Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐՏԻ 1-Ի ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ 11 ՏԱՐԻ ԱՆՑ. Ի՞ՆՉ Է ՓՈԽՎԵԼ

01/03/2019
- 01 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Այս տարվա մարտի 1-ին, իրեն նոր Հայաստանի հեղափոխական ղեկավարություն հռչակած քաղաքական ուժը որոշել է անդրադառալ 11 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությանը պետական մակարդակով: Թե որն է այդ իրադարձությունների վրա քաղաքական քարոզչություն կազմակերպելու նպատակըՙ կարծում եմ առանձնապես վերլուծության թեմա չէ, քանի որ հայտնի է այն կապը, որ կա այդ ամենի եւ նոր իշխանությունների միջեւ:

Այնուամենայնիվ ահանգստություն է պատճառում փաստը, որ հերթական անգամ փորձ է արվում պառակտել ազգը մերոնց ու նրանց միջեւ, կամ ինչպես այսօր է մոդա ասելՙ սպիտակների ու սեւերի: Բաժանման այս գործընթացը, ու հատկապես այս օրերին, երբ իշխանությունը սրընթաց կերպով կորցնում է իր նախկին վարկանիշը, հատկապես վտանգավոր է, քանի որ աճող դժգոհությունը կարող է այլ երանգներ ընդունել ու հետեւանքների հասցնել, ինչպես եղավ 2008թ. մարտի 1-ի գիշերը:

Հետեւաբար հիմնական հարցը, որը պետք է մտահոգի Հայաստանի խնդիրնեով ապրող մարդուն, ինչպես հաղթահարել գոյացած պառակտումը, ինչպես գտնել համերաշխության եզրեր եւ արդյոք մարտի 1-ի ողբերգության շահարկումով հնարավո՞ր է դրան հասնել: Հիմնական հարցը այն է, թե ինչպես է պետք սկսել կյանքը մարտի 2-ին եւ արդյոք կա՞ հնարավորություն սկսելու երկխոսություն, որը հնարավոր է կանխարգելի հետագայում նմանատիպ ողբերգությունների կրկնությունը:

Տասնմեկ տարի առաջ, երբ Հայաստանում իրադարձությունները զարգանում էին մեղմ ասած ոչ բարենպաստ սցենարով, «ԱԶԳ» օրաթերթը ուշի ուշով հետեւում էր իրադարձություններին, փորձելով կանխատեսել զարգացման հնարավոր հետեւանքները: Արդեն իսկ պարզ էր, որ կան քաղաքական ուժեր, որոնց ոչ այնքան քաղաքական գործընթացներն էին հետաքրքրում, այլ իրավիճակի սրումը եւ պղտոր ջրում ձուկ բռնելու ցանկությունը:

«ԱԶԳ» օրաթերթը չուներ քաղաքական նախապատվություն եւ իր էջերը ազատ կերպով տրամադրում էր թե՛ իշխանամետ եւ թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերին, փորձելով այսպիսով հնարավորինս ազատ ու օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել հասարակությանը: Ու չնայած արհեստավարժ թերթին հարիր այդ դիրքորոշմանըՙ «ԱԶԳ»-ը շարունակաբար սպառնալիքներ էր ստանում այն ժամանակվա հիմնական ընդդիմության առաջնորդ Լեվոն Տեր Պետրոսյանի կողմնակիցներից:

Երբ այդ սպառնալիքները ահագնացան, ստիպված էինք դիմել ոստիկանություն, որը շատ արագ պարզեց, որ սպանության սպառնալիքներով լի նամակները մեզ ուղարկում են Ռուսաստանում բնակվող մեր երիտասարդ հայրենակիցներից, որոնք այնտեղ էին մեկնել ՀՀ զինված ուժերում ծառայությունից խուսափելու համար: Այս դեպքը նկարագրում եմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ մթնոլորտ էր տիրում Հայաստանում եւ թե ինչպես էին ատելություն սերմանում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բոլոր նրանց հանդեպ, ովքեր համարձակվում էին այլ կարծիք ունենալ:

Հենց այդ շրջանում, ընտրություններից մի քանի օր առաջ, տպագրեցի մի ընդարձակ վերլուծությունՙ «Մենք նախագահական ընտրությունների՞ ենք պատրաստվում, թե՞ քաղաքացիական պատերազմի» վերնագրով, որով փորձում էի հասկանալ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա կողմնակիցների քայլերը ինչ հետեւանքի կարող են հանգեցնել: Այդ հոդվածում մասնավորապես գրել էի, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների առաջ քաշած գաղափարը, թե հիմնական դեպքերը կծավալվեն ընտրություններից հետո, հուշում է, որ նախ` վերջիններս համոզված չեն իրենց թեկնածուի հաղթանակի մեջ, երկրորդՙ որ ընդհանրապես նրանք դրա համար չեն սկսել իրենց նախընտրական պայքարը: Ընդհանրապես առաջին նախագահի աջակիցները ռուսական մի շարք լրատվամիջոցներում զետեղել են հոդվածներ, որտեղ… պնդում են նաեւ, թե ընտրություններից հետո եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չանցնի, ապա փողոց դուրս եկած ժողովրդին կմիանան նաեւ ուժային նախարարությունների որոշ ստորաբաժանումներ» :

Շանտաժի այս լեզուն այդ օրերին միակն էր, որ օգտագործվում էր ընդդիմության կողմից ու դա ոչ միայն մտահոգության առիթ էր, այլեւ անհասկանալի էր, քանի որ խրտնեցնում էր շատ ընտրողների, որոնք դժգոհ լինելով գործող վարչակազմից պատրաստ էին աջակցել նույն Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց ոչ այդ գնով: Շարունակելով այս միտքը գրում էի. «այսինքն` եթե հավատանք այս լուրերին, առաջին նախագահը պատրաստվում է քաղաքացիական բախումներ հրահրել երկրում: Անկեղծ ասած, լեւոնականների նման բարբաջանքներին հակված չեմ հավատալու, ավելի շուտ ընդունում եմ ՌԻԱ-Նովոստի գործակալությանը տված Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, որում նա հավաստիացնում էր, թե իր չընտրվելու դեպքում բողոքի գործողությունները տեղի կունենա միայն օրենքի սահմաններում» :

Այսինքն, հասկանալով իրավիճակի ողջ լրջությունը, այնուամենայնիվ հույս էին հայտնում, որ ամեն ինչ կընթանա օրենքի սահմաններում եւ կողմերը զերծ կմնան իրավիճակը սրելու քաղաքականությունից: Այս հարցում կար, թեկուզ եւ մի փոքր, բայց հավատ, որ ՀՀ առաջին նախագահը ունենալով պետական աշխատանքի հսկայական փորձՙ չի գնա սադրանքների ճանապարհով:

Ընտրապայքար կոչվածը իրականացվել էր բարոյականության օրենքների խախտումներովՙ միմյանց նկատմամբ անարգանքի, սպառնալիքի ու հային ոչ վայել բառապաշարի կիրառմամբ: «Ամեն դեպքում պարզ է, որ ընտրություններից հետո երկրում պետք է փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, քաղաքական դաշտում ընդդիմադիր եւ իշխանամետ ուժերի միջեւ առկա բարիկադային տրամադրություններին պետք է փոխարինելու գա երկխոսության եւ քաղաքական համագործակցության ձեւաչափը: Եվ պետք է զբաղվել ոչ թե իրար վարկաբեկելով եւ հայհոյելով, այլ երկխոսությամբՙ հանուն Հայաստանի զարգացման եւ ամրապնդման: Վերջ ի վերջո պետք է հասկանալ, որ մենք մի ազգ ենք թե՛ ՀՀ-ում եւ թե՛ ԼՂՀ-ում, ու արհեստական տարանջատման փորձերը վտանգում են մեր պետության գոյությունը» :

Սա գրվել է 11 տարի առաջ, սակայն ցավով պետք է արձանագրել, որ այդպես էլ ոչինչ չի փոխվել: Թե անցած տարի գարնանը տեղի ունեցած իրադարձությունները եւ թե այս օրերին որեւէ այլակարծություն երկու կողմերից էլ ընդունվում է թշնամանքով: Արդյոք մարտի 1-ին պետականորեն կազմակերպվելիք երթը կնպաստի՞ այդ երկխոսության սկսման, թե՞ էլ ավելի կխորացնի պառակտումը. սա հարց է, որի պատասխանը առաջին հերթին պետք է մտահոգի գործող իշխանություններին ու հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ նա պատասխանատու է ոչ միայն իր կողմնակիցների, այլեւ ՀՀ բոլո՛ր քաղաքացիների համար:

Նախորդ գրառումը

ԱՅՍՊԻՍԻ ՇՓՈԹ ՎԻՃԱ՞Կ

Հաջորդ գրառումը

ՀԱՐՎԱԾ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՐՎԱԾ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ

Լրահոս

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական