Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Quo vadis Armenia?

ԱԶԳ
19/12/2025
- 19 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Աշխարհաքաղաքական հարմարեցման, ինստիտուցիոնալ քայքայման եւ ավտորիտար գայթակղության միջև

2025 թվականի մասին, որն իր ավարտին է մոտենում, կարող ենք ասել, որ անմոռանալի տարի էր: Հայաստանը դեռ գտնվում է զարգացման հակասական մի փուլում․ արտաքին քաղաքականության և տնտեսության ոլորտում եվրոպական կառույցները, ինչպես նաև ռուսաստանն ու այլ երկրներ, զգուշավոր կայունացման միտումներ են նկատում, մինչդեռ ներքաղաքական մակարդակում աճում են ինստիտուցիոնալ ռիսկերը, վտանգված է ժողովրդավարությունը։

Անհերքելի է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների որոշակի մեղմացումը՝ հատկապես միջազգային ներդրողների և արտաքին դիտորդների ընկալման մեջ, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության խորացումը, բացում են նոր տարածաշրջանային և տնտեսական հնարավորություններ։ Սակայն միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում է մնալ աշխարհաքաղաքականորեն խոցելի պետություն։ Ռուսաստանի հետ հարաբերությունները մնում են անորոշ և երկիմաստ, իսկ երկրի անվտանգության հիմնարար հարցերը դեռևս չունեն կայուն և երկարաժամկետ լուծումներ։

Ներքաղաքական տեսանկյունից պետական ինստիտուտների նկատմամբ մարդկանց և գործարարների վստահությունը մեղմ ասած մտահոգիչ թուլացած են երևում։ Դրան նպաստում են ինչպես ռազմավարական տնտեսական ոլորտներում պետության ուղղակի միջամտությունները (մասնավորապես՝ էլեկտրական ցանցերի ազգայինացման գործընթացը), այնպես էլ իշխանությունների բաց և սրվող հակադրությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետ։ Այս երևույթները վստահ եմ, որ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններում էլ որպես իշխանության կենտրոնացման նշաններ են գնահատվում և բարձրացնում են քաղաքական անորոշության ընկալումը։

Մակրոտնտեսական առումով Հայաստանը կարճաժամկետ հեռանկարում հարաբերական կայունություն է ցուցաբերում՝ տնտեսական աճ, դրամի կայուն փոխարժեք և վերահսկելի գնաճ։ Միևնույն ժամանակ երկրի 25 տոկոսը շարունակում է մնալ աղքատ կամ ծայրահեղ աղքատ:

Պետք է հասկանալ, որ երկարաժամկետ կայունությունը կախված է ոչ այնքան թվային ցուցանիշներից, որքան ինստիտուցիոնալ վստահելիությունից, իրավական պետությունից և հասարակական համերաշխությունից։ Եվ հենց այս ոլորտներում է ներկայիս զարգացման ամենախոցելի կետը․ ներքաղաքական լարվածությունները խաթարում են երկարաժամկետ հեռանկարում տնտեսական դրական միտումները և վնասում ներդրումային միջավայրին։ Սրանք բովանդակային այն հարցերն են, որոնց մասին իրականում պետք է խոսեր գործուն և ծրագրային ընդդիմությունը։ Սակայն ընդդիմադիր դաշտում գերակշռում է ոչ թե օրակարգ ձևավորելու, այլ իշխանության քայլերին արձագանքելու տրամաբանությունը: Քննադատությունը մնում է ռեակցիայի մակարդակում՝ առանց ինքնուրույն մշակված գաղափարների, հստակ ռազմավարությունների և հանրությանը ներկայացվող այլընտրանքային տեսլականի։ Արդյունքում քաղաքական դաշտում քաղաքացիների մեծամասնությունը իրական այլընտրանք ներկայիս իշխանության չի տեսնում, իսկ հասարակական բանավեճում բացակայում է առկա հարցերի խորքային, բովանդակային քննարկումը։

Այս համատեքստում առանձնակի ուշադրության է արժանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ արտաքին աջակցության հարցը՝ ապատեղեկատվության և «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարի շրջանակում։ Խնդիրը միայն արտերկրյա ֆինանսավորումը չէ, այլ նաև այն, թե ում ձեռքում է գտնվում սահմանման իշխանությունը․ ո՞վ է որոշում, թե ինչն է համարվում ապատեղեկատվություն, որո՞նք են «փաստահեն» նարատիվները, և որտե՞ղ է անցնում արտաքին միջամտության ու լեգիտիմ քաղաքական ընդդիմության սահմանը։ Եթե այդ չափորոշիչները խիստ չեզոք, թափանցիկ և վերահսկելի չլինեն, ապա ժողովրդավարական դիմակայունությունը ուժեղացնելու համար նախատեսված գործիքները կարող են գործնականում վերածվել քաղաքական զտման մեխանիզմների։ Ցավոք սա ոչ թե տեսական, այլ իրական ռիսկ է՝ հատկապես ներկայիս ինստիտուցիոնալ թուլության և ներքաղաքական բևեռացման պայմաններում։

Իսկ ինչ վերաբերվում է Պետություն և Եկեղէցի հարաբերություններին, դեռ չգիտենք այս զարգացումները մեզ ուր կտանեն: Բայց արդեն այսօր կարող ենք ասել, որ Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև հարաբերությունները զգալիորեն և կառուցվածքային կերպով վատթարացել են։ Լարվածության պատճառ են դարձել բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ կիրառված քրեական հետապնդումները, վարչապետի կողմից Կաթողիկոսի հասցեին հնչեցված հրապարակային մեղադրանքները, ինչպես նաև կառավարության քաղաքական հավակնությունը՝ ուղղակիորեն միջամտելու Եկեղեցու ներքին գործերին։ Այս ամենը պատահականություն չէ, այլ իշխանական հակամարտության մաս, որը խաթարում է պետության ինստիտուցիոնալ հավասարակշռությունը։

Այս սրացումը թուլացնում է հասարակական վստահությունը, խորացնում քաղաքական բևեռացումը և կասկածի տակ է դնում իրավական պետության և ինստիտուցիոնալ կայունության հիմքերը։ Միջազգային դիտորդների համար կառավարության և Եկեղեցու միջև լարվածությունը ընկալվում է որպես քաղաքական ռիսկի գործոն, որը նվազեցնում է Հայաստանի ներքաղաքական կանխատեսելիությունը և լրացուցիչ ճնշում է գործադրում արդեն իսկ փխրուն վստահության վրա։

Հայաստանում տեղի ունեցող այս զարգացումները չի կարելի դիտարկել մեկուսացված։ Աշխարհի տարբեր տարածաշրջաններում նկատվում է այն մտայնության ուժեղացում, որ ժողովրդավարությունն ու իրավական պետությունը ոչ թե առավելություն են, այլ խոչընդոտ՝ գլոբալ տնտեսական և քաղաքական մրցակցության պայմաններում։ Այս «արդյունավետության» տրամաբանությունը, որն ակնհայտորեն գրավիչ է ավտորիտար համակարգերի համար, հատկապես վտանգավոր է այն պետությունների համար, որոնց անկախ ժողովրդավար ինստիտուտները դեռևս կայացած չեն։

Ժողովրդավարությունները հազվադեպ են կործանվում մեկ ակնթարթում։ Ավելի հաճախ դրանք քայքայվում են աստիճանաբար՝ հասարակության լռելյայն հարմարվելու, ինստիտուցիոնալ խաթարումները նորմալացնելու և իրավական շեղումներին աչք փակելու միջոցով։ Այս իմաստով «Quo vadis Armenia?» հարցը ոչ թե հռետորական է, այլ խորապես քաղաքական՝ ուղղված ոչ միայն իշխանություններին, այլ ամբողջ հասարակությանը։

Տիրատուր քհն Սարդարյան

Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգի համայնքի հոգեւոր հովիվ

Նախորդ գրառումը

Ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանը «Abraham Accords»-ի հետ

Հաջորդ գրառումը

Մահագրական. Վախճանվեց եգիպտահայ գաղութի նահապետը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այդ կուսակցությունները մանդատ չունեն, պետք է փակվեն, իսկ դրանց սեփականատերերը գնալու են բանտ. Ալեն Սիմոնյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ընդդիմադիրների քայլը, դրանից կախված կլինի նրանց քաղաքական ապագա. Արա Պողոսյան

14/06/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապե՞ս մարդկանց հիմարի տեղ են դնում. Արման Աբովյան

13/06/2026
Հրապարակախոսություն

Այս ընտրությունները, թերևս, Հայաստանի Հանրապետության պատմության ամենախայտառակ ընտրություններն են. Դավիթ Անանյան

12/06/2026
Հաջորդ գրառումը

Մահագրական. Վախճանվեց եգիպտահայ գաղութի նահապետը

Լրահոս

Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել. սա ուղղված է և՛ իմ ակտիվության դեմ, և՛ մեր քաղաքական ուժի դեմ. Ղազինյան

17/06/2026

Սա իշխանության վախերի մասին է, ակնկալիք չունեմ՝ որպես այդպիսին. տեսել եք՝ մի քանի օր առաջ ինչ արեցին, այնպես որ բացարձակ,...

Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթшրի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. նրանց կյանքին վտшնգ չի սպшռնում. ԱՆ

17/06/2026

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց...

Անձին վերագրել մի բան՝ անձի հետ կապ չունեցող իրավիճակում խոսակցության պայմաններում, սա աբսուրդ է. Վարդևանյան

17/06/2026

Գործի բովադնակային հանգամանքները հասանելի չեն այս պահին, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն հանրայնացրել էր բովանդակությունը, և, ըստ էության, մենք չենք կարող խոսել...

Ուղիղ. ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 

17/06/2026

Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը

17/06/2026

Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի...

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար

17/06/2026

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը որոշ ժամանակով փակվել է բեռնատարների համար. հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ Մինչև ժամը 17:00–ն...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական