Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՎԱԶԵԼ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐՈՎ

24/07/2020
- 24 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆԻ
նչպես տեղեկանում ենք պետեկամուտների հրապարակած տեղեկատվությունից, այս տարվա հունիսին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են մոտ 96 մլրդ դրամ: Այս ցուցանիշը փաստում է այն մասին, որ հարկային եկամուտները շարունակում են նվազել բարձր տեմպերով: Եթե համեմատենք նախորդ տարվա հունիս ամսվա 142 մլրդ դրամ հարկային եկամուտների հետ, ապա կստացվի, որ այս տարվա հունիսին դրանք նվազել են 46 մլրդ դրամով կամ մոտ մեկ երրորդով: Սա, ինչ խոսք, իսկապես աննախադեպ նվազում է: Նման նվազում մեկ ամսվա կտրվածքով երբեւէ չի եղել Հայաստանում:Հիշեցնենք, որ հարկային եկամուտների նվազումը սկսվեց այս տարվա ապրիլից, երբ պետբյուջեի հարկային մուտքերը նախպորդ տարվա ապրիլի համեմատ նվազեցին 14 մլրդ դրամով, իսկ մայիսինՙ մոտ 21 մլրդ դրամով: Ինչպես տեսնում ենք, առկա է հարկային եկամուտների նվազման շարունակական գործընթաց: Դրա հետեւանքով վերջին երեք ամիսներին նախորդ տարվա երեք ամիսների համեմատ պետական բյուջեն պակաս է մուտք գործել մոտ 81 մլրդ դրամ: Այս միտումը ամենայն հավանականությամբ կշարունակվի եւ կխորանա հաջորդ ամիսներին: Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամի մեջ, որի հիմքերը ստեղծվել են կորոնավիրուսից առաջ, վերջին երկու տարիների ընթացքում, իսկ համավարակի պայմաններումՙ խորացել:Այդ ժամանակահատվածում երկրի ղեկին գտնվող քաղաքական ուժն ու նրա ղեկավար Նիկոլ փաշինյանը պարբերաբար քաղաքական եւ տնտեսական ցնցումներ էին հրահրում երկրում, իրականացնելով ձերբակալություններ, չհիմնավորված ստուգումներ, առաջադրելով առայսօր որեւէ կերպ չապացուցված մեղադրանքներ օտարերկրյա եւ ներքին խոշոր ներդրողների դեմ: Դրա հետեւանքով, տնտեսական վիճակը սկսեց վատթարանալ, իսկ ներդրումներըՙ նվազել: 2018 -ի երկրորդ եռամսյակից սկսած, 2019 -ին եւ 2020 -ի առաջին եռամսյակում Հայաստանում կատարվող օտարեկրյա ներդրումները նվազել են եւ այդ միտումը շարունակվում է: Դրա հետեւանքով էլ կորոնավիրուսին Հայաստանը բախվեց տնտեսապես վատթարացած վիճակում:Մյուս կողմից էլ, դարձյալ ներկայիս իշխանության անլուրջ մոտեցման պատճառով մեր երկրում կորոնավիրուսն ավելի մեծ տարածում է ստացել, քան ամբողջ աշխարհում: Մասնավորապես, Հայաստանը 1 մլն մարդուն ընկնող վարակակիրների թվով աշխարհի ամենավատ ցուցանիշն ունեցող տաս երկրների թվում է: Եվ հակառակ այն բանի, որ վարչապետը հայտարարում էր, թե կորոնավիրուսը հնարավորություն է տնտեսական հեղափոխություն անելու եւ Հայաստանից արտահանումը 30 մլրդ դոլարի հասցնելու, այսօր տեղի է ունենում տրամագծորեն հակառակ գործընթացը: Այս ամենից կարող ենք փաստել, որ կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական Հայաստանում ճգնաժամը շատ ավելի ծանր է լինելու, քան համաշխարհային տնտեսության ճգնաժամը: Դա, բնականաբար, շարունակելու է ազդել նաեւ պետբյուջեի եկամուտների վրա: Այդ ազդեցությունն արդեն երեւում է տարվա վեց ամիսների ցուցանիշներում:Այսպես, դարձյալ ՊԵԿ տեղեկատվության համաձայն, անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի բյուջեի հարկային եկամուտները նցազել են մոտ 4,6 տոկոսով: Գումարային առումով հարկային եկամուտներն այս տարվա հունվար-հունիսին կազմել են 680 մլրդ դրամ: Դրանք նվազել են մոտ 33 մլրդ դրամովՙ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում հարկային եկամուտները 713 մլրդ դրամ էին:Մնում է միայն ոչ լավատեսական եզրակացություններ անել պետբյուջեի տարեկան հնարավոր կորուստների մասին: Հիշեցնենք, որ կառավարության առաջարկով Ազգային Ժողովն արդեն իսկ փոփոխություններ է կատարել պետական բյուջեումՙ նվազեցնելով բյուջեի եկամուտները մոտ 169 մլրդ դրամով նախապես հաստատվածի համեմատ: Եկամուտների ներկայիս անկման տեմպը, ինչպես արդեն նշեցինք, հետեւյալն էՙ ապրիլին 14 մլրդ դրամով, մայիսինՙ 21 մլրդ դրամով, հունիսինՙ 46 մլրդ դրամով: Կարելի է ակնկալել, որ տարվա երկրորդ կեսի վեց ամիսներին միջին ամսական առնվազն 25-30 մլրդ դրամ պակաս գումար կստացվի: Սաՙ եթե չափազանց լավատես լինենք: Անգամ այդ դեպքում պետական բյուջեի եկամուտների նվազումը շատ ավելին կլինի, քան նախատեսված 169 մլրդ դրամն է: Դա դժվարություններ կստեղծի բյուջեի ծախսերի կատարմանՙ այդ թվում նաեւ աշխատավարձերի եւ կենսաթոշակների տրամադրման վրա:Անշուշտ, կառավարությունը կգնա արտաքին պարտքի մեծացման ճանապարհովՙ բյուջեի ծախսերը կատարելու համար: Առանց այն էլ, իշխանության գալուց հետո, մինչեւ կորոնավիրուսը կառավարությունը Հայաստանի արտաքին պարտքն ավելացրել է մոտ 300 մլն դոլարով: Եվ սա այն դեպքում, երբ նախկինում նա մշտապես քննադատում էր արտաքին պարտքի ամեն մի ավելացումՙ անկախ նրանից, թե ստացվող գումարն ի՞նչ նպատակին էր ուղղվելու: Այսպես թե այնպես մենք դեռեւս ճգնաժամի սկզբում ենք, դեռ դժվար ճանապարհ ունենք անցնելու:
 
 
Նախորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԲԺԻՇԿԸՙ ԱՐՑԱԽԸ ՍՐՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԲԺԻՇԿԸՙ ԱՐՑԱԽԸ ՍՐՏՈՒՄ

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական