Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

19/04/2019
- 19 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

Լրագրող եւ քաղաքական վերլուծաբան Վիգեն Չթրյանը միջազգային հարաբերություններ առարկան է դասավանդում Ժնեւի Ուեբստր համալսարանում: Նաեւ դասախոսում է Ժնեւի համալսարանի գլոբալ ուսումնասիրությունների ինստիտուտում, որտեղ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» պարբերականի հաղորդմամբ նա վերջերս ներկայացրել է օսմանյան ժամանակաշրջանի հայ հեղափոխականների պատմությունը ուսումնասիրող թուրք մտավորական Քադիր Աքընի «Կարմիր» (Red) վավերագրական ֆիլմը:

«Այս ֆիլմը ոչ թե հայերի, այլ թուրքերի համար եմ նկարահանել», ասել է Աքընը Վիգենի հետ զրուցելիս: Նրա հետաքրքրությունները այդ թեմայի շուրջ սկսվել են, երբ նա իմացել է սոցիալ-դեմոկրատ հնչակյան հեղափոխական Փարամազի մասին, որին 1916-ին կախաղան են բարձրացերլ 19 համախոհների հետ Ստամբուլի Բայազիտ հրապարակում: 2010-ին ձախակողմյան թերթերից մեկում նա կարդացել է «Փարամազին չմոռանանք» վերնագրով մի հոդված, որն էլ առաջնորդել է նրան խորանալու Օսմանյան կայսրության այդ չլուսաբանված շրջանի առաջին սոցիալիստների եւ հեղափոխականների պատմության մեջ:

Աքընը այցելել է Երեւան, Բեյրութ եւ Ժնեւՙ հանդիպելու հնչակյան եւ դաշնակցական գործիչների հետ: Արդյունքում 2015-ին հրատարակել է իր առաջին գիրքը «Փարամազՙ հայ հեղափոխականը: Աբդուլ Համիդից մինչեւ Միություն եւ Առաջընթացի հայ սոցիալիստները եւ Ցեղասպանությունը» խորագրով, որն արդեն հինգերորդ անգամ է վերահրատարակվել վերջերս: Ներկա վավերագրականը հայկական կուսակցությունների պատմությունն է ներկայացնում նախքան Ցեղասպանությունը:

«Մինչեւ օրս չգիտեինք, թե ինչ ազդեցություն է թողել ցեղասպանությունը թուրք սոցիալիստների վրա: Այն փաստը, որ տասնամյակներ շարունակ թուրք ձախակողմյանները անտեսել են իրենցից առաջ գործած սոցիալիստներին, ցույց է տալիս, որ ինտերնացիոնալիզմը չէ, որ ընկած է եղել թուրքական սոցիալիստական շարժման հիմքում», նշել է Աքընը, ընդգծելով, որ դրա հետազոտումն ու բացահայտումը այսօր էլ խիստ այժմեական է: «Հնչակները ցանկանում էին ստեղծել «Անատոլիական դաշնություն», ինչը այսօր էլ քննարկման ենթակա հարց է», ավելացրել է նա: Ավելին, նա այդ հարցը այժմեական է համարել նաեւ Մերձավոր Արեւելքում ստեղծված ներկա քաղաքական իրավիճակի պայմաններում: Ֆիլմը կարեւորվում է, ըստ մեկնաբանությունների, ոչ այնքան քաղաքական պայքարի օգտագործված մեթոդների, որքան անհատ-պետություն հարաբերությունների առումով: Այն առումով, որ այդ ժամանակների մարդիկ, անհատներ, ցանկանում էին դառնալ երկրի լիիրավ քաղաքացիները եւ օգտվել իրենց քաղաքական, սահմանադրական իրավունքներից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՍԱՐՈՒԽԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ» ԵՐԳԻԾԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱՀԻՐԵՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՉԱՐԻ ՎԵՐՋԸ» ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՉԱՐԻ ՎԵՐՋԸ» ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
Միջազգային

Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա». Դմիտրի Մեդվեդև

25/05/2026

«Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա»՝ իր երկակի խաղի պատճառով: Փաշինյանը կհեռացվի իշխանությունից, եթե Հայաստանում հասնեն...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք

25/05/2026

Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ «Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական