Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՔՆԱՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ «ԴԱՎԱՃԱՆ» ԱԹԱԹՈՒՐՔԻ ՀԵՏ

06/03/2020
- 06 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Իդլիբի ճգնաժամի թեժ պահին Թուրքիայի նախագահ Էրդողանը իր թվիթերյան էջում հանդես է եկել կոչով: Նրա խոսքերովՙ ներկայումս պայքար է ծավալվել Թուրքիայի այսօրվա եւ վաղվա համար եւ տարածաշրջանի իրադարձությունները Թուրքիայի համար պակաս կարեւոր չեն, քան մոտ հարյուր տարի առաջ տեղի ունեցածները, երբ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ ազգային-ազատագրական պայքար էր մղվում: Ըստ որում, նախագահն ավելացրել է, որ «այն տարածաշրջանը, որտեղ գտնվում է Թուրքիան, իր ամբողջ պատմության ընթացքում բախվել է գրավման վտանգին, եւ մենք չենք մոռանա ոչ մի դավաճանություն»:

Աթաթուրքի օրինակով պատմական փաստերին դիմելը, մեղմ ասած, կարելի է անվայել համարել թեկուզ այն պատճառով, որ Աթաթուրքը պայքար է մղել իր երկրի տարածքում, մինչդեռ Էրդողանը ռազմական գործողություններ է ձեռնարկում հարեւան երկրների հողերում, մասնավորապես Իրաքի եւ Սիրիայի տարածքներում, ինչպես նաեւ ռազմական ստորաբաժանումներ է ուղարկել Լիբիա:

Փաստորեն արմատավորելով պատմական ռեւանշիզմի գաղափարը, Էրդողանն ընթանում է առնվազն Օսմանյան կայսրության սահմանները վերականգնելու ուղիով: Բայց ամենագլխավորն այն է, որ Էրդողանը Աթաթուրքին եւ նրա զինակիցներին անվանում է գրեթե ազգային դավաճաններ:

Ելույթ ունենալով Աթաթուրքի մահվան 79-րդ տարելիցի արարողության ժամանակ, Էրդողանը հայտարարեց. «Թուրքիան չկարողացավ իր սահմանները պաշտպանել ազգային-ազատագրական պայքարի սկզբնական փուլում: Հարավային սահմանների մոտ անհաջողության գլխավոր պատճառը հրաժարումն էր ազգային ազատագրական պայքարի նպատակներից: Եթե դա տեղի չունենար, ապա այսօր Թուրքիան կլիներ միանգամայն ուրիշ մակարդակի վրա: Այն ուժերը, որոնք ժամանակին մեզ ստիպեցին նահանջել ազատագրական պայքարից, այսօր փորձում են Անկարային ստիպել վերադառնալու Սեւրի պայմանագրի պայմաններին»:

Ավելի վաղՙ 2016 թվականի աշնանը Էրդողանը ելույթներից մեկում կոչ էր արել վերանայել Լոզանի 1923 թ. պայմանագիրը, որով ձեւակերպվել էր Օսմայնան կայսրության տրոհումը, երբ Թուրքիան կորցրեց կայսրության մեջ եղած նահանգների վերահսկողությունը, որոնց թվում էին Արաբիան, Լիբանանը, Եգիպտոսը, Սուդանը, Տրիպոլիտանիան, Այսրհորդանանը, Պաղեստինը, Սիրիան, Էգեյան ծովի կղզիները եւ Միջագետքը:

Միեւնույն ժամանակ, Աթաթուրքի եւ Էրդողանի միջեւ ինչ-որ ընդհանուր բան կա: Աթաթուրքն իր պայքարում հենվում էր ներքին Անատոլիայի ուժերի վրա, ինչպես որ ներկայումս դա անում է էրդողանը: Բայց, ինչպես գրում է Stratfor հետախուզական-վերլուծական կենտրոնը, տարօրինակությունն այն է, որ Աթաթուրքի համար պահպանողական Անատոլիան դարձել էր դեպի Եվրոպա ցատկելու հարթակ, իսկ այսօր նույն Անատոլիան Էրդողանին օգնում է վերադարձնելու օսմայնան քաղաքակրթական ինքնությունը: Երկրի բոլոր քաղաքացիներին թուրք հայտարարած քեմալականությանը հաջողվեց պահպանել երկրի ներկայիս սահմանները: Էրդողանի որդեգրած նեոօսմանիզմի գաղափարախոսությունը փաստորեն ենթադրում է հրաժարում թուրքականությունից եւ պանթուրքիզմից, ինչը սպառնալիքի տակ է դնում երկրի ներկայիս վարչատարածքային կառուցվածքը: Հասկանալի է, որ խոսքն առաջին հերթին թուրքական քրդերի մասին է: Թուրքիայում անառարկելի հեղինակություն դարձած Աթաթուրքը բեկում էր երկիրը: Խարիզմատիկ Էրդողանը նույն բանն է անումՙ սեփական սկզբունքներն ու գաղափարները արմատավորելով, սրելով հակասությունները ինչպես երկրի աշխարհիկ զարգացման կողմնակիցների, այնպես էլ քրդերի հետ, որոնք ներկայումս պայքար են մղում հանուն ինքնուրույն պետության ստեղծման, ինչը կտրուկ փոխում է իրավիճակը:

Ինչպես գրում է ամերիկյան The National Interest հրատարակությունը, Թուրքիան տեղափոխվել է խառնակ ժամանակաշրջան, երբ Արեւմուտքում բացեիբաց քննարկվում է երկիրը աշխարհիկ արեւմուտքի եւ իսլամական արեւելքի բաժանելու հարցը: Ըստ որում, պնդում է արվում, թե Անկարային ներքաշել են «Արաբական գարնան» իրադարձությունների եւ Սիրիայի ճգնաժամի մեջՙ ուրվագծելով Մերձավոր Արեւելքի վերաձեւման սցենարներից միայն մեկը: Ինչպես կարծում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը , դժվար է միանշանակ կերպով բացատրել նաեւ Իդլիբի ճգնաժամի պատճառները, որի հետեւանքներից մեկը կարող է դառնալ ռազմական գործողությունների տեղափոխումը Թուրքիայի խորքերըՙ Անատոլիա: Հնարավոր է, որ այդ ժամանակ, ինչպես անցյալում Աթաթուրքը, այդտեղից սկսի նոր ազգային-ազատագրական պայքար, նշում է փորձագետը:

Պատահական չէ, որ ներկայումս կրկին վերհիշում են Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը, որը 2013 թվականին The New York Times թերթում հրապարակեց ամերիկացի գիտնական Ռոբին Ռայթը : Նա գտնում էր, որ «Արաբական գարնան» արդյունքը պետք է դառնա ներկայիս հինգ պետությունների փոխարեն 14-ի ստեղծումըՙ ըստ գոյություն ունեցող ազգայնական շարժումների: Բացի դրանից, ինչպես նշում էր գիտնականը, միջդավանանքային վեճերը հանգեցնում են սուննիների եւ շիաների պառակտմանը այնպիսի չափերով, որոնք Մերձավոր Արեւելքը երբեւէ չի տեսել: Ֆրանսիացի հայտնի արեւելագետ Ալեն Ռոդյեն հայտարարում է, որ Էրդողանը վախենում է Սիրիայում թուրքական սահմանի երկայնքով քրդական պետության ստեղծումից, որը կարող է թիկունքային հենակետ դառնալ դեպի Թուրքիայի խորքերը ձգտող քրդերի արմատական շարժումների համար:

«Անկարելի է չխոստովանել, որ Բաշար Ասադի ուժեղ դիմադրությունը անսպասելի էր սեփական միջազգային ազդեցության ուժեղացմանը ձգտող Էրդողանի համար: «Արաբական գարնանից» հետո նա հույս ուներ սուննի աշխարհի առաջատարը դառնալՙ հենվելով «Մուսուլման եղբայրներ» խմբավորման վրա, մինչդեռ այժմ ստիպված է եկիրը փրկել պառակտումից», ասում է Ռոդյեն:

Նախորդ գրառումը

ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՌՈՀԱՆԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԶՍՊԵԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՕԾՄԱՆ ԱՌԻԹՈՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՕԾՄԱՆ ԱՌԻԹՈՎ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական