Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՉԱՐԻ ՎԵՐՋԸ» ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

19/04/2019
- 19 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հովհաննես Թումանյանիՙ մեծ ու փոքր մի շարք պոեմների, բալլադների, հեքիաթների եւ այլ գործերի հիմքում ընկած են հայ եւ օտար ժողովուրդների ավանդությունների թեմաներ, որոնց մշակումները հարմարեցրել է արդիական կյանքին, դարձրել մարդկային պատմության ուղեկիցը:

Ահա, այսպիսի հավերժական թեմաներից մեկն էլ «Չարի վերջը» բալլադն է, որ նա գրել է 1908 թվականին Թիֆլիսում: Թեթեւակի վերհիշենք նրա բովանդակությունը: Խորամանկ Աղվեսը գալիս է մի ծառի մոտ եւ սպառնում իր բնում նստած Կկուին.

Էս սարն իմն է,

Էս ծառն իմն է,

Ծառում փչակ կա,

Փչակում մի բուն,

Էս ով է եկել

Տիրացել թաքուն…

Աղվեսը «պահանջատիրոջ» իրավունքով կարգադրել է Կկուին մի ձագը ցած գցի իրեն: Սարսափահար Կկուն կատարել է նրա կամքը: Նույն տեսարանը կրկնվել է երկրորդ անգամ:

Ագռավը տեսնելով սգվոր Կկուին, մեղքանում է եւ խորհուրդ է տալիս այլեւս չլսել Աղվեսին, որ նա սրած կացին չունի, այլեւս չվախենա նրա հոխորտանքից: Կկուն այդպես էլ վարվում է: Կատաղած Աղվեսը բռնում է Ագռավին եւ հանդիմանում, թե ինչ է սովորեցրել Կկուին: Ագռավը խոստանում է իր պահուստը Աղվեսին տալ միայն թե ազատվի վրեժխնդրությունից: Նրան տանում է այն թփի մոտ, որի ստվերում հանգստանում էր գյուղացու Շունը: Ագահ Աղվեսը թփին հասնելով, Շունը բռնում է նրա կոկորդից:

Թումանյանն այս բալլադը երկու անգամ է մշակել: Ագռավի դերը տվել է Աղվեսին, իսկ Աղվեսինըՙ Գայլին: Բայց համոզված լինելով, որ խաբեբա Աղվեսը չի կարող բարեխոս լինել, թողել է այնպես, ինչպիսին մնացել է գրականության մեջ: Պարզ, կենդանի լեզվով գրված այս գործը շատ շուտով գրավել է թատերա-երաժշտական գործիչների ուշադրությունը: Բեմականացվել ու ներկայացվել է թե՛ որպես դրամատիկ եւ թե՛ որպես մանկական օպերային ստեղծագործություն:

Թումանյանի փոքրածավալ ստեղծագործությունների մեջ «Չարի վերջը» ամենատարածված գործերից մեկն է համայն հայ թատրոնում: Երաժշտական-օպերային ժանրի ներկայացման համար առաջին անգամ երաժշտություն է գրել կոմպոզիտոր Ազատ Մանուկյանը : Հենց նրա երաժշտությամբ էլ, Անդրկովկասից բացի «Չարի վերջը» տեղ է գտել սփյուռքի թատրոնների խաղացանկում:

Սփյուռքահայ թատրոնում «Չարի վերջը» մանկական օպերետն առաջին անգամ ներկայացվել է 1919-ին, Կ. Պոլսում: Նախաձեռնողներն ու իրականացնողները եղել են կովկասահայ երաժիշտ-խմբավար Ռուբեն Տիգրանյանը (1890-1965), որը 1919-ին եղել է Կ. Պոլսի Մոտայի Դպրոցասեր Տիկնանց եւ Պեզազյան վարժարանների երաժշտության դասատու-խմբավար, եւ երաժշտության ուսուցիչ Հարություն Մեհրաբյանը (1886-1961), որոնք իրենց հետագա կյանքն անց են կացրել Ամերիկայում:

Ներկայացման դերակատարները եղել են Դպրոցասեր Տիկնանց վարժարանի սաները: Երգերի ուսուցումը կատարվել է դասերից ազատ ժամերին: Եվ ինչն է զարմանալի եւ հետաքրքրականը. «Չարի վերջը» ներկայացվել է Հայոց մեծ եղեռնի 4-րդ տարելիցինՙ 1919-ի ապրիլի 24-ին (11/24): Վերահսկողությունից անուշադրության մատնված դպրոցական-մանկական ներկայացումը, որի հանդիսատեսների թվում աշակերտներից բացի եղել են նաեւ մեծահասակներ, երաժշտական հանդեսի անվան տակ, վերհիշել են իրենց կորուստներինՙ անմեղ նահատակներին:

Պոլսահայ մամուլի վկայությամբ, տպավորիչ է եղել հատկապես վերջին տեսարանը, երբ Շունը վրա է թռել, բռնել Աղվեսի կոկորդից: Երեխաները հավատալով արդարության հաղթանակինՙ ծափահարություններով են դիմավորել այդ տեսարանըՙ գաղափարական եզրակացությանը:

Չարի համար թե վաղ, թե ուշ,

Էդ է պահված, Աղվես աղա…

Ներկայացումը կրկնվել է ապրիլի 29-ին եւ մայիսի 5-ին:

Այս պատմությունը ցույց է տալիս, որ «Չարի վերջը» չի գալիս: Ավելի քան 250 հեղինակի 400-ից ավելի պիես է բեմադրվել հայ եւ օտար թատրոններումՙ ընդդեմ Հայոց ցեղասպանության, բայց Աղվեսին ոչ ոք չի կարողանում խրատի եւ ուրիշի բնի վրա աչք չդնի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԶՐՈՅՑԸ ԱՆԱՍՏԱՍ Ի. ՄԻԿՈՅԵԱՆԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԶՐՈՅՑԸ ԱՆԱՍՏԱՍ Ի. ՄԻԿՈՅԵԱՆԻ ՀԵՏ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
Միջազգային

Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա». Դմիտրի Մեդվեդև

25/05/2026

«Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա»՝ իր երկակի խաղի պատճառով: Փաշինյանը կհեռացվի իշխանությունից, եթե Հայաստանում հասնեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական