Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

«ԳԱԶՊՐՈՄԸ» ԵՎ ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ռուսական «Գազպրոմ» ընկերության աշխատակիցներից մեկին թալանել են: Դեռեւս անհայտ անձը (կամ անձինք) մտել է աշխատակցի Mitsubishi Outlander մակնիշի մեքենան եւ այնտեղից գողացել աշխատակցին պատկանող Dior բրենդային պայուսակը: Ընդ որում պայուսակը պատրաստված է եղել կոկորդիլոսի սեւ եւ կապույտ կաշիներից եւ գնահատվում է 2 մլն ռուբլի: Ի դեպ, մոսկովյան բրենդային խանութներում տվյալ պայուսակի այդ մոդելից այլեւս չկա:

Տուժածը, կրկնենք, աշխատում է «Գազպրոմ»-ում, որպես… հավաքարար: