«Հայաստան» դաշինքը կողմ կքվեարկի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածությանը

«Հայաստան» դաշինքը կողմ կքվեարկի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Alpha News-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Աննա Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ իշխող մեծամասնությունը չի կարող կողմ չքվեարկել վարդևանյանի թեկնածությանը, քանի որ դա ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ օրենքից բխող պարտավորություն։
«Կա նաև Սահմանադրական դատարանի որոշում, և նրանք չեն կարող չընտրել։ Կարող են մի անգամ չընտրել, կամ չգիտեմ, այսպիսի հնարավոր զարգացումներ ևս կան։ Բայց այն, որ քաղաքական մեծամասնության ուղիղ պարտավորությունն է ապահովել համապատասխան ձայներ, որպեսզի ընդդիմադիր ուժը ևս ունենա ԱԺ փոխնախագահի պաշտոն։ Դա ուղղակի փաստ է»,- նշել է Աննա Գրիգորյանը
