Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԵՐԻՆԵՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԱԶԳ ՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԴԱՐՁԱՆ, ՄՆԱՑԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ proxy-Ն

24/07/2020
- 24 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Տարիներ առաջ էր, Թիֆլիսում, ամերիկացիների կազմակերպած լրագրողական եռակողմ ֆորումներից մեկում: Այնպես պատահեց, որ երեկոյան բացօթյա սրճարաններից մեկում ադրբեջանցի երեք խմբագիրների հետ առանձին հայտնվեցի նույն սեղանին: Վրացական փափուկ «Տելավին» տրամադրում էր զրույցի: Ադրբեջանցի տղաները բավական վարժ խոսում էին անգլերեն, երեքն էլՙ կարեւոր լրատվամիջոցների ղեկավարներ: Մեր զրույցից ընդամենը հիշում եմ երկու բան, երկուսն էլ անակնկալ հարցադրումներ. Շառլ Ազնավուրը երբեւիցե երգե՞լ է հայերեն, իսկ երկրորդՙ ինչո՞ւ ենք մենքՙ հայերս, ադրբեջանցիներին թուրք անվանում, իրենք առանձին, ուրույն եւ ինքնուրույն ազգ են: Հաստատեցի, որ Ազնավուրը նույնիսկ ձանասկավառակ ունի քրոջՙ Աիդայի հետ Սայաթ-Նովա երգելիսՙ «Աշխարհումն իմն դո՛ւն իս»: Երկրորդ հարցին ի պատասխան չեմ հիշում ինչեր ասացի, միայն մտաբերում եմ, որ հակադարձեցի, թե այդ հարցում իրե՛նք են մեղավոր, եւ իբրեւ ապացույց հիշեցրեցի, որ մինչեւ 1936 թվականը Բաքվի պետական գլխավոր թատրոնը կոչվում էր «Թյուրք թեաթրոսու»…

Իսկ այսօր, տարիներ անց, դժբախտաբար, մնում եմ մեր ժողովրդի դառն հիշողության մեջ ամրագրված նույն կարծիքին: Հայերիս համար ավելի ընդունելի, փոխհարաբերությունների իմաստով ավելի արդյունավետ, նույնիսկ արցախյան հարցի կարգավորման տեսակետից ավելի հեշտ պիտի լիներ, եթե Ադրբեջանը լիներ իսկապես ինքնիշխան պետություն, ազերիներըՙ սեփական ինքնություն ունեցող ազգ: Պարսկական հարուստ մշակույթից գողանալով, Թուրքիայի աշխարհակալական ծրագրերը մեկիկ-մեկիկ, հլու- հնազանդ իրականացնելով, փոխանակ ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելուՙ իսրայելական ռազմարդյունաբերության գլխավոր հաճախորդը դառնալով, ուրիշի հողը զավթելովՙ երկիր, պետություն, ազգ չես դառնա: Լավագույն պարագայում կդառնաս մակաբույծ ազգ-պետություն:

Առիթ ունեցել եմ սրանից առաջ ասելու, որ Արցախը, որի շուրջ Բաքուն հյուսել է իր լինելության պատճառաբանությունը (raison d՛etre), կեղծ, արհեստական կոնֆլիկտ էՙ իշխող գերդաստանի եւ, գլխավորը, Թուրքիայի շահերը սպասարկող: Արցախը Անկարային ավելի է պետք, քան Բաքվին: Եթե վերջինին պետք լիներ, ապա նա ամբողջ 70 տարի ուներ իր տրամադրության տակՙ գեթ մի քանի ենթակառույց ստեղծելու համար այնտեղ, եւ ոչ թե ճնշելու, հալածելու, արտագաղթի մղելու բնիկ ժողովրդին:

Կարիք չկա կրկին բացատրելու, թե Անկարայի համար ի՛նչ նշանակություն ունեն Արցախն ու նրան շրջապատող անվտանգության գոտիները, ամբողջ Հայաստանը: Դա հայտնի էր դեռեւս 90-ական թթ.ից, երբ Թուրքիան չհայտարարված, բայց իրողական պատերազմ սկսեց Հայաստանի Հանրապետության դեմՙ շրջափակելով ցամաքապատ մեր երկիրը: Բոլորից առաջ Էլչիբեյն էր, այնուհետեւ հայր Ալիեւը, որ ինքնամատույց ընդառաջ գնաց նախագահ Դեմիրելինՙ առաջարկելով նրան իր «հոգատարության» տակ վերցնել Նախիջեւանը, ապա հայտարարելով «մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւը, որն այն ժամանակ Թուրքիան չէր բարձրաձայնում այդպես եւ «երկրորդ պետություն» ասելով ակնարկում էր Կիպրոսի զավթված մասը… Մինչդեռ այսօր նախագահ Էրդողանը բարբաջում է «մեկ ազգ եւ վեց պետության» մասին, չթաքցնելով ողջ տարածաշրջանում աշխարհագրաքաղաքական ուժ դառնալու իր նկրտումներըՙ մարտահրավեր նետելով ոչ միայն Ռուսաստանին, այլեւ գրեթե ողջ Արաբական աշխարհին, Կիպրոսին ու Հունաստանին եւ մեզ:

Էրդողանի սարքած այս վտանգավոր «ռուլետկայի» մեջ Բաքուն, վերոհիշյալՙ ինքն իր համար ստեղծած պայմաններում փաստորեն խոշոր խաղադրույք է կատարել, հույս ունենալով շահել ինչ-որ բան: Օրերս Ալիեւը գործնականում լքեց խնդրի դիվանագիտական կարգավորման ընտրանքը, երբ անարժանապատիվ եղանակով աշխատանքից ազատեց իր ամենափորձառու դիվանագետինՙ Մամեդյարովին: Փաստորեն Բաքուն փակել է դիվանագիտության էջը եւ բոլոր սանձերը հանձնել Անկարային, դրանով իսկ մեկ անգամ եւս ապացուցելով, որ ուրույն եւ ինքնիշխան պետություն չէ, ոչ էլ սեփական ապագան կերտող ազգ:

Բաքուն Անկարային է հանձնել նաեւ, արդեն ամբողջությամբ, իր ռազմական ղեկավարման վահանակը: Վերահաստատելով այն ճշմարտությունը, թե ինքը վաղուց վերածվել է proxy-իՙ Էրդողանի եւ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի ձեռքին, որոնք արդեն քանի տարի փոխանորդային (proxy) պատերազմ են մղում տարածաշրջանի տարբեր մասերում, օգտագործելով վարձկանների եւ ահաբեկիչների: Հենց օրերս, Տավուշի ճակատում խայտառակ պարտություն կրելուց հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարար եւ օդուժի գլխավոր հրամանատար Ռամիզ Թահիրովը շունչը նորից առավ Անկարայում, հրահանգավորվելու համար անշուշտ, մի քիչ էլ լաց լինելու:

Մեր գլխավոր հակառակորդը էր եւ մնում է Թուրքիան: Եվ լավ է, որ ՀՀ վարչապետը առանց կողմնակի ակնարկների երեկ արտասանած ուշագրավ իր ճառում վստահեցրեց, որ Հայաստանը «մերժել եւ մերժում է հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը»:

Ստիպված ենք թուրքին թուրք ասել:

Նախորդ գրառումը

Բացահայտվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից Երևան համայնքին 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու դեպք

Հաջորդ գրառումը

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԸ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ»

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԸ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ»

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական