Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքի «հրավառությունը»ՙ Մուրղուզ սարից

17/07/2020
- 17 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Տավուշի ամենաբարձր սարիՙ Մուրղուզի լանջերին, սարվորներն ամռան 3 ամիսներին անասուն էին պահում, աշնանն իջնում անտառ, որովհետեւ սարերում արդեն ցրտում էր: Հիմնականում սար գնում էին ընտանիքի տատ-պապերը, ջահել հարսները մնում էին գյուղերում: Երանություն էր, ես կասեիՙ արքայություն հատկապես թոռների համարՙ տատ-պապի հետ ապրում էին սարերի լանջերին սարքած փայտե խրճիթների մեջ, ոչ մայր կար գլխներին, որ գործի դներ, ոչ հայր, որ հարցներՙ շուտով սեպտեմբեր է, մի գրքի էջ բացած կա՞ս:

Ես Երեւանում ծնված, երեւանաբնակ շամշադինցի եմՙ շամշադինցու թոռ: Հենց դպրոցի դասերն ավարտվում էին, մի օր անգամ չէի կորցնումՙ ուղիղ Շամշադին, տատուպապիս մոտ, ուղիղ Մուրղուզի լանջերին ծվարած մեր խրճիթը, որին շամշադինցիները քոխ են ասում:

Շամշադինի բարբառով խոսել ու խոսում եմ անթերի, քիթս քաղաքացու պես երբեք ցից չի եղել, հագուկապսՙ սովորական: Բայց սար գնալու առաջին երկու օրերին մեր թաղի երեխաները քիչումիչ խուսափում էին ինձնից, ավելի ճիշտՙ ամաչում, ինձ յուրային չէին համարում, բայց հենց կանչում էիՙ «կյալիս չե՞ք տպրկունի (պահմտոցի) հաղ անենք, եդով էլ կքյնանք մորի քաղիլ», մտերմիկ կայծեր էին երեւում արեւից խանձված այտերով, արեւից դեղնած հոնք ու թարթիչներով, տղա-աղջիկՙ  քաչալ գլուխներով երեխաների աչքերում: Այդպիսի միամիտ ժպիտ, խոնարհ հայացք ես ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել:

Այդ ամառ մեր  սարի թաղի երեխաների ծափ-ծիծաղը, ոգեւորությունը մինչեւ Շամշադինի  աստղազարդ երկինք էր հասնում: Սպասում էինքՙ  երբ է  մթնելու, որ մեր սարի լանջից նայենք լույսերի ու կրակների հրավառությանը, որն ուղեկցվում էր ուժեղ գմփոց-դմփոցներով: Մինչ մենք ուրախությունից ճչում-թռվռում էինք, մեր տատ-պապերը քարանում-կպչում էին քոխի դռներին, աչքները երկինք  հառածՙ մրմնջում:

Ոչ հեռուստացույց կար, ոչ ռադիո, ապրում էինքՙ քաղաքակրթությունից հեռու ու երջանիկՙ ամեն երեկո սպասելով դիմացի սարերից արձակվող հրավառությանը: Ցերեկները  բարձրանում էինք Մուրղուզի գագաթը, այնտեղից բռով ու փեշով ձյուն բերում, թավալ տալիս մառախուղի քուլաների մեջ, մորի ու հաղարջ հավաքում, հենց սովածանում էինք, գալիս էինք տունՙ տատի մերած մածնով  ու զտած րեժանով կշտանալու: Իսկ մեր տատ-պապերը լուռ էին, ցերեկն էլ էին աչքները երկինք հառում ու մրմնջում: Մեկ-մեկ մեր ականջին էին հասնում նրանց կցկտուր զրույցները.  «Էս քշեր թուրքերը Չինարին ու Բերդը վերան են արել, թոփն (արկ ) ընկել ա դուզ մեր Դավոյանց տան մեջտեղը, էն րախին օրորոցի միջին սպանել ա: Վույ, Աստոծ ջան, Քնարիկը դարդից կգժվի»:

Մենք գիտեինք, որ թուրքն ադրբեջանցին է: Շամշադինցիները ադրբեջանցուն միշտ  թուրք են ասել, Ադրբեջանին էլՙ Թուրքեր: Թուրք բառի հոգնակի թիվը Շամշադինի բարբառով նշանակում է ադրբեջանցու ապրած տեղը: Երեխա ժամանակ սրա վրա ուշադրություն չեմ դարձրել, հետո եմ վերլուծել, որ  տոհմիկ, հնաբնակ, բնիկ շամշադինցիների բարբառը անտակ խորություն ունի, ընդամենըՙ  Թուրքեր, որը նշանակում է այնտեղ, որտեղ ապրում են ադրբեջանցիները, որը չի նշանակում երկիր, հայրենիք, պետություն:

Այդ թուրքերը Թուրքերից, այսինքնՙ իրենց ապրած տեղից, փաստորեն, ռմբակոծում ու արկակոծում էին Շամշադինի գյուղերը, իսկ մենքՙ սարվոր երեխաներս, չէինք հասկանում ՙ իրականում ինչ է կատարվում, տեղեկություն չունեինք, որ ռումբն այնպես է ընկնում, որ Դավոյի, Հունանի, Մելոյի տան կեսը մտնում է  գետնի տակ, մեր հարազատների ու բարեկամների ընտանիքներում երեխա, հարս, պապ, աղջիկ է մահանում թուրքի կրակոցից: Չգիտեինք, որ ամեն երեկո դիմացի սարից գմփոց-դմփոցով արձակվող «հրավառությունը» ռմբակոծություն է, Շամշադինի խաղաղ բնակիչների օրը, կյանքը սեւացնող, սուգ ու ողբ բերող արհավիրք:

Այդ տարի սարվորները որոշեցին մեկ ամիս շուտ իջնել Մուրղուզի լանջերից: Քոխերի դռները փակեցինք, անասուններին առաջներս արեցինք ու սարնիվայր  կածանով իջանք անտառ, որտեղ ամեն ընտանիք իր քոխն ուներ: Քոխերից էր անտառի մեջ մեր թաղն էր ստեղծվել:

Մեր ուրախությանը չափ չկար, ճանապարհին մտանք գետը, լողացանք, ջրի ափերին բուսնած  փարթամ,  անուշահոտ ջրսողանից, ջրկոտեմից, դաղձից քաղեցինք, դրեցինք հացուպանրի բրդուճի մեջ, կուշտ կերանք ու շարունակեցինք ճամփան: Հենց հասանք անտառ, մեծերը որոշեցին, որ ընտանքիները պիտի բաժանվեն ու տարբեր ճանապարհներով գնան: Մենքՙ  երեխաներս տխրեցինք, բայց իրար ականջի փսփսացինքՙ դե տեսնեք ո՞վ է շուտ հասնելու մեր քոխերը:

Երեկոյան հասանք տեղ: Մեծերն անհանգիստ դեսուդեն էին ընկել, սպասում էինՙ բոլոր հարեւաններն անտառի միջով կգան, տեղ կհասնե՞ն, թե

Մենքՙ շուտ հասած երեք երեխաներս, մեզ հաղթած էինք համարում: Մի քանի ժամ հետո բացակա հարեւանները հասան անտառի քոխերը, բացեցին դռները, ներս մտան, տեղավորվեցին: Բոլորը հանգիստ շունչ քաշեցին:

Մենքՙ անտառ իջած սարվոր երեխաներս, չէինք հասկանումՙ մեր տատուպապերն ինչո՞ւ էին այդքան լարված ու մտահոգ: Հո առաջին անգամ չէի՞նք սարից իջնում անտառ:

Ես հետո, շատ ուշ հասկացա, թե  անտառ հասնելուն պես սարվորների ընտանիքներն ինչու  տարբեր ճանապարհներով գնացին, ինչու էր տատս կացինը ձեռքին գնում անտառով ու շուտ-շուտ աջուձախ նայում, ինչու էին անհանգստանում, որ հարեւաններն ուշ տեղ հասան:

Նրանք վախենում էին, վախենում էին, որովհետեւ թուրքերը վխտում էին անտառում, դարանակալում սարվորներին, գողանում նրանց անասունները, իսկ հայերին կացնահարում, մորթում: Մենք տարբեր  ճամփեքով գնացինք անտառի մեր քոխերը, որպեսզի բոլորս միասին թուրքի բաժին չդառանանք, գոնե մի քանիսը փրկվեն:Մեր տատուպապերը մեզ ոչինչ չէին ասում, որ մեր սիրուն, անհոգ, միամիտ մանկությունը չփչանա, որ ինչքան հնարավոր է,  ուշ իմանանք, որ   ամեն երեկո դիմացի սարից «հրավառություն» արձակող ու մեզ ճիչ-ուրախություն «պարգեւող»  թուրքն ով է եւ ինչ է անում իրականում:

Տարիներ հետո ես հեռուստացույցով տեսա «Կյանքը հիասքանչ է» ֆիլմը: Տեսա ու մի կուշտ լաց եղա: Տեսա եւ ուզեցի Աստծուն հարցնելՙ Նա գիտե՞, թե ի՜նչ կատարյալ էակներ է  ստեղծել, ուզեցի զարմանքս Նրան հայտնել, թե ո՞նց կարելի է մեր տատուպապերի պես կատարյալ էակներ ստեղծել: Նրանք «Կյանքը հիասքանչ է» ֆիլմը հաստատ չէին տեսել  նրանք  բնատուր, բնական, չսովորած, չկրթված, կինո չտեսած, բայց  երեխա ժամանակ պատերազմ տեսած  տատուպապեր էին, որոնք այնքա՜ն էին ուզում իրենց թոռներին հեռու պահել պատերազմից, թուրքին  դեմ-դիմաց կանգնելու վտանգներից, այնքա՜ն էին ուզում մեր մանկական սիրտն ու հոգին հեռու պահել վախերից ու անհանգստությունից: Ուզում էին, որ մենք ուշ իմանաք, որ պատերազմ է, որ Շամշադինում պատերազմն սկսվել է:

Այդ ամառ հայրս շուտ եկավՙ ինձ Երեւան տանելու: Ես ու նա կանգնել էինք դեմ-դիմաց: Աչքերիս միջի «ինչո՞ւ»-ն նա չտեսնելու տվեց, իսկ ես նրա աչքերի միջի անհանգստությունն ու հաստատակամությունը կասկածի տակ չդրեցի: Սուսուփուս նստեցի մեքենան, արցունքներս կուլ տվեցի ու ճանապարհին որոշեցի հորս ու տատիս չներել: Հորսՙ իմ կամքը չհարցնելու, իսկ տատիսՙ հորս չընդդիմանալու ու ինձ այդպես հեշտուհանգիստ քաղաք ուղարկելու համար: Ականջներիս մեջ տատիս խոսքերն էին  «Բալա ջան, ամանաթ րախա ա, աչքիս լիսն ա, մի պյան ըլի, ես ինձ կխեղդեմ: Հետդ տուն տար, մենք էլ տենանք ինչ զուլում ա կյալի կլխներիս»:

Սեպտեմբերին գյուղի մեր ազգականներըՙ մերումանուկ, տեգերկին ու քեռակին, եկան մեր տուն: Մայրս տագնապած գրկեց բոլորին, լաց եղան, մխիթարեցին, պատմեցին, նորից լաց եղան: Թուրքի գյուլլից, թուրքի թոփից փախել-եկել էին Երեւան, Երեւանի ազգականների տուն: Ես ուրախ էի, որ մեր տանն այդքան մարդ կա, այդքան երեխա կա, բայց արդեն կամաց-կամաց սկսել էի հասկանալ, թե ինչու ամառային արձակուրդը Շամշադինում  ինձ համար մեկ ամիս շուտ ավարտվեց, ինչու իմ ազգականների երեխաների ամառային արձակուրդները երկարել-ձգվել էին մինչեւ աշուն, հետո ձգվեցին մինչեւ ձմեռ: Ու այդպես մի քանի տարի Շամշադինի երեխաները ոչ նորմալ դպրոց գնացին, ոչ սարերում մորի ու հաղարջ հավաքեցին: Մուրղուզ սարի ալպիական ծաղիկներին մարդու ձեռք չկպավ:

ՆԱԻՐ ՅԱՆ

Նախորդ գրառումը

«Մայրենի լեզվով եւ ԱՅԼ օտար լեզուներո՞վ». չեղավ…

Հաջորդ գրառումը

Հերթական բռնկում Ադրբեջանն ու Հայաստանը նոր ռազմական գործողությունների թատերաբեմում

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հերթական բռնկում Ադրբեջանն ու Հայաստանը նոր ռազմական գործողությունների թատերաբեմում

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական