Չորեքշաբթի, Հունիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մահագրական. Վախճանվեց եգիպտահայ գաղութի նահապետը

Հակոբ Ավետիքյան
19/12/2025
- 19 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ

Պերճ Թերզյան. Եգիպտոսի հայագաղութի նահապետը, որ վերջին 25-30 տարիներին լինելով Թեմական խորհրդի անդամ, երբեմն՝ ատենապետ, հաճախ նաեւ ՀԲԸՄիության շրջանային վարչության ղեկավար, իսկ հաճախ էլ՝ առանց որեւէ պաշտոնի, բոլո՛ր պարագաներում, պետական մարմինների մոտ թե այլուր միշտ եւ շարունակ տեր է կանգնել հայագաղութի շահերին, օգտակար դառնալով նաեւ, ՀՀ անկախությունից հետո, Կահիրեում մեր դեսպանությանը:

Լինելով հարգված գործարար, առեւտրային տպարանի սեփականատեր, միաժամանակ՝ քաջահմուտ արաբերեն լեզվին, եգիպտական բարքերին, պետական գրասենյակների ավանդական գործելակերպին, նրա խորհուրդները որոշիչ են եղել մեր ազգային, հասարակական կյանքի կազմակերպական գործերում, իսկ տագնապալի ժամանակներում, ինչպես 2010-ականներին, երբ ծայրահեղ լարվեցին հարաբերությունները Եգիպտոսի արմատական մահմեդականների եւ 8-10 միլիոն հաշվող ղպտի քրիստոնեական համայնքի միջեւ, նա բնավ չլքեց մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում գտնվող եւ Գալուստ Գյուլբենկյանի նվիրատվությամբ վեր խոյացող մեր առաջնորդանիստ տաճարն ու հարակից գրասենյակը: Նա իսկապես հարգված էր տեղի պետական պաշտոնյաների ու տարբեր համայնքների ու կազմակերպությունների ղեկավարների կողմից որպես պարկեշտ, լուրջ հեղինակություն: Նրա խոսքը հարգում էին:

Միաժամանակ՝ նա ջատագովն ու պաշտպանն էր եգիպտահայ մամուլին, հատկապես «Արեւ» օրաթերթին, իսկ վերջին տարիներին կանոնավոր պարբերականությամբ լույս էր ընծայում «Տեղեկատու» բուլետենը, որտեղ հրապարակում էր իր հոդվածները, որոնցից վերջինը նվիրված էր արեւմտահայերենի պահպանման դժվարին խնդրին:

Փառասեր չէր Պերճ Թերզյանը, հետեւաբար՝ ոչ էլ ցուցամոլ: Լուրջ եւ լրջախոհ՝ սիրում էր գործել անաղմուկ, բայց արդյունավետ: Նրա աշխատանքը տարիների ընթացքում տվել է շոշափելի արդյունքներ մի այնպիսի մարզում, որին մեր ազգայիններից միայն քչերն են եղել հետամուտ՝ ծագումով հայապատկան կալվածների ու շինությունների վերատիրացում՝ հնարավորության սահմաններում եւ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Եվ հենց նրա ջանքերով է, որ Հայ եկեղեցին եւ ՀԲԸՄիությունը վերստին տեր են դարձել հանգամանքների բերումով կամ 50-ականների պետականացման հետեւանքով իրենց կորցրած ունեցվածքներին: Այդ կալվածներից մեկը, թերեւս ամենից նշանավորը, Ջանիկ Չաքըրի վիլլան էր, որը փաստաթղթերի կարգավորումից հետո, Եգիպտոսում ՀՀ դեսպան Էդուարդ Նալբանդյանի պաշտոնավարության ժամանակամիջոցում, նվիրվեց Հայաստանի Հանրապետությանը որպես դեսպանատուն գործածելու պայմանով:

Պատկերացում կազմելու համար ասենք, որ այդ վիլլան, բավական մեծ առանձնատունն իր գողտրիկ այգով, գտնվում է օտարերկրյա դեսպանատներին հատկացված եւ անվտանգային զոննա համարվող փողոցի վրա, որտեղ միայն մեր դեսպանությունը ունի ամռան շոգ երեկոներին, պաշտոնական բացօթյա ընդունելություններ կազմակերպելու հնարավորություն՝ կանաչ գազոնային տարածքում՝ նախանձը շարժելով հարեւանությամբ գտնվող մեծ, շատ հարուստ երկրների դեսպանությունների:

Հայրենասեր մարդ էր Պերճ Թերզյանը: Տարին առնվազն մեկ անգամ, տիկնոջ՝ Սեդայի հետ նա այցելում էր Երեւան եւ հանդիպումներ ունենում տարբեր մտավորականների հետ, ներկա լինում համերգների, մշակութային միջոցառումների:

Վերջին անգամ, երբ ոսկրահոդային հիվանդությունը խորացած էր նրա մոտ, անվասայլակով, հոգատար եւ ուշադիր իր կողակցի ուղեկցությամբ նա կրկին այցելեց Երեւան,- աւա՜ղ, վերջին անգամ,- մասնակցեց Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի 25-ամյակին նվիրված ԹՄՄիության կազմակերպած երեկոյին:

Հարուստ կենսագրություն, ամուր հետագիծ թողած մարդ է Պերճ Թերզյանը, կառուցողական ոգով, միշտ հանրօգուտ աշխատանքի հետամուտ: Նա գնաց միանալու այն հույլին, այն փառավոր սերնդին, որը կերտեց այժմ նոսրացած եգիպտահայ գաղութի մտավորական, լրագրողական, գրական, քաղաքական, կուսակցական, բարեգործական փառավոր անցյալը, ազգային դեմքը:

Հանգիստ իր ոսկորներին:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Quo vadis Armenia?

Հաջորդ գրառումը

ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի խոսքի հասցեականությունը

Համանման Հոդվածներ

12 Հունիսի, 2026

Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

12/06/2026
12 Հունիսի, 2026

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

12/06/2026
12 Հունիսի, 2026

«Փաշինյանն այլեւս չի հանդուրժում այլախոհությունը»

12/06/2026
12 Հունիսի, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

12/06/2026
Հաջորդ գրառումը

ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի խոսքի հասցեականությունը

Լրահոս

ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունները

17/06/2026

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ բավարարեց դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը` «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Դավիթ Ղազինյանին նկատմամբ...

Ֆոտոշարք. Դիլիջանում, Գրին Ռոք բազմաֆունկցիոնալ համալիրի զարգացման շրջանակում, բացվել են PPLS Rooms քոլիվինգը և Villa3 Community hub-ը

17/06/2026

Դիլիջանում բացվել են երկու նոր քաղաքային ենթակառուցվածքային նախագծեր՝ PPLS Rooms քոլիվինգը և Villa3 Community hub-ը։ Երկու նախաձեռնություններն էլ հանդիսանում են...

Ինչո՞ւ թույլ տանք՝ իրենց շոուն իրականացնեն. Դավիթ Ղազինյանն ինքնուրույն ուղևորվեց Հակակոռուպցիոն կոմիտե

17/06/2026

Նախաքննական մարմինը միջնորդեց, որպեսզի նիստն արվի փակ, սակայն եմնք առարկեցինք, այսօր ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի...

Որևէ գումար որևէ մեկին չեմ տվել. սա ուղղված է և՛ իմ ակտիվության դեմ, և՛ մեր քաղաքական ուժի դեմ. Ղազինյան

17/06/2026

Սա իշխանության վախերի մասին է, ակնկալիք չունեմ՝ որպես այդպիսին. տեսել եք՝ մի քանի օր առաջ ինչ արեցին, այնպես որ բացարձակ,...

Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթшրի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. նրանց կյանքին վտшնգ չի սպшռնում. ԱՆ

17/06/2026

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց...

Անձին վերագրել մի բան՝ անձի հետ կապ չունեցող իրավիճակում խոսակցության պայմաններում, սա աբսուրդ է. Վարդևանյան

17/06/2026

Գործի բովադնակային հանգամանքները հասանելի չեն այս պահին, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն հանրայնացրել էր բովանդակությունը, և, ըստ էության, մենք չենք կարող խոսել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական