Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍՊԻՍԻ ՇՓՈԹ ՎԻՃԱ՞Կ

01/03/2019
- 01 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Այսպիսի շփոթ վիճակի մէջ չեմ գտնուած: Կա՛մ ես շատ հեռու եմ իրատես ըլլալէ, կա՛մ ինչ որ կը դառնայ շուրջս անիրական բան մըն է:

Սկսայ հաւատքս կորսնցնել: Ես, որ այնպիսի հաւատքով փարած էի վերջին քաղաքական իրադարձութիւններուն, դրական գալիքին նկատմամբ, ակամայ սկսայ մտածել, որ ես հարցերը դիտելու եւ հասկնալու դժուարութիւն ունիմ, կամ ալ հարցերը այնքան մշուշոտ են, որ նոյնիսկ թաքնուածը գուշակել կարելի չէ:

Չերկարեմ. գլխապտոյտ պատճառող սա իրարանցումը բնակա՞ն է, այսինքն, աշխարհի մէջ ամէն տեղ ալ նո՞յնն է. աւելի ճիշդՙ ամէն ժողովրդավարական-դեմոքրաթիք երկիրներու մէջ ալ այսպէ՞ս կ՛ըլլան յեղափոխութիւններն ու հակայեղափոխութիւնները:

Կը կարդամ, կը լսեմ, չեմ հասկնար իրար անցած դեր ու դէմ կարծիքները, շղթայ կապած են տարօրինակ որակումներըՙ ա՛լ Մասոն ու մուսոն, ա՛լ Սորոս ու մորոս, հրեշտակ ու սատանայ, ԼՏՊ ու ՆՓ, ՀՀԿ ու ՀՀՇ, հայհոյանք, խծբծանք, ազգադաւ, լակոտ, սպառնալիք…

Եթէ խօսքի ազատութիւն ըսուածը այս է, եթէ դեմոքրասին այս է, չըլլարՙ աւելի լաւ էր: Ակամայ կը մտածեմՙ արդեօք մենատիրական-տիքթաթորական ռեժիմը աւելի լաւ չէ՞: Մէկ գլուխ, մէկ օրէնք ու հրահանգ, քաղաքականութեան չես խառնուիր, հանգիստ կ՛ապրիս ոչխարի պէս առջեւդ դրուած խոտը ծամելով:

Ժողովուրդ ջան, ամօթ ըսուած բանը կայ. իբր թէ մենք ճանչցուած ենք որպէս քաղաքակրթեալ ազգ: Մե՞նք… հաւատալս չի գար: Կա՛մ ըսողները մեզմէ շա՜տ դարեր առաջ ապրեր են, կա՛մ ալ բանէ հասկցող չեն: Եթէ այսօր ապրէին, այդպիսի բարենիշ կու տայի՞ն մեզի:

Սա ֆէյսպուք ըսուածն ալ ոչ հսկիչ ունի, ոչ գրաքննիչ. ամէն մարդ խելքին փչածը կը գրէ, ան ալ զզուելի սխալներով: Վատաբանութիւն, վրան ալՙ վատ լեզու: Այսպէս գրողները բռնես պատժես, ականջնին քաշես, կամ լեզուներուն վրայ կծու պղպեղ ցանես, ինչպէս մեր մամաները կ՛ընէին, երբ հայհոյէինք, փոքր եղած ատեննիս:

Ֆէյսպուքը կը նմանցնեմ որոշ յետամնաց երկիրներու հանրային զուգարաններուն, որոնց պատերուն վրայ ինչեր կը գրեն ներսը նստողները: Անոնք երկու «կարեւոր գործ» միասին նոյն մակարդակով կ՛ընեն, քանի քոնթրոլ չկայ:

Կ՛ըսեն որ ՀՀԿ-ն է այս բոլորին պատասխանատուն. անոնք համբերեցին, համբերեցին ու յանկարծ սկսան հակահարուածի, երբ Փաշինեանին բերած խորհրդարանն ու կառավարութիւնը ակնկալուած մակարդակը չունեցան: Եթէ նախկիններուն մէջ շատ էին պաշտօնը շահագործող ու ապօրէն հարստացողներ, ապա այսօրուան իշխանաւորներուն մէջ շատ են տարօրինակ ուղղութիւններով ու գաղափարներով մարդիկ, որոնք կրնան հայու նկարագրի բազմադարեայ մաքրութիւնը պղտորել:

Ամէն բանէ առաջ անհրաժեշտ է որ իշխանաւոր մը ազգային արժէքներուն կարմիր գիծը յարգէ ու պահպանէ, յանուն եւրոպականացումի կամ համաշխարհայնացումի չփորձէ այդ կարմիր գիծը անցնիլ: Մենք մեր կրօնական թէ աշխարհիկ իւրայատկութիւններով տարբերուած ենք ուրիշներէն եւ այդպէս ալ դիմացած ենք ու հասած այս օրերուն:

Ազգային իւրայատկութիւնները պահպանելը ժամանակավրէպութիւն չէ. ուրիշները կապկելը յառաջդիմութիւն չէ: Թող լաւ հասկնան այս բոլորը մեր երիտասարդ պատասխանատուները եւ իրենց «մոտեռնացումի» ջանքերը խնայեն եւ զանոնք գործածեն երկրի բարօրութեան, զարգացման եւ կայունացման համար:

Այս շփոթ, անյստակ վիճակը շուտ անցնելու է. առիթ տալու չէ որ պղտոր ջուրերու մէջ որսի սիրահարները իրենց կարթերն ու ուռկանները նետեն: Իսկ եթէ արդէն նետած են, թող յուսախաբութիւնն ըլլայ իրենց որսը:

Հայաստանի կեդրոնական գերեզմանատան մէջ շիրմաքար մը կայ, որուն վրայ գրուած է.

«Հեղափոխությունները նախապատրաստում են ռոմանտիկները

Կատարում են ֆանատիկները

Իսկ արդյունքից օգտվում են սրիկաները»:

Ստորագրութիւնՙ Մի խելոք մարդ:

Ժամանակն է, որ այս «խելօք մարդուն» կարծիքը փոխենք:

Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ 8 ԼԵԶՎՈՎ ԳՈՌՈՒՄ Է, ՀԱՅԱՍՏԱՆԸ 4 ԼԵԶՎՈՎՙ ՇՇՆՋՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԱՐՏԻ 1-Ի ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ 11 ՏԱՐԻ ԱՆՑ. Ի՞ՆՉ Է ՓՈԽՎԵԼ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՐՏԻ 1-Ի ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ 11 ՏԱՐԻ ԱՆՑ. Ի՞ՆՉ Է ՓՈԽՎԵԼ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական