Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբեք չեմ մոռանում մի զվարճալի դեպք…

22/09/2020
- Ազգային, Մշակույթ

Վիհի պես խորն ու հետարքիր է մեր մեծերի ապրած կյանքը: Որքա՜ն հետաքրքիր դեպքեր, հետաքրքիր պատմություններ կան նրանց հետ կապված, որոնց սակավհայտնիությունն ինչ-որ առումով ստվերում է նրանց բնավորության գծերը՝ թույլ չտալով մեզ ճանաչել նրանց, ինչպես ասում են, մոտիկից և անձնապես:

Ահա Ավետիք Իսահակյանի հուշերից մեկը, որը մեզ թույլ է տալիս ճանաչել, օրինակ, Գևորգ Բաշինջաղյանի բնավորության մի որոշ գիծ, որ հետարքիր կլինի հայ մշակույթի սիրահար յուրաքանչյուրին.

«Երբեք չեմ մոռանում մի զվարճալի դեպք: 1908 թվին ուշ աշնանը, գրականության նահապետ Ղազարոս Աղայանը Հովհ. Թումանյանին և ինձ ասաց, թե՝ հինգշաբթի օրը Գևորգի մոտ ճաշի ենք կանչված. Գևորգն ասաց, թե՝ «Ղազարոս, տղաներին առ արի, մի քիչ ժամանակ անցկացնենք»:

Տղաները՝ Հովհ. Թումանյանն էր, Կոմիտասը, Վրթանես Փափազյանը և ես:

Հինգշաբթի օրը հավաքվեցինք ժամադրավայր սրճարանում և գնացինք Գ. Բաշինջաղյանի տունը: Զանգը տվինք. Դուռը բացեց Բաշինջաղյանի տիկինը. Քաղցր ժպիտով մեզ ընդունեց և առաջնորդեց նկարչի արվեստանոցը, որ միաժամանակ իր նկարների սրահն էր:

– Գևորգը տանը չէ՞, – հարցրեց Աղայանը:

– Ոչ, տանը չէ, հիմա կգա, խնդրեմ մի քիչ սպասեցեք…

– Տիկնոջ սիրալիրության տակ ես զգացի մի ինչ-որ շփոթմունք, վարանում:

Ընդարձակ, լուսավոր սրահում մենք սկսեցինք դիտել նրա նկարները, իրար ցույց էինք տալիս այս կամ այն նկարը, հիանում էինք, հրճվում: Այսպես անցավ մի ժամ, թերևս ավելի:

Աղայանը դիմեց ինձ. -Էդ մարդն ու՞ր մնաց. Ես էլ քաղցած եմ շատ… ձեն-ձուն չի լսվում: Ա՛յ տղա, միջանցքը գնա, մի կերպ նայիր էս ու էն կողմը, մարդ կա՞, չկա՞…:

Ես մտա միջանցքը, ականջ էի դնում դռներին՝ ձայն չկա, շարժում չկա, զգուշությամբ բաց եմ անում խոհանոցի դուռը-մարդ չկա, և ոչ միայն մարդ չկա, պլիտան էլ լուռ է, կրակ չկա, բացարձակ ամայություն տան մեջ:

Եկա հայտնեցի…

Աղայանը զայրացավ.

– Տո, էս ի՜նչ օյին է…:

Թումանյանը իր հումորով կպավ Աղայանի օձիքից.

– Ա՛յ մարդ, հենց որ լավ ճաշի անուն ես լսում գլուխդ կորցնում ես. Բա մարդ լավ չիմանա՞ ճաշի ենք կանչված, թե՞ չայի:

– Ա՛յ գիժ, – գոռում է Աղայանը,- ի՞նչ է՝ հայերեն չեմ հասկանու՞մ, խո փիլիսոփայություն չէր կարդում էդ մարդը… ասաց, թե՝ հինգշաբթի…

Մենք ծիծաղներս զսպած՝ դիտում էինք նրանց կռիվը՝ Թումանյանի կողմից կատակով, Աղայանի կողմից լուրջ, երբ հանկարծ դուռը արագորեն բացվելով, բարկացած ներս մտավ Բաշինջաղյանը և ուղղակի հարձակվեց Աղայանի վրա.

– Մարդ Քրիստոսի, ես քեզ ի՞նչ ասի…

Դու ասիր, թե՝ հինգշաբթի տղաներին առ…

– Հա է, հա, բայց ես ասի, թե՝ էս հինգշաբթի չէ, մյուս հինգշաբթի, էս հինգշաբթի ես ինքս հյուր եմ ուրիշի մոտ, էդ ասի:

Դեհ, էդպես կասեիր, է՛լի, ի՞նչ ես ինձ սարսաղի տեղ դնում…

– Ա՛րի, էս մարդուն խոսք հասկացրու, – ձեռքերը հուսահատ վար թողեց նկարիչը:

Վերջապես մենք միջամտեցինք և երկու մեր շատ սիրելի բարեկամներին հանգստացրինք:

Բաշինջաղյանը իրեն վերստին գտավ, քաղցրությամբ ու ժպտալով պատմեց, որ հենց մենք տուն ենք մտնում, տիկինն իսկույն խոհարարուհուն ճամփում է այն տունը, որտեղ Գևորգը հյուր էր, հայտնելու, թե՝ եկել են հյուրերը, ինքն էլ գնում է խանութները գնումներ անելու:

Բաշինջաղյանին հյուրասիրող ընտանիքը ինչ ունեն չունեն, իրենց սեղանից վերցնում են, Բաշինջաղյանի հետ ճանապարհ դնում, մինչ այդ՝ տիկինը բերում է և իր գնումները:

Մի խոսքով բավական ուշ սեղան նստեցինք և շատ ուրախ ճաշասեղան ունեցանք, մինչև ուշ գիշեր խոսք ու զրույց, կատակ ու ծիծաղ: Կոմիտասն էլ երգեց ու նվագեց:

Այդ անմոռանալի օրը Վ. Փափազյանը հավերժացրեց՝ լուսանկարելով մեր խումբը գեղեցիկ պատկերասրահում»:

Լուսանկարում՝ ձախից աջ ՝ Ավ. Իսահակյան, Հովհ. Թումանյան, Գ. Բաշինջաղյան, Ղ. Աղայան, Վ. Փափազյան, Կոմիտաս, Ա. Չոպանյան
Թիֆլիս, Բաշինջաղյանի արվեստանոց, 1908թ.

Նախորդ գրառումը

Բորելի «անձնական նպատակն է» Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդունումը

Հաջորդ գրառումը

Պահեստազորի հավաքը Ադրբեջանում

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին»

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Հայ պարողները մոսկովյան բալետի մրցույթում

10/07/2026
Հաջորդ գրառումը

Պահեստազորի հավաքը Ադրբեջանում

Լրահոս

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական