ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ԿՈՆԴՈՐԸ» ՄԱՅՆԻ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻՑ ԹՌՉՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ

21
2021-ի հուլիսի 30-ից գերմանական «Կոնդոր» ավիաընկերությունը ուղիղ թռիչքներ կկատարի Մայնի Ֆրանկֆուրտից Երեւան: Ինչպես իրազեկում է «Կոնդորի» պաշտոնական կայքէջը, գիշերային թռիչքները կկայանան ուրբաթ օրերին, մեկ ուղղությամբ տոմս կարելի է գտնել 199, 99 եվրոյով: Հայաստան թռչելու, այնտեղ հանգստանալու շարժառիթը ոչ միայն գեղեցկագույն բնությունն է, համաշխարհային վաղ քրիստոնեական կոթողներն ու երկրի հարուստ ժառանգությունը, այլեւՙ հայերի հնուց ի վեր գինի վայելելու մշակույթը, հյուրընկալ, հյուրասեր լինելու առանձնահատկությունը, գրված է «Կոնդորի» կայքէջում: