Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԻ ԱՄՈՒՍԻՆԸ

15/12/2017
- 15 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե դուք չեք հասցրել դեկտեմբերի 4-ինՙ Ձմեռ պապին կամ Սանտա Կլաուսին (նայած, թե դուք ինչ քաղաքական կողմնորոշում ունեք) նամակ գրել, ապա շատ մի վհատվեք: Դուք կարող եք էլի նամակ գրել մեկ այլ Սանտա Կլաուսի, ավելի ճիշտՙ Սանտա Կլաուսի ամուսնուն: Նա, ինչպես հասկացաք, ապրում է մեզ շատ ծանոթ Սանտայի հետ Հյուսիսային բեւեռում գտնվող տանը, մի սենյակում: Նրանք ամեն օր զարթնում են, միասին լվացվում, ապա նախաճաշում, հետո կարդում են աշխարհի բոլոր երեխաների նամակները…

Մի խոսքովՙ Սանտա Կլաուսը ամուսինը ունի, նա չի նշանակում, որ Սանտան կին է, դա նշանակում է, որ Սանտան ամուսին ունի: Ամերիկացի գրող Դանիել Քիբլսմիթը այդպես է որոշել: Ի դեպ, Քիբլսմիթը աշխատում է ամերիկյան CBS հեռուստաընկերությունում որպես «Ուշ երեկոյան շոուՙ Սթիվեն Քոլբերի հետ» ՙ հաղորդման սցենարիստ: Թե ինչու է ուշ երեկոյան շոուի սցենարիստը որոշել զբաղվել մանկական հեքիաթով, անկեղծ ասած չգիտեմ, ենթադրում եմ, որ այն համարել է բավականին էրոտիկ կամ քաղաքական, ավելի ճիշտՙ էրոտիկ-քաղաքական:

Մի խոսքով, Քիբլսմիթը ստեղծել է ժամանակակից հեքիաթ, որտեղ Սանտա Կլաուսը ոչ միայն ամուսին ունի, այլեւ վերջինս սեւամորթ է, դե այսինքն Կլաուսների ընտանիքը ոչ միայն ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի, այլեւ միջռասսայական է: Հոգ չէ, որ Հյուսիսային բեւեռում անգամ արջերը սեւ չեն լինում, կարեւորը աշխարհի տենդենցներն են: Ի դեպ, Կլաուս ամուսինները տարվա մյուս օրերին աշխատում են իրենցՙ նվերների գործարանում, որի աշխատանքը, ուշադրություն, երկրագնդում առաջացրել է գլոբալ տաքացում: Բացի այդ եղջերուները, որոնք, ինչպես գիտենք, թռչում են ու Սանտա Կլաուսի սահնակը բերում-հասցում մեզ մոտ, կերի խնդիր ունեն. բանն այն է, որ կերը չի հերիքում, ու Կլաուսները ստիպված են լինում խնայողաբար նրանց կեր հատկացնելՙ ցույց տալով աշխարհի երեխաներին, որ միշտ պետք է խնայողաբար սնվել, առավել եւսՙ սնել: Այս ամենին գումարած Կլաուսները խնդիրներ ունեն էլֆերի հետ, որոնք Քիբլսմիթի գրքում միավորվել են ու արհմիություն են կազմել: Խնդիրն այն է, որ էլֆերը, որոնք փաթեթավորում են Սանտա(ների) նվերները, հաճախ բողոքում են իրենց աշխատանքային խախտված իրավունքների համար, ու զույգ Սանտաներից պահանջվում է մեծ դիվանագիտություն, հաճախ էլՙ ուժ, որպեսզի ցրեն էլֆերի դժգոհությունը: Փառք Աստծո, ոչ մի անգամ էլֆերի բողոքի ակցիաները Սանտա(ները) գազով ատրճանակներով կամ ջրցան մեքենաներով չեն ցրել, դե երեւի Քիբլսմիթը որոշել է, որ երեխաներին դեռ վաղ է նման բաներով ծանրաբեռնելը, բավարար է միասեռ, միջռասսայական ամուսնություն, սննդի խնայողություն, գլոբալ տաքացման վտանգ ցույց տալը: Եւ ոչ միայն. զույգ Սանտա(ները) հաճախ, երբ հաղթահարում են էլֆերի հերթական դժգոհությունը, նստում են իրենց հյուրասենյակում, բուխարու առջեւ եւ համբուրվում են, միմյանց քնքուշ սիրո խոսքեր շշնջում…

Քիբլսմիթի գիրքն արդեն լույս է տեսել ԱՄՆ-ում եւ Կանադայում: Գիրքը կարելի է գտնել նաեւ Ամազոն օնլայն-խանութում, ընդ որումՙ 30 տոկոս զեղչով: Հարկ է նկատել, որ գիրքը սկզբում վաճառվում էր 519 դոլարով, սակայն հիմա գինը հասել է 17 դոլարի: Կարելի է ենթադրել, որ գնորդներ շատ չունի, ջրի գնով տալիս են. ավելի կարեւոր է, որ երեխաներն այս ամենը կարդան, քան այն, որ Քիբլսմիթը փող աշխատի, ինքը հո փողի համա՞ր չի գրել այս գիրքը…

Ես, անկեղծ ասած չգիտեմ, թե ճանաչո՞ւմ են արդյոք իրար Դանիել Քիբլսմիթն ու Քելվին Հոլդվորսդը, բայց վերջինս կարող է դառնալ Քիբլսմիթի գրքի ողջ տպաքանակի գնորդը: Բանն այն է, որ Հոլդվորդսը շոտլանդական Գլազգոյի Սուրբ Մարիամ (Մարիա) եկեղեցու քահանան է: Քարոզին զուգահեռ, սակայն, Հոլդվորդսն ունի մեկ այլ առաքելություն, ընդ որում հայտնի չէ, թե Աստվա՞ծ է նրան տվել այդ առաքելությունը, թե՞ նա ինքն է դա իրեն վերապահել: Ինչեւէ: Հոլդվորդսը համասեռականների մոլի պաշտպան է, նա բազմիցս հայտարարել է, որ անգլիական եկեղեցին պետք է ընդունի միասեռականների ամուսնության գրանցումը: Հիշեցնեմ, որ Մեծ Բրիտանիայումՙ Անգլիան, Ուելսը, Շոտլանդիան ընդունում են միասեռ քաղաքացիական ամուսնությունների գրանցումը, բայց ոչ եկեղեցական արարողությունը: Իսկ Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության միակ մասն է, որը չի ընդունում միասեռ միությունների ոչ քաղաքացիական, ոչ էլ եկեղեցական ձեւը: Մի խոսքով, հայր կամ մայր Հոլդվորդսը իր հիշյալ նպատակին հասնելու համար, ամեն հնարավորության դեպքում դիմում է Աստծուն: Մասնավորաբար նա խնդրում է Բարձրյալին, որ Բրիտանիայի փոքրիկ արքայազն Ջորջը, որն ընդամենը 4 տարեկան է, միասեռական մեծանա. «Եթե դա տեղի ունենա, ինչի համար մենք ամեն օր աղոթում ենք, ապա անգլիական եկեղեցին ստիպված կընդունի միասեռական պսակադրություն կազմակերպելու անհրաժեշտությունը» , ասել է Հոլդվորդսը:

Թագավորական ընտանիքից քահանային չեն պատասխանել, երեւի անհրաժեշտությունը չեն տեսնում, չեն կարեւորում, մինչդեռ աղոթքը զորավոր բան է, հեքիաթն էլ:

Նախորդ գրառումը

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՆԲԱՆ ՄԱՐԴԻԿ, ԱՆՏԵՐ ՀՈՂԵՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՆԲԱՆ ՄԱՐԴԻԿ, ԱՆՏԵՐ ՀՈՂԵՐ

Լրահոս

Արգենտինան եզրափակչում է

16/07/2026

Արգենտինան եզրափակչում է։ Արգտենտինայի հավաքականը խաղի ավարտի վերջին րոպեներին անհավանականն արեց՝ 2 գոլ խփեց Անգլիայի դարպասին։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի...

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Screenshot

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026

Արդարացում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը և շարունակել. Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ...

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Էմին Խաչատրյան

15/07/2026

Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն. Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ,...

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական