Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐՊԵՍԶԻ ԿԱՆԱՅՔ ՉԲՌՆԱԲԱՐՎԵՆ

15/01/2016
- 15 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հարցին, թե ինչպե՞ս դիմավորեցիք Նոր տարին, գերմանական Քյոլնի շուրջ 200 բնակչուհիներ հազիվ թե պատասխանեն` լավ: Հազիվ թե, որովհետեւ փաստ չէ, որ այն ինչ նրանց հետ տեղի է ունեցել բոլորի սրտով չէր: Հիշեցնենք, հունվարի 1-ի գիշերը, Գերմանիա տեղափոխված մի խումբ միրգրանտներ (հիմնականում մահմեդական) դուրս էին եկել քաղաքում զբոսնելու: Տեսնելով, որ ամեն ինչ հրաշալի է եւ ինչ գեղեցիկ են գերմանուհիները, միգրանտները հարձակվել են վերջիններիս վրա: Արդյունքում տեղի ոստիկանությունը ընդունել է շուրջ 200 դիմում-բողոք` Քյոլնի բնակչուհիներից այն մասին, թե Ամանորի գիշերը իրենց բռնաբարել են: Որպեսզի այս պատմությունը մեզ համար ավելի հասկանալի լինի, պատկերացրեք, որ Նովրուզի տոնին Երեւան եկած մի խումբ մահմեդական այլազգիներ մեր քաղաքում զբոսնում են եւ հարձակվում մեր կանանց վրա: Ընդ որում, նրանք ոչ թե եկել են մեր երկիր` որպես զբոսաշրջիկ, այլ որպեսզի քաղաքացիություն ստանան, նվազագույնը` կեցության եւ աշխատանքի իրավունք, այսինքն դառնան մեզանից մեկը, այսինքն ստանան մեր աշխատատեղերը (որոնք մեր պարագայում այդքան էլ շատ չեն), սովորեն մեր բուհերում, ստանան մեր երկրի թոշակներ, սոցալիական տարբեր փաթեթներ, բայց չընդունելով մեր երկրում ապրելու` բոլորիս կողմից ընդունված կարգը (եթե այն կա, իհարկե): Հայաստանի համար նման իրադարձությունը գուցե եւ ազգային անվտանգության խնդիրներ առաջացնի, ազգագրական իրավիճակ փոխի, մի խումբ արիացի-հայերի նյարդային համակարգը սարսափելի աստիճանի լարի, բայց, օրինակ, Գերմանիայում կարելի է ասել սպասվածից ավելի հանգիստ վերաբերվեցին իրենց քույրերի մասսայական անպատվության փաստին, ինչից ենթադրում ենք, որ գերմանացիներն ուրեմն տղամարդ չեն, կամ ավելի քիչ տղամարդ են, քան հայերս: Օրինակ, կանցլեր Անգելա Մերկելը, ով, ի դեպ, այդ օրը փառք Աստծո Քյոլնում չի եղել, տղամարդ չէ եւ նա իրադարձությունից հետո հայտարարել է, որ թերեւս կարիք կա որոշ փոփուխություններ մտցնել երկրի օրենսդրական դաշտում, այսինքն` ավելի խստացնել միգրացիոն օրենսդրությունը, այսքանը: Փոխարենը Սլովակիայի, Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի ղեկավարները տղամարդիկ են եւ նրանք Քյոլնի իրադարձություններից հետո հայտարարեցին, որ փաստորեն իրենք շատ էլ ճիշտ էին, որ մահմեդական միգրանտների մուտքն իրենց երկրներ արգելել էին:

Գուցե այս պատմության հետ ոչ մի կապ չունեցող մի իրադարձություն էլ տեղի ունեցավ մահմեդական Եգիպտոսի զբոսաշրջության կենտրոններից մեկում` Հուրգանդա քաղաքում, որտեղ տեղի հյուրանոցներից մեկի տարածքում մի խումբ զիլ տղերք կրակ բացեցին հանգստացող զբոսաշրջիկների ուղղությամբ, որոնց թվում կան վիրավորներ, որոնց թվում էլ, ի դեպ, մեկ գերմանացի: Կարելի՞ է արդյոք ասել, որ այսպիսով ծայրահեղականները փորձում են հասկացնել, որ եթե անգամ իրենց վտարեն Եվրոպայից, իրենք իրենց երկրներում էլ նույնն են անելու: Թերեւս, ուրեմն կարելի՞ է արդյոք պնդել, որ մահմեդական միգրանտներին Եվրոպայից վտարելը ճիշտ քայլ կլինի:

Իմ կարծիքով` ոչ: Բանն այն է, որ որեւէ մեկը չի կարող մյուսին արգելել վերջինիս ավելի լավ ապրելու ցանկության կատարման մեջ: Ու եթե հաշվի առնենք, որ Սիրիայում ու Եգիպտոսում մարդիկ ավելի լավ չեն ապրում, քան Գերմանիայում եւ Շվեյցարիայում (որի Ցյուրիխ քաղաքում, ի դեպ, եւս մի քանի կանայք բռնաբարվել են), ապա նշանակում է, որ ոչ մի գերմանացի կամ շվեյցարացի չի կարող արգելել ոչ մի սիրիացու կամ եգիպտոսցու (չխառնել` եգիպտացու հետ, վերջինս էլ չկա), գնալ Գերմանիա կամ Շվեյցարիա եւ ավելի լավ ապրել: Խնդիրն ըստ իս արգելելու կամ վտարելու մասին չէ, խնդիրը հանդուրժողականության մեջ է: Ընդ որում, խոսքը ոչ թե բռնաբարողներին հանդուրժելու մասին է, այլ մեզ չնմաններին հանդուրժել չկարողանալու մասին: Այո, կոնկրետ մահմեդական երկրներից մարդիկ գալիս են Եվրոպա, հարմար տեղավորվում են, ամենահարմար տեղերում մզկիթներ են կառուցում, իրենց որդիների անունները դնում են Մուհամեդ կամ Հասան, իրենց որդիների համար հանում են տեղի անձնագրեր, արդյունքում տեղի բնակչության զգալի մասի անունը դառնում է Մուհամեդ կամ Հասան, բայց ո՞վ ասաց, որ բոլոր մուհամեդներն ու հասանները սպասում են, թե երբ պետք է դուրս գան քաղաք զբոսնելու, որպեսզի բռնաբարեն, ի վերջո, Քյոլնում եւ Ցյուրիխում բռնաբարողները եղել են մի քանիսը, իսկ Եվրոպա արտագաղթել են մի քանի հարյուր հազար մահմեդական միգրանտներ: Ու իմ կարծիքով, ավելի հետաքրքրական է ու կարեւոր, թե նրանք ինչ են արել այս Նոր տարվա գիշերը, քան այն, թե ինչ են արել մի քանիսը նույն գիշերվա ընթացքում:

Բայց ի՞նչ է նշանակում հանդուրժել: Այսինքն պե՞տք է արդյոք գերմանացին հանդուրժի, որ իր երկիր, քաղաք, բակ, շենք եկած սիրիացի Մահմուդը ընդունվում է աշխատանքի մի տեղ, որտեղ ինքը կարող էր աշխատել, կամ իր զարմիկը, կամ նրա երեխան ընդունվում է Բոննի բժշկական քոլեջ` անվճար, այն պարագայում, երբ այդ անվճար սահմանափակ տեղերից մեկը իր որդին կարող էր զբաղեցնել, կամ ամանորյա զեղչային շաբաթվա ընթացքում սիրիացին ավելի ճարպիկ է գտնվում եւ կարողանում է գերմանացուց առաջ գնել շատ էժան վաճառվող վերջին Mersedes-ը… այո, նշանակում է: Օրինակ Գերմանիայում աշխատանքի ընդունվում են ոչ թե «հանուն պապայի», այլ` ունեցած հմտությունների, եւ մի՞թե մեղավոր է սիրիացի միգրանտը, որ ավելի շատ հմտություններ ունի, քան գերմանացին: Բուհ ընդունվում են ըստ քննությունների արդյունքների` բացառապես: Եվ արդյոք մեղավո՞ր է սիրիացի միգրանտը, որն ավելի լավ է պատրաստվել քննություններին եւ ավելի բարձր արդյունքներ է ապահովում: Եւ ի վերջո, մի՞թե մեղավոր է սիրիացի միգրանտը, որը զեղչի շաբաթվա նախորդող օրը գիշերը չի քնում, այլ գնում է խանութի մոտ` հերթի, որպեսզի առաջիններից մեկը մտնի, այն պարագայում, երբ գերմանացին իր տանը անուշ քնած է, քանի որ նախորդ օրը ուրբաթ էր, եւ ինքը մի լավ հարբել էր` Քյոլնի Վալռաֆ-Ռիխարցի թանգարանի մոտ, որտեղ ուղեկցել էր եգիպտոսցի գեղեցկուհի միգրանտ Ամատալլային (ի դեպ մահմեդական միգրանտների թվում լինում են նաեւ գեղեցկուհիներ), որի սիրտն արդեն մի քանի օր է, ինչ ցանկանում է շահել: Ուրեմն գուցե ավելի ճիշտ է աշխատելը միգրանտների հետ, ընդ որում խոսքը ոչ միայն տեղի լեզուն, օրենքները սովորեցնելու մասին, կամ, ենթադրենք Գերմանիա ներգաղթած միգրանտներին գերմանացու հոգու հետ ծանոթացնելու գործընթացի մասին է, այլ նրան ընդունելու, նրան հանդուրժելու, նրան որպես յուրային ճանաչելու մասին: Օրինակ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում …այսպես չեն անում, այսպես արել են ԱՄՆ-ում, եւ չգիտես ինչու, հունվարի մեկի գիշերը ոչ Նյու Յորքի, ոչ Սան Ֆրանցիսկոյի, ոչ էլ անգամ «սոդոմ-գոմոր» Լաս Վեգասի կանայք չեն բռնաբարվել:

Իսկ Քյոլնում եւ Ցյուրիխում կանանց բռնաբարողները հանցագործներ են, եւ ոչ միայն Քյոլնում ու Ցյուրիխում, եւ ոչ միայն կանանց բռնաբարողները եւ ոչ միայն բռնաբարողները… Ի դեպ, աշխարհում քանի՞ քրիստոնյա հանցագործ կա…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿ

Հաջորդ գրառումը

ԼԻՈՆԵԼ ՄԵՍՍԻՆ ԵՎ… ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԼԻՈՆԵԼ ՄԵՍՍԻՆ ԵՎ... ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Միջազգային

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել Ուկրաինային զենք մատակարարելու հարցում՝ Եվրոպայի հաշվին. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը,...

ԿարդալDetails

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025

Այս փուլում «Արցախցիների իրավունքների պաշտպանության» խորհուրդը փողոցային պայքարը և նստացույցը դադարեցնում է. Ապրես Մարգարյան

14/07/2025

Արցախցիների 80 տոկոսն աղքատության շեմից ցածր վիճակում է. Բեգլարյան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական