Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

Մարիետա Խաչատրյան
22/05/2026
- 22 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
5
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արժանին պետք է մատուցել մեր քաղաքական ուժերին, որոնք «անմոռանալի» եւ «անզուգական» այս ընտրարշավին իրենց բառապաշարով, իրենց ոչ կոնվենցիոնալ խոսույթով ու պահվածքով ամեն ինչ անում են, որ մենք մեզ զգանք ոչ թե Հայաստանում, այլ վիրտուալ «համբալստանում»: Ու գիտակցում են դա նրանք, թե ոչ` նրանց խոսույթն ընտրողի մոտ այնպիսի սրտխառնուք է առաջացնում, որ ընտրազանգվածի զգալի մասը կարող է առհասարակ հունիսի յոթին քվեատուփին չմոտենալ:

Շարունակեք նույն ոգով վերջին բառերով միմյանց նախշել, ի ցույց դնել ձեր ներսի «մաքրությունը»` այդպիսով դրդելով նորմալ, դաստիարակված մարդկանց մտածելու.«Սրա՞նք են իմ երկրի քաղաքական գործիչները, սրա՞նք են երկրի ղեկին հավակնում, այս աստիճանի աղքա՞տ է մեր ազգը, որ սրանց ունի, ավելի լավ է` սրանց չունենալ»: Ու այսպես մտածելուց հետո ինչո՞ւ պիտի նորմալ մարդն այն աստիճանի իջնի, որ գնա սրանց նմաններին ընտրի:

Ընտրական «համբալաբանական» խոսվածքը, վերջին լրտեսամանիան, «մասկի-շոուներն» ու «բռնեմ-նստեցնեմները» սպանում են ընտրողին , սպառնալով հունիսի յոթը վերածել չընտրության:

Այն, որ Կրեմլը փորձում է ազդել Հայաստանի ընտրական գործընթացի վրա, այդ թվում` տնտեսական սպառնալիքներով, ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցելու անթույլատրելիության մասին անհարկի հիշեցումներով, նոր ու անթույլատրելի դրսեւորումներով, սա նույնպես նախընտրական առանձնահատկություն է: Երբ օրումեջ ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինի մակարդակով ասում են, թե Հայաստանը միաժամանակ չի կարող պարել երկու հարսանիքում/ԵՄ եւ ԵԱՏՄ անդամ լինելը նկատի ունի/, կամ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի մակարդակով խոստանում են մայիսի վերջին Աստանայում ԵԱՏՄ հգագաթնաժողովին քննարկել եւ առանց Հայաստանի մասնակցության Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ որոշում ընդունել, խոսքը Հայաստանի անդամակցության սառեցման մասին է ենթադրաբար` այլ բան հնարավոր չէ մտածել: Գումարած, որ ՌԴ-ում օրենսդրորեն թույլատրվել է երկրի ղեկավարին` իր երկրի քաղաքացիներին պաշտպանելու համար զինված ուժեր մտցնել այլ երկրի տարածք/բա’/: ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն էլ մյուս կողմից է յուղ լցնում կրակին, թե Հայաստանի իշխանության գործելաոճը դաշնակցային չէ:

Չնայած Արարատ Միրզոյանն արդեն մեղմել է, թե բա` Հայաստանի իշխանությունը հակված չէ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն մտցնել, հակառակը` բնականոն հարաբերությունների է հակված, ԵԱՏՄ-ն լքելու հարց էլ չի կարող քննարկվել, քանի որ Հայաստանն այդպիսի հայտ եւ ցանկություն չի ներկայացրել: Դե բա էլ ինչ մտածես, բացի նրանից, որ հավանաբար ռուսական բարձրաձայնումները նախընտրական օգնություն են ռուսամետ ընդդիմությանը:

Բայց սրանք մեր ընտրությունների աշխարհաքաղաքական համատեքստն են`մեզանից կախված այնքանով, որքանով խելք կունենանք չներքաշվել սադրանքների մեջ կամ արժանապատվորեն պատասխանել սպառնալիքներին: Ու շատ դեպքերում դրանք ընթացիկ աշխարհաքաղաքական գործընթացների արգասիք են, տեսեք, թե Թրամփն ու Պուտինը ոնց հերթով գնացին «սրբի» դուռը` Պեկին, անշուշտ տարբեր տարածաշրջանների, այդ թվում` մեր խնդիրների քննարկմամբ, այնպես որ` ոչինչ միանշանակ չէ, եւ չարժե ենթարկվել սադրանքների:

Վերջին լրտեսամանիան, երբ արեւմտյան հակումներով The Inside լրատվամիջոցը ՌԴ հատուկ ծառայությունների հետ համագործակցություն է վերագրում Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, իսկ իշխանությունն էլ Անդրանիկ Թեւանյանին ընդհուպ մինչեւ դավաճանության մեջ է մեղադրում` մի շարք հարցերի պատասխան է պահանջում: Եթե այդ բոլորը սարքովի չէ, նախընտրական սեւ փիառ չէ, ինչպես ընդդիմությունն է պնդում, ընտրական ընթացքին միջամտելու, ընդհանուր աղմուկը թանձրացնելու փորձ չէ` անհայտ/կամ էլ` լավ հայտնի/ նպատակներով, ապա տեղի ունեցողը նախ անարդյունավետ պետության վկայությունն է, այն բանի վկայությունը, որ Հայաստանի համապատասխան մարմինները` արտաքին հետախուզական ծառայությունը, ԱԱԾ-ը, Անվտանգության խորհուրդը ոչ մի բանի պետք չեն, քանի որ մի լրատվամիջոց այդպիսի տեղեկությունների կարող է տիրապետել, այդպիսի բացահայտումներ անել, իսկ մի ողջ պետության մասնագիտացված ծառայությունները, ի պաշտոնե բացահայտման ու կանխարգելման գործառույթներ իրականացնող կառույցներն անգործունակ են եւ իրենց տեղում չեն:Կամ մի ողջ ԿԸՀ, միլիոնանոց աշխատավարձեր ստացող աշխատակիցներով, չի կարող ստուգել, բացահայտել ու չգրանցել այլ երկրի քաղաքացիություն ունեցողին/խոսքը` Նարեկ Կարապետյանի մասին է, որի ՌԴ քաղաքացիություն ունենալն արդեն ինքը եւ ՌԴ ԱԳՆ-ն հերքել են/: Բա լավ, այդպիսի անարդյունավետ կառույցներ, կադրեր ունեցող իշխանությունը ինչ հույսով է ուզում իշխանության մնալ, որ նույն անգործունակ կադրերով շարունակի՞: Իսկ եթե այս ամբողջը թատրոն է ու խաղ`որոշակի նպատակներով, շատ ավելի վատ…

Իհարկե, ընդդիմությունն իր բացատրությունն ունի այս բոլորին, թե բա` սեւ փիառ է, քանի որ ընդդիմադիրների, հատկապես կարապետյանական ընդդիմության վարկանիշն է բարձրացել վերջին շրջանում, Կարապետյանները հերքում են նաեւ Նարեկ Կարապետյանի` ՌԴ քաղաքացի լինելը, եւ ՖՍԲ -ի հետ Սամվել Կարապետյանի համագործակցության հնարավորությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թեւանյանի` իշխանության որակմամբ երկրին դավաճանելու մեղադրանքով գործ հարուցելու մտադրությանը կոշտ պատասխանել են ինչպես կուսակցության նախընտրական շտաբից, այնպես էլ հենց ինքը` Անդրանիկ Թեւանյանը:

Իրավապահների գործունեության արդյունքում միգուցե շուտով իրավիճակ պարզաջրվի, բայց որ այս բոլորը տխուր հետք է թողնում ընտրողի վրա, ստիպում ամեն ինչին նայել նախընտրական շոուների համատեքստում`դա հաստատ: Մյուս կողմից` արտաքին ազդեցություններին Հայաստանի ներկա իշխանության եւ ընդդիմության չափից ավելի ապականոն արձագանքներն ու գործողություններն են մտահոգիչ եւ տեղ են բացում աշխարհաքաղաքական մրցակցության անցանկալի դրսեւորումների համար Հայաստանում: Աստված տա` դրանք հունիսի յոթով ավարտվեն ու հետընտրական ցնցումների չբերեն:

Բայց մենք այս անգամ միայն ընտրարշավի հակաէսթետիկային անդրադարձ անենք` գոնե մեզնից կախվածի մասով հո կարող ենք ավելի օգտակար լինել հանրությանը: Հիմնական ֆավորիտ ուժերի` միմյանց ուղղվող մեղմ ասած կոշտ բնորոշումները ընտրողներիս վերածում են կոպիտ բառապաշարի եւ տգեղ պահվածքի հանդիսատեսի եւ ընդօրինակողի, այդ դեպքում ինչո՞ւ պիտի մենք մեզ իրավունք չվերապահենք այս ընտրական ժամանակի այլանդակ դիմանկարը պատմությանն ի պահ հանձնելու` որպես դաս, թե ինչպիսին չպիտի լինի ընտրաշավը:

Ակամա հարցնենք խորհրդարան անցնելու հավակնորդ հիմնական երեք -չորս ուժի ներկայացուցիչներին` ի՞նչ բնորոշում չեք տվել իրար այս ընթացքում, ի՞նչ սպառնալիք չեք հնչեցրել միմյանց հասցեին, կամ ո՞ր աստիճանի չեք մերկացրել ձեր դեմքերը, որ ընտրողը չհիասթափվի: Ու ով էլ դառնա իշխանություն` փրկություն չկա, նույն վրեժխնդրությամբ շարունակելու եք, դուք բոլորդ թքած ունեք երկրի վրա էլ, նրա մարդկանց վրա էլ, ձերն աթոռ ձեռք բերելը կամ պահպանելն է, «նվազագույն զամբյուղին հավասարված» եւ ամսվա առաջին տասնօրյակում ավարտվող կենսաթոշակը վկա, միմյանց համբալ, ստահակ, դավաճան, լաչառ, փախած անվանելու էնտուզիազմը վկա:

Այնքան եք խոսքի ռուբիկոնն անցել, որ նույնիսկ Ծառուկյանը իր «համապատասխան» հայերենով` «դեղորյաքով» ու «շաբաթօյրակով» ավելի էթիկայի մեջ է, քան ձեր առաջընթացիկներն` իրենց կզըցնելու, սատկացնելու, եռագլուխ մաֆիայի, համապասխան տեղը մտցնելու, կամ թրքահաճո, պետականաքանդ, ազգակործան պատուհաս, լաչառ, դավաճան փոխորակումներով:

Փոխանցենք ձեր գոհարներից ապագային.

«Փախած լակոտներ, ստահակներ, պատերազմի եռագլուխ կուսակցություն, եռագլուխ մաֆիա, նստելու եք, կզացնելու եմ, սատկացնելու եմ:Սամվել Կարապետյանը որպես փող գողացող պիտի բանտ նստի, Ռոբերտ Քոչարյանը պիտի բանտ նստի` կոմեդիա լա ֆինիտա:Ռոբերտին, կալուգացուն եւ Գագոյին երկու բոթասի մակարդակին պիտի հասցնեմ…»/Ն. Փաշինյան/

«Իշխանությունը զավթած խեղկատակ»/Ա. Աշոտյան/, «պետական դավաճան» /Ա. Թեւանյան/, «Չգիտեմ էլ ինչ նենգ միտք կարող է ծագած լինել Նիկոլ Փաշինյանի ուղեղում»/Ն. Կարապետյան/

«Համբալ, դավադիր, կործանարար, աղետաբեր ռեժիմ, Եվրոպայի ունիտազներն ավելի մաքուր են, քան այն, ինչ դուրս է գալիս այս իշխանությունների բերանից: Հիստերիկ, լաչառ, կարծիքը տասը անգամ շաբաթը փոխող, կազինոյի կլիենտ, ստախոս պացիենտի նկատմամբ կարեկցանքով պիտի վերաբերվել:Ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիեւին»/Ռ. Քոչարյան/:
Եւ այլն:

Ինչպես ասում են` մշտապես հայհոյախոս Վարդան Ղուկասյանը հանգստանում է սրանց համեմատ, որքան էլ զարմանալի, ու անգամ նրա ստեղծած ԴՕԿ-ն է առաջարկում օրենքի դիկտատուրա ու չի մասնակցում համատարած ցեխշպրտոցիին: Միգուցե ճիշտ է անում, ինչպես եւ`«Բոլորին դեմ եմ»-ը, որը խոսելու փոխարեն առարկայորեն ցույց է տալիս, թե ինչպես են մուկ տշում կամ ջուր ծեծում մյուսները:

Էլ ինչ արմանք-զարմանք բաներ կարող են պատահել մեզ հետ` քարոզարշավի ավարտին դեռ երկու շաբաթ կա: Մանավանդ իրար դավաճան ու երկիր հանձնող որակելու նոր թեմա էլ կա շրջանառության մեջ`Գուգլը փոխել է Տիգրանաշենի անունը Գուգլ-մապ-ում եւ անվանել Քյարքի, ու այն Հայաստանի տարածքում չէ, Էդմոն Մարուքյանն է հայտնաբերել: Հետեւությունները տարողունակ են` իշխանությունն անկլավներն է հանձնո՞ւմ…

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.

https։//www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողովհրավիրելու առաջարկը

Հաջորդ գրառումը

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողովհրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
22 Մայիսի, 2026

Ամեն ինչ կորցրած արցախցիները հույսը դեռ պահպանում են, վերադարձի՛ հույսը

22/05/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլի թիթեղյա Հայաստանը...

Ամենաշատ ընթերցվածը

Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Յայտարարութիւն

15/05/2026

«Մեծերը եւ Միւսները»* Ճիշդ 30 տարի առաջ, մօտաւորապէս այս օրերուն, Հայաստանի արդարադատութեան նախարարութիւնը, փոխնարար Գագիկ Ճհանկիրեանի, ՀՀՇ այն ժամանակ ազդեցիկ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական