Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՍԱՐՈՒԽԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ» ԵՐԳԻԾԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱՀԻՐԵՈՒՄ

19/04/2019
- 19 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Հ.Ծ.

Մարտի 26-ից ապրիլի 4-ը Կահիրեի «Ալ-Թահրիր Լաունգ Գյոթե» կենտրոնում գործել է հայ մեծ երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջազգային ցուցահանդեսՙ հովանավորությամբ Եգիպտոսի երգիծանկարչության ընկերության եւ երգիծանկարների թանգարանի: Այս մասին է տեղեկացնում Կահիրեում լույս տեսնող «Արեւ» պարբերականը, նշելով, որ միջոցառմանը ներկա են գտնվել Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, Կուբայի հանրապետության դեսպանՙ Տանյա Աջյար Ֆերնանտեսը, Եգիպտոսի երգիծանկարչության ընկերության նախագահ Գոմաա Ֆարահաթը, երգիծանկարների թանգարանի հիմնադիր Մուհամեդ Աբլան, Ալ. Սարուխանի ընտանիքի անդամները, միջազգային ու եգիպտական մամուլի եւ հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ: Ցուցադրվել են նույնանուն խորագիրը կրող երգիծանկարի մրցույթին մասնակցած գործերից ընտրված 60 գործեր: Մրցույթը հայտարարված է եղել 2018-ի դեկտեմբերին: Մասնակցել են 180 երգիծանկարիչներ 45 երկրներից, որոնք մրցույթին ներկայացրել են ավելի քան 250 գծանկարներ: Միակ հայ մասնակիցը եղել է տեղի Գալուստյան-Նուբարյան ազգային վարժարանի աշակերտուհի 15-ամյա Ռիտա Գեւորգյանը, որի աշխատանքը բարձր է գնահատվել Սարուխանի ընտանիքի կողմից: Ժյուրին կազմված է եղել եգիպտացի, իտալացի եւ բրազիլացի արվեստագետներից: Առաջին մրցանակը շնորհվել է կուբացի Յոմնիս Դել Թորոյին: Հինգ առանձին մրցանակներ էլ շնորհվել են եգիպտացի, իսպանացի, պորտուգալացի եւ չինացի արվեստագետ-երգիծանկարիչների:Երգիծանկարների թանգարանի հիմնադիրը ընդգծել է, որ Ալ. Սարուխանը էությամբ ոչ միայն հայ եւ եգիպտացի, այլեւ միջազգային ճանաչման արժանացած արվեստագետ է, որի անվիճելի վկայությունն է աշխարհի չորս ծագերից երգիծանկարիչների մասնակցությունը մրցույթին: Նա նաեւ հպարտությամբ արձանագրել է, որ երգիծանկարչության արվեստը հստակ բաժանված է երկու շրջաններիՙ մինչեւ Սարուխանը եւ Սարուխանից հետո:Խմբ. կողմից.- Դժբախտաբար, մրցույթին հրավիրված չեն եղել հայաստանցի երգիծանկարիչները: Կարծում ենք այդ թերացման պատճառը Եգիպտոսում Հայաստանի եւ Հայաստանում Եգիպտոսի դեսպանությունների, ինչպես նաեւ ՌԱԿ Եգիպտոսի շրջանակի անփութությունն է եղել:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԵՍ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՏԵՍՆԻ ԱՇԽԱՐՀԸ»

Հաջորդ գրառումը

ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
Միջազգային

Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա». Դմիտրի Մեդվեդև

25/05/2026

«Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա»՝ իր երկակի խաղի պատճառով: Փաշինյանը կհեռացվի իշխանությունից, եթե Հայաստանում հասնեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական