Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿ

15/01/2016
- 15 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Որոշ ժամանակ առաջ, երբ կոմպոզիտորների միության նախագահը Ռոբերտ Ամիրխանյանն էր, ով, ի դեպ նաեւ ՀԽՍՀ ինչպես վաստակավոր, այնպես էլ ժողովրդական արտիստ է, եւ ինչպես Շուշան Պետրոսյանը, եղել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր (1999-2003-ին), մայրաքաղաքի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում համերգ էր: Ավելի ճիշտՙ համերգ չէր, այլ համադպրոցական երգի փառատոնի եզրափակիչ փուլ, որտեղ դպրոցականները հնարավորություն էին ստացել Երեւանի գլխավոր համերգասրահներից մեկի բեմում երգել: Պարոն Ամիրխանյանը փառատոնի ժյուրիի անդամ էր, եթե ճիշտ եմ հիշումՙ ժյուրիի նախագահը, բայց դա կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ այդ օրը Բաբաջանյան համերգասրահ, բացի փառատոնի մասնակիցներից, նրանց ծնողներից, բարեկամներից, դպրոցական ընկերներից, ուսուցիչներից, ուղղակի ծանոթներից, ոմանց անգամ երկրպագուներից եւ առանձին լրագրողներից, եկել էին նաեւ երկու հոգիՙ մայր եւ որդի: Որդինՙ 8 տարեկան մի շիկահեր տղա էր, կապույտ աչքերով, մայրը, դատելով հագուկապից, աղքատ, բայց անմիջապես երեւում էր, որ շիկահերությամբ եւ աչքերի գույնով որդին մորն է քաշել: Ես անմիջապես նրանց չնկատեցի, իսկ նկատեցի, երբ մայրը, որդու ձեռքն ամուր բռնած, մի կերպ հասավ Ռոբերտ Ամիրխանյանի մոտ, որը պատրաստվում էր նստել իրեն հատկացված տեղում, եւ կանգնելով մաեստրոյի ուղիղ դիմացՙ բավականին երկչոտ տոնով ասաց. «Պարոն Ամիրխանյան, որ խնդրեմ մի հատ տղայիս կլսե՞ք»: Ամիրխանյանը ոչինչ չպատասխանեց, եւ երբ կինը նորից նույն հարցը տվեց, ավելի բարձր, բայց կրկին երկչոտ տոնով, մաեստրոն ասաց. «Տիկին, ես չեմ կարող հիմա լսել, աշխատանքի եմ»: Կինը որոշ համարձակությամբ արդեն, ասաց. «Ես հասկանում եմ ու չեմ խնդրում, որ հենց հիմա լսեք, ես ձայնագրել եմ տղայիս, ահա դիսկը, խնդրում եմ վերցրեք, հետո, երբ հարմար կլինի, կլսեք, այնտեղ մեր հեռախոսահամարն էլ կա, եթե հավանեք, խնդրում եմ զանգահարեք»: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ պատասխանեց մաեստրոն. «Տիկին, չքվիր այստեղից»: Կինը սառեց… Ես հայացքով հետեւեցի կնոջն ու իր որդուն, բայց քանի որ փառատոնի եզրափակիչ փուլը սկսվեց, իսկ փառատոնն, իհարկե, ավելի կարեւոր է մարդկային ճակատագրերից, թեկուզ երկու մարդու ճակատագրից, ես կորցրեցի իմ տեսադաշտից կնոջն ու իր որդուն: Բայց մոր սառած դեմքն ու որդու աչքերը հիշում եմ: Ի դեպ, Ամիրխանյանը մի երգ ունիՙ «Հայի աչքեր, սիրուն աչքեր»: Ես չգիտեմ հայի աչքերը բացի սիրուն լինելուց նաեւ թա՞ց են, եթե չեն, ուրեմն տղայի աչքերը հայի աչքեր չէին:

Անցան տարիներ եւ կոմպոզիտորների միության նախագահ ընտրվեց Արամ Սաթյանը, որը սակայն մեր այս պատմության հետ ոչ մի կապ չունի: Փոխարենը կապ ունի Շուշան Պետրոսյանը, որն ինչպես գիտենք, ՀՀ վաստակավոր արտիստ է եւ ՀՀ ԱԺ պատգամավոր, սովորական չէ, հանրապետակա՛ն: Բոլորովին վերջես, երբ սահմանին էլի զոհ ունեցանք, Շուշան Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում ցավ էր հայտնել փաստի առնչությամբ, մաղթելով, որ սա վերջինը լինի: Ես, օրինակ, հավատում եմ, որ Շուշանն իրոք անձնապես ցավ է ապրում մեր ամեն մի զինվորի խոցվելուց: Ու շատ դժվար է ասել, թե Շուշանն ավելի շատ երգչուհի՞ է, պատգամավո՞ր, թե՞ զինվորի գիժ (բառիս ամենալավ իմաստով): Օգտատերերից մեկը, իսկ ավելի կոնկրետ Գայանե Շահինյան անունով մի, ըստ երեւույթին երիտասարդ աղջիկ, Շուշանի այս գրառման տակ գրել էր բառացիորեն հետեւյալը. «Ի՞նչ ցավակցել, դրանք դատարկ խոսքեր են, ո՞վ է հասկանում է, թե ինչ ա կատարվում նրա հարազատների հոգում… Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զինվորի գլխավերեւում ու ասիՙ մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի… բա չե՞ս ամաչում, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան, հա՞, էդ երեխեքի կյանքի հաշվին, էդ դուք պիտի հիմա պառկած լինեիք էդ անմեղ երեխեքի տեղը, այ էդքան չարացած եմ…»: Անկեղծ ասած, այս գրառման մեջ ինձ ամենաշատը դուր եկավ ամենավերջին նախադասությունը: Անկեղծ խոստովանություն է, ընդ որում Գայանե Շահինյանը կարող էր միայն դա գրեր ու վերջ, կամ, քանի որ դա այդպես է, էլ բան չգրեր, ի դեպ, չարությունը խոզի գրիպից ավելի վարակիչ բնույթ ունի, երբ մեջդ չես պահում, անմիջապես շուրջբոլորդ վարակում ես: Շուշանն, օրինակ վարակվել էր եւ ի պատասխան Գայանեին գրել էր. «…Աստված չանի, Գայանե, որ էլի զոհեր լինեն, Աստված չանի որեւէ մեկը զգա այդ ողբերգությունը սեփական մաշկի վրա, ի՞նչ եք ագռավի նման կռկռում… այ քեզ չարախնդություն, այ քեզ բան»: Գայանեն, սակայն, ըստ ամենայնի ոչ թե «այ էդքան», այլ կարգին չարացած է եղել եւ պատասխանի պատասխան իրավունքով գրել է, որ չնայած ինքը ընդունում է Շուշան Պետրոսյան երգչուհու վաստակը (Շուշանըՙ ՀՀ վաստակավոր երգչուհի է, չմոռանանք), բայց ինքը վստահ է, որ նրա, այսինքնՙ Շուշանի սիրտը այնքան չի ցավում, որքան իրենը, եւ մյուսներինը: Ու այստեղ տեղի է ունեցել չարության վարակի կամ բացիլի վերջնական ներթափացումը Շուշանի մեջ, եւ երգչուհին, ՀՀ վաստակավոր արտիստը, ՀՀ ԱԺ պատգամավորը, գրել է. «Լսի, այ լակոտ, գրածներդ կարդացի… ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ»:

Իմիջիայլոց, որոշ բառերի մեծատառերը հենց Շուշանի գրածներն են, այսինքն հենց նա է, որ պաշտպանության նախարարը մեծատառով է գրել, ինչպես ԼԱԿՈՏ-ն ի դեպ եւ Երկիրը, բայց այ բանակըՙ փոքրատառով, մի խոսքով… Այս պատմությունն ավարտվեց, դե այսինքն Գայանեն էլ ոչինչ չի գրել, Շուշանը, բնականաբար, էլ ոչինչի չի պատասխանել, Գայանեի աչքերը տեղում են, հուսանքՙ միշտ տեղում կմնան, մենք էլ զոհ չունենք, հուսանքՙ էլ երբեք չենք ունենա, ու եթե խնդիր կա էլ, ապա այն չարության վարակի բացիլն է: Օրինակ Ֆեյսբուքի օգտատատերից ոմանք գրում են, որ Շուշանը մարդու, ՀՀ արժանապատիվ քաղաքացու է փաստորեն սպառնում, մեկ ուրիշը գրում է, որ Շուշանը լավ էլ ճիշտ է ասել ու դեռ քիչ է ասել, պիտի տեղում սատկացներ…

Բայց դուք հավանաբար հիմա մտածում եք, թե ի՞նչ կապ ուներ այս ամենի հետ Ռոբերտ Ամիրխանյանը. ոչ մի, պարզապես եւ նա, եւ Շուշանը կապ ունեն երաժշտության հետ, վերջինս էլՙ բարության ու գեղեցկության հետ, ինչպես որոշ ժամանակ առաջ Առնո Բաբաջանյան համերգասրահ մոր հետ այցելած 8-ամյա տղայի կապույտ ու թաց դարձած աչքերը, հայի աչքերը, որոնք հանել չի կարելի:

Նախորդ գրառումը

ԿՀՈՍԻ՞ ԱՐԴՅՈՔ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԸ ՎՐԱՍՏԱՆ

Հաջորդ գրառումը

ՈՐՊԵՍԶԻ ԿԱՆԱՅՔ ՉԲՌՆԱԲԱՐՎԵՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՈՐՊԵՍԶԻ ԿԱՆԱՅՔ ՉԲՌՆԱԲԱՐՎԵՆ

Լրահոս

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Այո՛, աջակցում ենք պարոն Ծառուկյանին, ամեն րոպե իր կողքին ենք. ակցիայի մասնակից

13/07/2026

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակիցներից մեկը, որն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային, լրագրողների հետ զրույցում հիշեցրեց՝ արտադրությունն արդեն մեկ շաբաթից...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական