ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիեւին Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի առթիվ, որում անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտությանը. հայտնում է Minval.az-ը:
Ուղերձում նշվում է, որ «առաջիկա ամիսները հնարավորություններ կբացեն ԼՂ հակամարտության կարգավորման համար»: «ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, անկեղծորեն ցանկանում է համագործակցել Ձեզ հետ այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով տեւականորեն կարգավորելու ուղղությամբ», ասվում է Թրամփի ուղերձում: