՈՎ

24/07/2020
- 24 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Ալբերտ Սեւինչի մտքի տեսիլքը 2000 թվականից ի վեր, գրեթե անզիջում, քարե իրականություն էր դառնում, շուրջը գեղեցիկ էր ավելացնում, ուրախություն էր պարգեւում դեմ հանդիման եկողին։ («Ազգի» 2008 թվականի մայիսի 24-ի համարում պատմել ենք նրա մասին- Ան. Հ.)։ Ճարտարապետի նրա Planen und Bauen («Նախագծել ու կառուցել») գրասենյակը Գերմանիայի տարբեր քաղաքներում առատ լույսով, ամուր սյուներով կանգուն կառույցներ էր ստեղծումՙ հիմնականում սպիտակ- մոխրագույն երանգներով։ Հուլիսի 16-ի երեկոյան մի Լույս մարեց այս աշխարհում, մի հսկա սյուն խոնարհվեց Դյուսսելդորֆում, մի ազնվական հոգի ճանապարհ ընկավՙ երկրային մոխրագույնից դուրս որոնելու իր երկնային սպիտակ հանգրվանը։

59 տարեկան էր…ընդամենը։ Ծնվել էր Կ.Պոլսում։ Երկու հին ժողովուրդներիՙ հոր կողմից արամեացի- ասորիների, մոր կողմից հայկական գեների աշխույժ վազքն ուներ երակներում։ Առանձնաշնորհյալ էր. Այս բառի իմ ընկալման նրա կերպը բազում շնորհների ակնհայտ բնակությունն էր նրա ամուր մարմնում, ուր գլուխն ու սիրտը մրցակցում էին։ Ուղեղը գործում էր լույսի արագությամբ, երբ մեկին պետք էր օգնել, հոգին հանգիստ չէր գտնումՙ էլ ի՞նչ է հարկավոր… Ստանում էր անընդհատ, տալիս էր անդադրում։ Արեւմտյան աշխարհի դաժան մրցակցության մեջ հաղթողն ինքն էր հաճախՙ վերապրողի մեծ ուժ, հաստատակամությունն էր պատճառը նաեւ։ Մի մեծ առեղծված մտքիս որոնումներում չունի պատասխանՙ գերզբաղված այդ մարդն ինչպե՞ս էր կարողանում ժամանակ «ստեղծել»ՙ ընթրիքի սեղանի շուրջ պարզ, անշտապ զրույցը կարեւորելով, դիմացինին հարգելով։ Արվեստագետներին ու բանաստեղծներին, հոգեւորը նյութականի գերին չդարձնողներին բաշխում էր իր երգը, որ հսկա մարմնում պահ էր մտել ոչ անպայման խրոխտ ելեւէջներով։ Երբ հոգին երգում էր, այլեւս ընկալելի էր դառնում, որ Թուրքիայում հասակ առած մարդու երգ էՙ թախծոտ, թավ լարերով։ Երբ Գերմանիայի մայրաքաղաքը Բոնն էր, եւ հայերն ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանության առջեւ պահանջատեր էին դառնում, նրա խոսքն էին փնտրումՙ ձայնը դառնում էր խիստ ու հատու։ Շեշտն ազդեցիկ էր, ստիպում էր լսել, երբ շինարարները շեղվում էին կատարյալին ձգտող իր նախագծից։ Նույն մարդու ձայնը սակայն ջերմ էր դառնում, երբ հյուրասիրում էրՙ ձայնը փարվում էր, զրույցը դառնում էր անվերջանալի։ Կյանքում հաշիվ սիրողների հաշիվն ինքն էր փակում։ Ինքն էր շահողը միշտ։ Մեծ ժառանգության տեր էր, բայց կրկնապատկողն ու եռապատկողն եղավՙ գիտեր գին ու արժեք, գիտեր, որ դրամն իր խելքի, մտավոր կարողության ժամապահը չէ, միջոց էՙ մարդկանց օգնության հասնելու միջոց։ Քանի ճակատագիր փրկեց…լուռ էր իր առաքելության մեջ, օրինակելի։ Երկու հայրենիք ուներՙ մեկը հիշողության քարտեզին, մյուսըՙ Հայաստանի նման Արցախն էլ գիրկն առածՙ իրական, ու բոլորից լավ գիտեր քայլելով արահետներ, մարդկանց գտնելու, հայրենիքը ճանաչելու, ծառ տնկելու, հարստության աղբյուրը բացահայտելու ճանապարհը։ Պարտապան էր ու պարտատեր, գթասիրտ էր ու խստապահանջ, ակն ուներՙ սրատես, ունկն ուներՙ միշտ բաց, նեղն ընկած մարդու համար լայն դուռ էր, ընկածինՙ բարձրացնող, համեստՙ իր պատկառելի կարողության մեջ։ Մարդ լինելու նրա բանաձեւն ամուր խարիսխ ուներՙ Անտուան դը Սենթ Էքզյուպերիի բարոյական հենքը. Հայացքը չէր փախցնում կարիքավորի հանդիպելիս, ասում էր ամաչում է, երբ թշվառություն է տեսնում, ներսում եղած արժանապատվությունը կուչ էր գալիս։ 2017 թվականի մայիսին Դյուսսելդորֆում, քաղաքապետի, հանրային ազդեցիկ դեմքերի ներկայությամբ պաշտոնապես ազդարարվեց մի մեծ գործի սկիզբՙ «Ալբերտ Սեւինչ հիմնադրամի» գոյությունը, որ մեկ տարի շարունակական գործունեությամբ հաստատել էր իր կարեւորությունը։ Սա նյութական երակ է, որ նպաստելու է առաջին հերթին Իրաքում եւ Սիրիայում պատերազմից տուժած արամեական-ասորական համայնքի կարիքներին, բարեգործական ծրագրեր է իրականացնելու Հայաստանումՙ հատկապես երկրաշարժ տեսած Գյումրիում եւ անշուշտՙ Գերմանիայում։ Շատերի համար ամենից անսպասելին եղավ չորրորդ հասցենՙ հիմնադրամը հենարան էր դառնում Իրաքի եզդիներին, հատկապես երեխաներին ու կանանց, որ բռնության զոհ են դարձել։ Հիմնադրամի մի մնայուն ծրագիր էլ ուրախություն պատճառեց 2018-ի օգոստոսին Շիրակի մարզի բնակիչներին. Ախուրյանում բացվեց տարեցների տուն ինտերնատը, որ հավերժացնում է Ալբերտի մորական պապիՙ Որդիկ Գյուլպենկյանի անունը։

Արեւի ծագելու հետ քո բացական զգացվելու է, եւ քո ներկանՙ հոգի դրած կանգուն շենքերիդ մեջ տեսնելու ենք մենք։ Իսկ երեկոյան աղոթքի պահին հարյուրավոր մարդիկ օրհնելու են քո հավերժական ուղեկցությունըՙ իրենց փոխված ճակատագիրն է դրա առհավատչյան։

Գույումճյանները, Հովսեփյանները խոր կսկիծով սգում են թանկագին

Ալբերտ Սեւինչի (Հադոդո) անժամանակ մահը։

20 հոկտեմբերի 1960 թ.- 16 հուլիսի 2020 թ.)

Ցավակցում ենք տիկին Մարիին, Նադյային, Շաքեին, Նաիրիին, Էդեսային, Նիշային, Ալբերտի ընկերներին ու նրան ճանաչող բոլոր մարդկանց։

Նախորդ գրառումը

Չինարի գյուղում հրետանային արկ է հայտնաբերվել և վնասազերծվել(video)

Հաջորդ գրառումը

ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական