Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահեստազորի հավաքը Ադրբեջանում

22/09/2020
- Վերլուծություն

ԱՀ նախկին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը իր ՖԲ էջում անդրադարձել է պահեստազորի հավաքին, որը այս օրերին իրականացվում է Ադրբեջանում։

Ադրբեջանում պահեստազորայինների հավաքները մեծ աղմուկով, բոլոր մանրամասներով լայն լուսաբանվում են։ Իշխանությունը մեծապես նպաստում է, որ այդ հավաքների թեման տարբեր տեսանկյուններից ներկայացվի։

Ընդ որում՝ անդրադարձ է կատարվում ոչ միայն բուն իրադարձությանը, այլ պահեստազորայինների զինկոմիսարիատների դիմաց հավաքվելուն, ավտոբուսները նստեցնելուն, իսկ արդեն ներսից սոցիալական հարթակներում հայրենասիրական երգերի, ոգևորության վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակվում։ Սոցիալական ցանցերում նույնիսկ տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են մայրուղիներում կանգնեցվում այն մեքենաները, որոնք ռազմական դրության ժամանակ նախատեսված են հավաքագրման և ռազմական նպատակներով օգտագործման համար։

Ստեղծած իրավիճակն ու Ադրբեջանի իշխանությունների նպատակը կարելի է խմբավորել մի քանի ուղղություններում։

Առաջին, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և տեղի ունեցողն ու լուսաբանվողը պետք է տեղավորել այդ տրամաբանության մեջ։

Երկրորդ, Ադրբեջանում զինված ուժեի գլխավոր շտաբի պլանով նախատեսված պահեստազորայինների հավաքներ են, որոնք ամեն տարի տեղի են ունենում, ուղղակի հետտավուշյան փուլում առավել լայն լուսաբանում են ստանում։

Երրորդ, Ադրբեջանի իշխանությունները փորձում են կոտրել երկու ամիս առաջ նախագահ Ալիևի հնչեցրած այն հայտարարության բացասական ազդեցությունը, որով վերջինս նշում էր, թե երկիրը պատերազմի մեջ է, սակայն ռազմաճակատ մեկնելու ցանկություն ունեցողները շատ քիչ են։

Չորրորդ, սա վերջին շրջանում կոշտացվող հայտարարությունների քարոզչական բաղադրիչն է, որը նպատակ ունի բարձրացնելու հանրության մարտական ոգին, ստուգել հանրային տրամադրությունները և ինչու չէ, որոշակի ժամանակային կտրվածքով ռազմական գործողությունների նախապատրաստության տեղեկատվական նախապատրաստությունն է։

Հինգերորդ, սա ունի ներքաղաքական բաղադրիչ, որն առավելապես ուղղված է երկրի ներսում կրքերը հանդարտեցնելու, երկիրը հնարավոր ռազմական գործողությունների, հայրենասիրական կարգախոսների և միասնականության գաղափարի շուրջ համախմբելու համար։

Նախորդ գրառումը

Երբեք չեմ մոռանում մի զվարճալի դեպք…

Հաջորդ գրառումը

Աբու Դաբիի թագաժառանգն ԱՄՆ-ին առաջարկել է Ինջիրլիքի ռազմաբազան Թուրքիայից տեղափոխել իր երկիր

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Աբու Դաբիի թագաժառանգն ԱՄՆ-ին առաջարկել է Ինջիրլիքի ռազմաբազան Թուրքիայից տեղափոխել իր երկիր

Լրահոս

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական