Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբեն Կոսեմյանՙ հայ մշակույթի նվիրյալը

17/07/2020
- 17 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Ազգային ակունքները բազմաթիվ պայմաններից մեկն է ստեղծագործությունը համամարդկային շարքին դասելու համար.- իր ստեղծագործական կյանքի ամբողջ ընթացքում այս սկզբունքով է ապրում կանադաբնակ մեր հայրենակից, ջութակահար, մենակատար, մանկավարժ Ռուբեն Կոսեմյանը:

Տաղանդաշատ արվեստագետի անունը հայտնի է Ռուսաստանում, Եվրոպայում եւ աշխարհի բազմաթիվ երկրներումՙ մինչեւ Վրաստան, Իրան, Մեքսիկա, Թայվան, Մալազիա: Նա հանդես է գալիս որպես մենակատար տարբեր նվագախմբերի հետՙ Կանադայում  եւ արտասահմանում: Նա աշխարհի բոլոր բեմերում մատուցում  է հայ մշակույթի գոհարներըՙ սկսած միջնադարյան շարականներից մինչեւ Կոմիտաս, մինչեւ Արամ Խաչատրյան, մինչեւ Էդվարդ  Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Կարեն Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործություններ:

Ռուբեն Կոսեմյանն իր ստեղծագործական կյանքի ուղին սկսել է 9 տարեկանիցՙ ելույթներ ունենալով միջազգային հեղինակավոր բեմերում: Չորս տարեկանից երաժշտության առաջին դասերն առնել է հորիցՙ  ալտահար, մենակատար, անսամբլիստ, սիմֆոնիկ նվագախմբերի կոնցերտմեյստեր, մանկավարժ Ալեքսանդր Կոսեմյանից. նա եղել է Կոմիտասի անվան Լարային Քառյակի ալտահար (1990 թվականից): 

Ալեքսանդր Կոսեմյանն իր  ավանդն է բերել միջնադարյան հայ հոգեւոր երաժշտությունը վեր հանելու, փոխադրելու նվիրական գործում (նրա ձայնագրությունները մտել են Հայաստանի պետական ռադիոյի Ոսկե ֆոնդի մեջ):

Ռուբեն Կոսեմյանը հայրիկից ստացավ նաեւ մեր ազգային մշակույթը գնահատելու՛ առաջին դասերը:  Դրա վկայությունն են հայ մշակույթը պահպանելու եւ աշխարհով մեկ տարածելու նպատակին ուղղված իր ջանքերը: Հեղինակել է բազմաթիվ ձայնասկավառակներ, որտեղ ի թիվս եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններիՙ միջազգային ունկնդրին է ներկայացնում հայ մշակույթի անգին մարգարիտները…

Եվ ահա 2020 թ. Սանկտ-Պետերբուրգում լույս տեսավ Ռուբեն Կոսեմյանիՙ ջութակի եւ դաշնամուրի համար փոխադրությունների առաջին ժողովածուն, նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որտեղ տեղ գտան Կոմիտասի, Ֆ. Լիստի, Պ. Չայկովսկու, Ս. Ռախմանինովի ստեղծագործությունների փոխադրությունները («Պլանետա Մուզիկի» հրատարակչություն, Ռուսաստանի Դաշնություն): Ժողովածուն եւ դաշնամուրային մասը խմբագրել է դաշնակահար Նատալյա Մնացականյանը:

 Մենք բացառիկ առիթ ունենք զրուցելու նրա հետՙ ձայնասկավառակի ստեղծման մասին:

-Ձայնասկավառակի ստեղծման գաղափարը նորՙ ոչ ջութակային երաժշտություն նվագելն էր…Սիրելի ստեղծագործությունները դարձան փոխադրումներ: Առաջարկեցին Ռուսաստանում ժողովածուներ հրատարակելու: Եվ առաջարկ եղավ այդ ժողովածուների հետ միասին ձայնասկավառակ թողարկել: Իհարկե, մեկ ձայնասկավառակի համար բոլոր փոխադրումները շատ էին, այդ պատճառով որոշեցինք ձայնագրել ընդամենը մի քանի ստեղծագործություն: Իսկ ապագայում ուզում ենք ձայնագրել նաեւ մյուս փոխադրումները:

– Կոմիտասի հատկապես ո՞ր ստեղծագործություններն են տեղ գտել ձայնասկավառակում,- դիմում եմ արվեստագետին:

– Ժողովածուների մեջ ընդգրկվել են կոմիտասյան հինգ ստեղծագործություններ եւ Առնո Բաբաջանյանի պիեսներից մեկը:

Կոմիտասի այդ ստեղծագործություններն ենՙ «Չինար ես», «Հաբրբան», «Կաքավի երգը», «Գարուն ա», «Երկինքն ամպել ա»… Բոլոր ստեղծագործությունները տարբերվում են իրենց բնույթով: Իսկ Առնո Բաբաջանյանը պատմել է, որ Արամ Խաչատրյանն իրեն սովորեցրել էՙ երբեք չհեռանալ ազգային ակունքներից:

Նշենք, որ ձայնասկավառակի մասին Հայաստանում դեռ չի  լուսաբանվել: Չեն հասցրել բացահայտել նաեւ Եվրոպայումՙ պայմանավորված աշխարհը պատուհասած համավարակով: Սակայն հույս ենք հայտնում, որ մոտ ապագայում  այն կներկայացվի բարձր արվեստը գնահատող ունկնդիրներին.

– Դժբախտաբար, այս օրերին աշխարհում տիրող բարդ իրավիճակի պատճառով ստիպված ենք սպասել ավելի բարենպաստ պայմանների, որպեսզի կարողանանք ներկայացնել նոր ձայնասկավառակը,- ասում է Ռուբեն Կոսմյանը:

Կոմիտասի ժառանգությունը  հայկական քաղաքակրթության այցեքարտերից մեկն է: Հիշենք Կլոդ Դեբյուսիի ՙ ժամանակին նրա մասին ասված խոսքերը. «Եթե Կոմիտասը գրեր միայն «Անտունին», այդ էլ բավական կլիներ նրան խոշոր արվեստագետ համարելու»: Ռուբեն Կոսեմյանի համոզմամբՙ Կոմիտասն այսօր իր անսասան տեղն ու դիրքն ունի համաշխարհային մշակույթի գանձարանում:  Եվ նա շարունակում է աշխարհով մեկ տարածել կոմիտասյան երաժշտությունը  եւ հայ մշակույթիՙ հազարամյակների խորքից եկող մյուս արժեքները…

– Մոտ ապագայում լույս  է ընծայվելու երեք ժողովածու եւ մեկ ձայնասկավառակ, որի մեջ կընդգրկվեն Ալեքսանդր Կոսեմյանի փոխադրությամբ երեք շարականներՙ իր իսկ կատարմամբ եւ մի շարք  իմ փոխադրումներից, այդ թվումՙ Կոմիտաս: Հայաստանում մի քանի ուսումնական հաստատություններ արդեն օրինակներ են պատվիրել: Կոմիտասի փոխադրումները մտադիր եմ կատարել տարբեր բեմերում, բայց առաջին հերթին ցանկանում եմ կատարել հին հայկական եկեղեցիներում եւ ձայնագրել դրանք…

Սրանք են Ռուբեն Կոսեմյանի ապագա ծրագրերից երկուսը… Միայն պատկերացնել կարող ենք, թե նրա կատարումները որքան ներդաշնակորեն են միաձուլվելու մեր հնավանդ վանքերի ու եկեղեցիների ճարտարապետությանըՙ աշխարհին ներկայացնելու հայ մշակույթն իր ամբողջության մեջ: Այսպիսի ծրագիր կյանքի կոչելը, վստահ ենք, նպաստելու է նաեւ նոր սերնդին իր արմատներին է՛լ ավելի մոտեցնելուն…

Ռուբեն Կոսեմյանը հաճախ է վերադառնում Հայաստան: Նա շարունակում է իր անմնացորդ  նվիրումը բերել մեր մշակութային կյանքը զարգացնելու եւ նոր նշաձողի բարձրացնելու գործինՙ լինելով տոհմիկ երաժիշտ:  Իսկ ամեն նվիրական ծրագիր կյանքի կոչելիս նա առաջնորդվում է այս կարեւոր սկզբունքով. «Ամեն գործ պետք է հասցնել լավագույն կատարողական վիճակին»:

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Նախորդ գրառումը

Ավելի քան 1 000 անվադող ենք բեռնել և հասցրել մեր տղաներին դիրքերի ամրապնդման համար

Հաջորդ գրառումը

«Մայրենի լեզվով եւ ԱՅԼ օտար լեզուներո՞վ». չեղավ…

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«Մայրենի լեզվով եւ ԱՅԼ օտար լեզուներո՞վ». չեղավ...

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական