ՀՐԱՉՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ատենապետ
ՀՈՎԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ատենադպիր
ՌԱԿ Կենտրոնական վարչությունը խորապես ցավում է սովետահայ եւ մեր ժամանակների ճանաչված լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ երկարամյա դասախոս Ռուբեն Սաքապետոյանի անժամանակ մահվան առթիվ: Նշանակալի է նրա մեծ ավանդը արեւմտահայ լեզվի բառարանագրության, գիտական բազմաթիվ մենագրությունների, բուհական եւ դպրոցական դասագրքերի ստեղծման, երիտասարդ գիտնական-լեզվաբանների պատրաստման գործում:
Սիրված դասախոսի, հայ արդարամիտ մտավորականի եւ գիտության երկարամյա նվիրյալի կերպարը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:
ՌԱԿ Կենտրոնական վարչությունը ցավակցում է Ռուբեն Սաքապետոյանի ընտանիքին, նրա որդունՙ կուսակից ընկեր Արմեն Սաքապետոյանին, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դասախոսներին եւ ուսանողությանը, հայ լեզվաբան-գիտնականներին, մաղթում համբերություն:
Աստված հոգին լուսավորի…
«Ազգ»ը միանում է ցավակցություններին եւ վշտակցում հարազատներին եւ ընկերներին: