Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ ՌԴ-ԻՐԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ԴԱՇԻՆՔԸ

01/09/2017
- 01 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Շիաների միավորման հնարավորություն

Սիրիայում քաղաքացիական պատերազմը մոտենում է ավարտին: Սկսվում է «ավարի» կիսումը: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի անգլալեզու խմբագրությունը հաղորդում է, որ Լիբանան են ժամանել բրիտանացի եւ չինացի մասնագետներ, որոնք Սիրիայի սահմանից 28 կմ հեռավորության վրա գտնվող Տրիպոլի նավահանգստային քաղաքում զննում են կոնտեյներային կռունկները: Ամենահամեստ հաշվարկների համաձայն, Համաշխարհային բանկը Սիրիայի կառավարության շինարարական հնարավորությունները գնահատում է 200 մլրդ դոլար: Թրիպոլիի նավահանգստի ղեկավար Ահմեդ Թամերը ակնկալում է, որ վերակառուցման կապալները Սիրիային հնարավորություն կտան ամեն տարի մինչեւ 30 մլն տոննա բեռներ ապահովել, որոնց կեսը բաժին կընկնի Թարթուսին եւ Լաթաքիային, որտեղ գտնվում են ռուսական բանակի ռազմակայաններ: Հատկանշական է, որ 2013 թվականից Թրիպոլիի նավահանգիստը 25-ամյա վարձակալության է տրվել Արաբական Միացյալ Էմիրությունների Gulftainer ընկերությանը: Չէ՞ որ հենց 2013 թվականին ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հայտարարեց «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ստեղծման հայեցակարգի մասին:

Այդ ժամանակվանից ի վեր շատ ջրեր են հոսել: Օգոստոսի վերջերին «Հզբոլլահ» շարժումը լիբանանյան բանակի օգնությամբ ջիհադիստներին վռնդեց Լիբաբանի տարածքիցՙ Քալամունից եւ զինադադար կնքեց նրանց հետ: «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի տվյալներով, 380 գրոհայիններ համաձանել էին վայր դնել զենքը եւ հեռանալ Քալամունից, որտեղից նրանք Սիրիայի տարածք տեղափոխվեցին ավտոբուսներով: Բուն գործողությունը սկսվեց օգոստոսի 19-ին Սիրիայի կառավարական բանակի մասնակցությամբ, որը ահաբեկիչների դիրքերի վրա ճնշում էր գործադրում արեւելքից: Պատերազմի յոթ տարիների ընթացքում առաջին անգամ Իրանին հավատարիմ ուժերը հնարավորություն ստացան արեւմուտքի գործակալներին դուրս մղելու սիրիա-լիբանանյան սահմանից, ինչը Թեհրանին թույլ կտա Հյուսիսաին Իրաքով եւ Հյուսիսային Սիրիայով «շիաների գոտի» անցկացնել դեպի Լիբանան:

Իրանի հնարավորությունները ահա թե ինչպես է գնահատում Սիրիացի լրագրող միջազգայնագետ Աբբաս Ջուման . «Այսօրվա դրությամբ Իրանը, ավելի քան որեւէ մեկը, շահագրգռված է Իրաքով եւ Սիրիայով դեպի Լիբանան երկաթգծի կառուցմամբ, որպեսզի ստեղծվի ամուր եւ անսասան շիա առանցք: Անկասկած դա կամրապնդի Թեհրանի դերը Մերձավոր Արեւելքում: Եվ չի կարելի սրա համար կշտամբել Թեհրանին, քանի որ ամեն մի երկիր հետապնդում է սեփական աշխարհաքաղաքական շահերը: Եվ Իրանն էլ բացառություն չէ, մանավանդ որ հակամարտության գոտի է ուղարկում հազարավոր մարտիկներ, որոնք մեծ կորուստներ են կրում»:

Ջումայի վարկածը անուղղակիորեն հաստատում է Լիբանանի ֆինանսների նախկին նախարար Ռայա ալ-Հասանը ՙ հավաստելով, որ Թրիպոլիից դեպի Սիրիայի սահման կառուցվելու է երկաթգիծ եւ ավտոխճուղի: Ա-լ-Հասանն ընդգծել է Իրաքը, Սիրիան, Թուրքիան Եվրոպային կապող տրանսպորտային հանգույցի կարեւորությունը:

Ամերիկացիները մտահոգ են: «Արաբական գարնան» արդյունքում Իրանի հզորացումը նրանց ծրագրերի մեջ չէր մտնում: Այդ պատճառով օգոստոսի 2-ին Capx.co հրատարակության համար պատրաստած հոդվածում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսիջերը դատողություններ է անում «Իսլամական պետության» կործանմանը հաջորդելիք իշխանության ժառանգման մասին: «Տերությունների մեծամասնությունը չի պաշտպանում ԻՊ-ին, այդ թվում շիա Իրանը եւ առաջատար սուննի պետությունները, որոնք համաձայն են ԻՊ ոչնչացմանը: Բայց ո՞ր կազմակերպությունը կժառանգի ներկայիս «Իսլամական պետության» տարածքը, սուննիների կոալիցիա՞ն, թե՞ այդ տարածքը կհայտնվի շիա Իրանի վերահսկողության տակ: Տվյալ հարցի պատասխանը ակնհայտ չի թվում, քանի որ Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն օգնում են հակադիր խմբավորումների: Եթե ԻՊ տիրույթները գրավի Իրանը, ապա իրադարձությունների նման զարգացման արդյունքը կդառնա Թեհրանից մինչեւ Բեյրութ ընկած տարածքը: Դա իրենով կնշանավորի իրանական արմատական կայսրության ստեղծումը»:

Անշուշտ Իսրայելը եւ նրա դաշնակից արաբական միապետությունները, որոնք վերջին մի քանի տարիներին կողմնակից էին արաբական ՆԱՏՕ-ի գաղափարին, պատրաստ չեն իրադարձությունների նման զարգացման սցենարին: Այդ պատճառով օգոստոսի 28-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Իրանին մեղադրեց Սիրիայում եւ Լիբանանում ռազմական օբյեկտների կառուցման մեջ: Ըստ նրա, կառուցման նպատակն է գերճշգրիտ հրթիռներ ուղղել Իսրայելի վրա: Այդ մասին հաղորդում է Քաթարի Al Jazeera արբանյակային հեռուստաալիքը: «Իրանը Սիրիան դարձնում է ռազմակայան, մտադիր է Սիրիան եւ Լիբանանը որպես ռազմաճակատ օգտագործել իր հռչակած նպատակիՙ Իսրայելի ոչնչացման համար: Իրանը նաեւ ենթակառույց է նախապատրաստում Սիրիայի եւ Լիբանանի տարածքներում գերճշգրիտ հրթիռների ուղղորդման համար: Իսրայելը չի կարող դա ընդունել»: Օգոստոսի 28-ին Թել-Ավիվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ զրուցելիս Նաթանյահուն հայտարարեց, որ ՄԱԿ-ը նույնպես չպետք է դա ընդունի:

Իսրայելի վարչապետի տագնապը դուրս եկավ դիվանագիտական վարքականոնի սահմաններից: Այսպես, Al-Masdar թերթի հաղորդման համաձայն, Իսրայելի վարչապետը սպառնացել է հրթիռահարվածներ հասցնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նստավայրին, եթե Իրանը շարունակի միջամտել Սիրիայի քաղաքականությանը: Ընդգծվում է, որ Նաթանյահուն այդ սպառնալիքը հնչեցրել է օգոստոսի 23-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Թե որքանով է հավաստի Al-Masdar-ի հաղորդումը, ցույց կտա ժամանակը:

Իսկ առայժմ հարկ է ուշադրություն դարձնել օգոստոսի 5-ին Թեհրանում կայացած Իրանի եւ Իրաքի նախագահներ Հասան Ռուհանիի եւ Ֆուադ Մասումի հանդիպմանը: Ուղերձը հստակ էր. Իրանը Իրաքին հորդորում է կարգավորել երկաթուղային հաղորդակցությունը: Մանավանդ որ դեռ 2016 թ. ստորագրվել էր հուշագիր Իրաքի Խորեմշեհր քաղաքից դեպի իրաքյան Բասրա քաղաք երկաթգիծ կառուցելու վերաբերյալ: Թեհրանը փորձում է իր հաղորդակցական համակարգում ընդգրկել Իրաքի շիա համայնքը, որը վերջին 100 տարիներին եղել է բրիտանացիների ազդեցության տակ: Պատահական չէ, որ Խորեմշեհր-Բասրա երկաթուղու նախագիծը օրակարգում դրվեց 2003 թ. ամերիկա-բրիտանական ուժերի կողմից Սադդամ Հուսեյնի վարչակարգի տապալումից անմիջապես հետո:

Գլխավոր հետաքրքրությունը Թեհրան-Սենենդեջ երկաթգծի կառուցումն է, որը հետագայում պետք է հասցվի Իրաքյան Քրդստան եւ Սիրիական Քրդստան: Այս տարվա մարտին նախագահ Ռուհանին տվյալ երկաթգծի հեռանկարը բացատրեց հետեւյալ կերպ. «Սենենդեջի երկաթգիծը Իրաքյան Քրդստանով եւ Սիրիայով շարունակելովՙ մենք Միջերկրական ծովը կկապենք Իրանի հետ»: Շատ բան կախված կլինի ապագա քրդական պետության հանդեպ տարածաշրջանային պետությունների վերաբերմունքից: Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, Իրանը եւ Իսրայելը ունեն երկու ճանապարհ. կա՛մ նրանք Ռուսաստանի օգնությամբ համատեղ «քրդական միջանցք» են անցկացնում դեպի սիրիական Լաթաքիա քաղաք, ինչը երեք երկրներին հնարավորություն կտա Սիրիայի հետ դիմակայել Սաուդյան Արաբիայի գլխավորած ՆԱՏՕ-ամետ կոալիցիային եւ խուսափել տարածաշրջանային քաոսից, կա՛մ էլ նրանք ստիպված կլինեն միմյանց դեմ պայքարել հանուն օտարների շահերի: Համախմբվելու համար դեռ ժամանակ կա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԻՆՙ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

Հաջորդ գրառումը

ՋԻՎԱՆՈՒ ՕՐ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՋԻՎԱՆՈՒ ՕՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական