Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ըստ մեղադրական վերդիկտի՝ Էդգար Ղազարյանին սպասվում է 2-5 տարի ժամկետով ազատազրկում

Ընդդիմադիր պատգամավոր  Էդգար Ղազարյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ։

Դատավճիռը պարտադիր բողոքարկվելու է. հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ «մեղադրյալ կողմը» դատարան էր գնացել միջնորդություն քննարկելու, սակայն դատարանն անմիջապես հրապարակել է Էդգար Ղազարյանի մեղադրական վճիռը։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է մեղադրական վերդիկտ։

Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորներին իրենց գործունեության առնչությամբ արատավորելու համար։ Նշված հոդվածով նախատեսվում է պատիժ՝ մինչև 2-5 տարի ժամկետով ազատազրկում։

Պաշտպանական կողմը նշել է, որ Ղազարյանի հայտարարությունները, որոնցով նա քննադատել է Սահմանադրական դատարանի դատավորներին, եղել են  ՍԴ-ի՝ «Անկախության հռչակագրին» վերաբերող հայտնի որոշումից հետո, որում օգտագործվել էր «զավակին խժռող ծնող» ձևակերպումը։

Պաշտպանական կողմը նշել է, որ այդ քննադատությունները եղել են վերլուծության արդյունքում ձևավորված գնահատողական-դատողություններ։

Նշենք, որ Էդգար ղազարյանի դեմ  հաղորդումը ներկայացրել է ոչ թե ՍԴ դատավորներից որևէ մեկը, այլ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը, իսկ գործով տուժողներ չկան։