Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԲԱՆ ՄԱՐԴԻԿ, ԱՆՏԵՐ ՀՈՂԵՐ

15/12/2017
- 15 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երկու նորություն ունեմ, մեկըՙ վատ, մյուսըՙ լավ: Լավն այն է, որ վերջապես պարզվել է, թե ինչ պետք է անել, որպեսզի Հայաստանում լավ ապրես, ընդ որումՙ անձամբ նախագահն է պարզել. շուրջ տասը տարի էր պետքՙ դա պարզելու համար: Մինչեւ հիմա նախագահ Սարգսյանն իր թիմով առավոտից երեկո աշխատում էր, որպեսզի պարզի, թե լավ, եղբայր, ի՞նչ անել, որ Հայաստանում բոլորը լավ ապրեն: Եւ միանգամից վատ նորություն. պարզվել է, որ Հայաստանում լավ ապրելու համար պետք է առավոտից երեկո աշխատել: Նախագահը հենց այդպես էլ ասել էՙ «Նա, ով պատրաստ չէ առավոտիցՙ երեկո աշխատանքի, միշտ վատ է ապրելու» : Ճիշտ է, նախագահը չի հստակեցրել, թե առավոտը մոտավորապես ե՞րբ է սկսվում, ժամը ստույգ քանիսի՞ց, ասենքՙ կարելի՞ է առավոտյան տասից սկսել աշխատել ու լավ ապրել, թե՞ լավ ապրելու համար անպայման պետք է 9-ից սկսել աշխատանքը: Հստակ չէ նաեւ, թե ե՞րբ է սկսվում երեկոն, ասենք 18:00-ի՞ն, թե՞ 21:00-ին, օրինակ Հանրայինի եթերում «Լավ երեկոն» սկսվում է 21:30-ին, ինչից ենթադրում եմ, որ «մինչեւ երեկո» ասելով նախագահը նկատի է ունեցել հենց մինչեւ ժամը 21:30-ը:

Ամեն դեպքում արժե Սահմանադրության մեջ մտցնել առանձին դրույթներՙ Հայաստանի Հանրապետությունում առավոտը սկսվում է այսինչ ժամից, երեկոն էլՙ այսինչ ժամից, որպեսզի հստակ լինի, որպեսզի մարդիկ սահմանեն աշխատանքային հստակ գրաֆիկ, սկսեն աշխատել այդ ժամերին, հարկերը պարտաճանաչ վճարեն, ինչի արդյունքում ՀՆԱ-ն աճի, մի խոսքովՙ պետությունը հարուստ լինի, մարդիկՙ երջանիկ, կարտոֆիլ ուտողները նաեւ միս ուտեն, միս ուտողներըՙ նաեւ կարագ:

Ի դեպ, պետության մասին: Դուք, օրինակ, գիտեի՞ք, որ մինչեւ հիմա մենք պետություն չունեինք, դե ունեինք իհարկե (մեկի փոխարենըՙ երկուսը), բայց կիսակառույց էր, այ երբ նախագահը Դիլիջանում համայնքների զարգացմանը նվիրված խորհրդաժողովում խոսեց, սկսեցինք նոր-նոր պետություն կառուցել: Հենց այդպես էլ ասում ենՙ նախագահի թիմից, առանց ավելորդ հուզմունքի, սրտխփոցների, ցավի, ասում ենՙ «քանի որ, ինչպես նախագահն է ասել, մենք պետություն ենք կառուցում (ուրեմն առաջ չէինք կառուցել), դրա համար պետք է առավոտից երեկո աշխատել, ինչպես նախագահն է ասել…» : Հետո մի երրորդ անգամ էլ, որպես եզրափակումՙ «այդպես նախագահն է ասել» : Մինչեւ այդ, օրինակ, չգիտեինք, որ առավոտից երեկո պետք է աշխատել, չգիտեինք, որ համայնքներն ամրապնդելու ճանապարհը իրենց համայնքներին տեր կանգնելու զգացումի առաջացումն է մարդկանց մեջ, այ հենց որ նախագահն ասաց, իմացանք: Չգիտեինք նաեւ, որ կան համայնքներ, որոնց ղեկավարներն իրենց արտոնյալի տեղ դրած ու ձեռքերը գրպաններումՙ հանգիստ ֆռֆռում ենՙ հայրենի բնության անբացատրելի գեղեցկությամբ հմայված ու սարերից բխող մաքուր օդը չնշելով, իսկ զուգահեռաբար որեւէ բան չէին անում, որ իրենց համայնքներում մարդիկ աշխատեին: Դե, պայմաններ չէին ստեղծում: Նախագահից շուրջ տասը տարի պահանջվեց, որպեսզի այս համայնքապետերի մասին իմանա ու զգա, որ հենց նրանց պատճառով է, որ համայնքները չեն զարգանում, շնչում, մի խոսքովՙ ապրում:

Ուրեմն սրանից հետո ամեն ինչ փոխվում է: Նախ, ինչպես նախագահն է ասելՙ արտոնյալ համայնքապետեր չեն լինելու ու որեւէ մեկին սեփական տանիքը չի փրկելու, անկախ նրանցից այդ տանիքը կարմի՞ր է, ինչպես Գորիսում, թե՞ բարձրՙ ինչպես ԱԺ-ում կամ Բաղրամյան 26-ում: Ավելին, սրանից հետո համայնքների բոլոր ղեկավարները հերթով հրավիրելու են իրենց համայնքներում ապրող բոլոր քաղաքացիներինՙ անկախ սեռից ու տարիքից եւ նրանց առանձին-առանձին հայտնելու են, որ հենց ինքն է համայնքի իրական տերը, չեն հանգստանալու, մինչեւ տվյալ քաղաքացին իսկապես հավատա, որ համայնքի տերն ինքն է: Այսպիսովՙ կարճ ժամանակ անց, մանավանդ հաշվի առնելով համայնքների խոշորացումը, մենք ունենալու ենք ավելի շատ համայնքի տեր, քան համայնք, ընդ որում, եթե օրինակ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Թորգոմին հարեւան Մելանը, որի ամուսինն արդեն մի տասը տարի է խոպանից տուն չի գալիս, չփփացնելով ասի, թե քեզ ո՞վ է ասել, որ դու գյուղի տերն ես, իսկ Թորգոմը բեղերը ոլորելով ասելու էՙ գյուղապետը, գյուղապետին էլՙ նախագահը…

Քիչ տեր ունեինք, նորերն են ավելանում, լավ է, որ բոլորս ենք տեր դառնալու, վատ է, որ իրականում այդպես չէ, եւ սարսափելի է, որ մենք չգիտենք, թե տերն ինչ է, մոռացել ենք, առաջ գիտեինք, հետո հայտնվեցին ուրիշ տերեր ու փոխեցին տիրոջ մասին մեր պատկերացումները: Իրականում տերը առավոտիցՙ երեկո աշխատողն է, կապ չունի կարտոֆիլի դաշտո՞ւմ, մսի խանութո՞ւմ, նորզելանդական կարագի ներմուծման կետո՞ւմ, ՏՄՊՊՀ-ո՞ւմ, թե՞ ԱԺ-ի ՀՀԿ խմբակցությունում կամ էլ անգամ Բաղրամյան 26-ում:

Տերը ղեկավարը չէ, սա նախագահը չի ասել, Սահմանադրության մեջ է գրված: Ի դեպ այնտեղ գրվածներով են պետություն կառուցում, նախագահն էլ, կարծում եմ, դրան դեմ չէ:

Նախորդ գրառումը

ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԻ ԱՄՈՒՍԻՆԸ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Լրահոս

Արգենտինան եզրափակչում է

16/07/2026

Արգենտինան եզրափակչում է։ Արգտենտինայի հավաքականը խաղի ավարտի վերջին րոպեներին անհավանականն արեց՝ 2 գոլ խփեց Անգլիայի դարպասին։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի...

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Screenshot

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026

Արդարացում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը և շարունակել. Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ...

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Էմին Խաչատրյան

15/07/2026

Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն. Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ,...

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական