Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՕԾՄԱՆ ԱՌԻԹՈՎ

06/03/2020
- 06 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՇՈՏ ՎԱՎՅԱՆ

Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցին մի սրբավայր է, որի զորությանը մարդիկ հավատում են: Եկեղեցին իր նվիրյալ երկրպագուներն ունի, այստեղ հաճախ են գալիս ուխտավորներ հիվանդություններից ապաքինվելու, զավակ ունենալու կամ կենսական այլ խնդիրների լուծման ակնկալիքներով:

Եկեղեցին կառուցվել է 1281թ. եւ օծվել Կույս Մարիանեի անունով, որ համաքրիստոնեական սուրբ է, քրիստոնեության վաղ շրջանիՙ երրորդ դարի նահատակներից: Մարիանեն Անտիոքից էր, քաղաքի գլխավոր քուրմի դուստրը, որի մայրը վախճանվում է իր ծնվելուց հետո, եւ ինքը հանձնվում քրիստոնյա ստնտուի խնամքին եւ դառնում երդվյալ հավատացյալ: Հայրն աղջկան դուրս է հանում տնից, երբ վերջինս հրաժարվում է ուրանալ Քրիստոսին եւ դառնալ քրմուհի: Իրեն հարազատ մայր դարձած դայակի հետ Մարիանեն տեղափոխվում է քաղաքի մերձակա արոտավայրեր, զբաղվում գառնարածությամբ: Այնտեղ նրա գեղեցկությունը նկատում է հռոմեացի զորավարը, առաջարկում ուրանալ հավատքը, ամուսնանալ իր հետ, եւ ստանալով մերժումՙ նրան դաժան չարչարանքների է ենթարկում, որոնք ուղեկցվում են նաեւ հրաշքներով: Սակայն 15-ամյա աղջիկը մնում է անդրդվելի եւ նահատակվում:

Սուրբ Մարիանե եկեղեցին գրավում է հատկապես երիտասարդներին: Այստեղ շատ են կատարվում պսակադրություններ: Սրբավայր հաճախ են այցելում նաեւ նրանք, ովքեր կրում են Մարիամ, Մարիանա, Մարինե եւ Մարգարիտ անունները: Եկեղեցուն կից գործում է «Սուրբ Մարիանե» երիտասարդաց միությունը, որն ունի 45 անդամ, ուր ընդունվելն այնքան էլ դյուրին չէ: Հարկավոր է մասնակցել կիրակնօրյա հոգեւոր դասընթացներին եւ տիրապետել բավարար գիտելիքների: Միության անդամները կարիքավորներին ցուցաբերում են զանազան աջակցություններ, երեխաների համար ամռանը կազմակերպում են էքսկուրսիաներ, ճամբարներ, կատարում ուխտագնացություններ դեպի սրբավայրեր, իրականացնում շաբաթօրյակներ…:

Իր ճարտարապետությամբ, կատարյալ համաչափություններով, թմբուկի շքեղությամբ եւ սլացիկ գմբեթով, փոքր մակերեսի պայմաններում բարձր թռիչքով Սուրբ Մարիանե եկեղեցին եզակի մի կառույց է, որը նման չէ որեւէ այլ եկեղեցու: Բարձրության պատճառով դարերի ընթացքում տեղի ունեցած երկրաշարժերից 4 կողմից եկեղեցու պատերին առաջացել են ուղղահայաց ճեղքեր, բայց այդուհանդերձ հնադարյա կառույցը մնացել է կանգուն:

Սուրբ Մարիանե եկեղեցին լինելով ամենամեծը Աշտարակ քաղաքումՙ զբաղեցնում է բավական փոքր մակերես, այնպես որ հաճախ երիտասարդները ստիպված են խումբ առ խումբ, միմյանց փոխարինելով մասնակցել կիրակնօրյա պատարագներին:

Դեռեւս 1905-ին եկեղեցին ընդարձակելու նպատակով լուսահոգի Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի օրոք հաստատվել է եկեղեցու արեւմտյան հատվածի նախագիծը եւ սկսվել շինարարություն, սակայն նրա վախճանից հետո, խորհրդային տարիներին եկեղեցու կիսակառույց պատերը ծածկվել են թիթեղով եւ տարիներ շարունակ ծառայել որպես գյուղատնտեսական պահեստ…:

Եվ ահա 115 տարի անց վերջապես իր ավարտին հասավ Խրիմյան Հայրիկի սկսած գործը. փետրվարի 22-ին Սուրբ Մարիանե եկեղեցու Արեւմտյան հատվածի հանդիսավոր բացումն էր, եկեղեցու վերաօծումը: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ օծվեցին նորակառույց Ս. Սեղանը, Խորանի սյուները, մկրտության ավազանն ու մնացյալ սյուները: Վեհափառն օրհնանքի եւ գնահատանքի ջերմ խոսքեր ասաց վերակառուցման բարերար Մովսիսյան ընտանիքի հասցեին եւ Գրիգոր Մովսիսյանին պարգեւատրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույնՙ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշանով:

Գրիգոր Մովսիսյանը հանրությանն արդեն ծանոթ է իր ազգային-հոգեւոր գործերով: Նա հեղինակել է «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» գիրքը, հրատարակել երջանկահիշատակ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայաստանյան քարոզների երկհատորյակը, հովանավորել այլ հեղինակների հոգեւոր աշխատությունների տպագրություններ, մեծապես աջակցել է Արցախի Մեխակավան բնակավայրում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցմանը, կատարել էլի ուրիշՙ միայն իրեն ու Տեր Աստծուն հայտնի բարեգործություններ, որոնց մասին, ինչպես եւ վայել է ճշմարիտ քրիստոնյային, նա չի սիրում խոսել. «Երբ ողորմություն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից:» (Մատթեոս 6:1-2):

Հենց նրա նախաձեռնությամբ եւ ֆինանսական օժանդակությամբ էր, որ ամրացվեցին Սուրբ Մարիանե մայր եկեղեցու պատերի ճեղքերը, եկեղեցու արեւմտյան հատվածի կիսակառույց պատերը բարձրացվեցին անհրաժեշտ մակարդակի, շինությունը պատշաճ տանիքապատվեց, կառուցվեց սուրբ Խորանըՙ միաժամանակ նրա հետին հատվածում պահպանելով շինարարության ընթացքում բացահայտված հնամենի որմնանկարները, կատարվեցին ներքին հարդարման աշխատանքներ, եկեղեցու բակում կառուցվեց պատմության թանգարանում պահպանվող Սուրբ Տաթեւի վանքի պատմական դռների զարդանախշերի կրկնօրինակմամբ երկու հիասքանչ խաչքար…: Սակայն, երբ բարերարին են հիշեցնում այս ծավալուն աշխատանքների մասին, ամենամեծ ներդրումն այս գործում նա համարում է մի տատիկի ամսվա թոշակը, ով դրամարկղից շտապել էր ուղիղ եկեղեցի եւ, կարծես Ավետարանում իր վերջին լուման տաճարի գանձանակին նվիրաբերած այրի կնոջ օրինակով, խնդրել իր ամբողջ խնայողությունը նվիրաբերել եկեղեցու կառուցման գործին:

Իսկ Սուրբ Մարիանե եկեղեցու Արեւմտյան հատվածի բացման արարողությունն իրոք որ աննախադեպ էր, բոլորի կողմից երկար սպասված հրաշք մի իրադարձություն: Հեռու-մոտիկ վայրերից բազում ուխտավորներ էին ժամանել այստեղ. շրջակայքում բազմությունն այնքան հոծ էր, որ անհնար էր եկեղեցու մուտքին մոտենալ, իսկ նրա նոր, ընդարձակ սրահում պարզապես կանգնելու տեղ չկար: Ետնամասում կաթսաներով մատաղ էր եփվում եւ ամենուր ազգային երգն էր ու պարը: Սա հոգեւոր իսկական մի տոնախմբություն էր, ուր բոլորն էին սրտով ուրախ: Եվ ուրախալի էր, որ հատկապես շատ էին երիտասարդները, ինչը ստիպում էր մտաբերել Երջանկահիշատակ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսին, ում «ժամանակների նշանները» հուշում էին, թե շնորհիվ երիտասարդության 21-րդ դարում տեղի է ունենալու հոգեւոր եւ կրոնական կյանքի զարթոնք:

Այո, Սուրբ Մարիանե եկեղեցին վերջապես ընդարձակվեց ու ամբողջացավ, բայց այն ընդարձակվեց ոչ միայն տարածքային առումով: Վստահաբար ստվարացան նրա երկրպագուների շարքերը եւ էլ ավելի գերիշխող դարձավ հոգեւոր մթնոլորտը նրա շուրջ: Թող որ նույնանման ճակատագրի արժանանան նաեւ մեր մյուս եկեղեցիները, այդ միտումը տարածվի, որպեսզի իրագործվի Գարեգին Առաջինի մարգարեությունը, եւ հոգեւորն իր հաղթանակը տոնի նյութականի հանդեպ: Ի շահՙ մեր ժողովրդի, ի շահՙ մարդկության…:

Նախորդ գրառումը

ԻՆՔՆԱՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ «ԴԱՎԱՃԱՆ» ԱԹԱԹՈՒՐՔԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՄԵԶ ԵՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՄԵԶ ԵՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական