Ռոբերտ Քոչարյանը երկու շաբաթ առաջ սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու շաբաթ առաջ սրտի վիրահատություն է տարել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ վերջինիս համար այսօր շտապօգնություն է հրավիրվել։
Ըստ պատգամավորի՝ վիրահատական միջամտության մասին տեղեկությունը նախկինում չէր հրապարակվել։
«Մոտ երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել և այժմ գտնվում է հիվանդանոցում։ Այս փաստը նախկինում չէր հրապարակվել, սակայն այսօր, երբ քննչական գործողությունների և ձերբակալության ֆոնին նրան «շտապօգնություն» են կանչել, նրա վիճակի հարցը հատկապես սրվել է։ Չնայած առողջական խնդիրներին՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
