Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանրապետության առաջին նախագահը մեկնել է ԱՄՆ, ինչպես պաշտոնապես հայտարարվում էՙ բուժման նպատակներով: Նախքան մեկնելը նա հունվարի 8-ին Երեւանում հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ, ընդ որում հանդիպման օրակարգը հայտնի չէ:

Ենթադրում ենք, որ դեսպանն անձամբ է Տեր-Պետրոսյանի անձնագրում խփել O.K.-ը եւ կամ դեսպանն ու նախագահը քննարկել են հատկապես ԱՄՆ հայաշատ քաղաքներում հանրահավաքներ անցկացնելու հնարավորութունը:

Ամեն դեպքումՙ առողջություն ենք մաղթում առաջին նախագահին եւ… հաջողություն: