Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը բաց նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանինՙ կոչ անելով վերջինիս, որպեսզի օգտագործի իր լծակները եւ նպաստի իրենց խափանման միջոցի փոփոխմանը: Փաշինյանը պատասխանելով հիշյալ նամակին, ասել է. «Բաղրամյան 26-ից այլեւս ոչ մի դատավոր հրահանգավորում չի ստանալու, քանի որ եթե մենք մեկ անգամ դա անենք, ապա նրանք դրանից հետո միշտ սպասելու են մեր հրահանգներին»: