Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԵՐԸ ԹԱՔՑՎՈՒՄ ԵՆ

25/07/2014
- 25 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

ՎԱՆՈՒՇ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Պատմաբան

Երկմտում էի` գրե՞մ, բարձրաձայնե՞մ, թե կարիք չկա: Բայց երբ լսեցի Թբլիսիում հայկական եկեղեցու վրա մի խումբ մարդկանց կազմակերպած խռովության մասին, երկմտելուս սահմանն հատվեց:

Վերջերս աշխատանքային գործուղման էի մեկնել հարեւան երկրի մայրաքաղաք Թբիլիսի: Նպատակս վրացական արխիվներից ինձ անհրաժեշտ վավերագրեր գտնելն էր, ինչպես նաեւ մոտ 100 տարի առաջ արտասահմանում լույս տեսած եւ հասկանալի պատճառներով միայն Թբլիսիում կուտակված ու պահպանված հայկական պարբերականների մի քանի հավաքածուներ ուսումնասիրելը:

Արխիվային փաստաթղթերի հարցում բախտս պարզապես չբերեց, ինձ հետաքրքրող համապատասխան ֆոնդերում ոչինչ «չկար»: Բայց երբ փորձեցի մամուլի ինձ հետաքրքրող հավաքածուներց օգտվել, պատկերն ավելի հստակ դարձավ: Նախկին ՎԽՍՀ Հանրային գրադարանի փոխարեն իրենց հարուստ պահոցներով այժմ գործում են մի քանի կարեւոր` Վրաստանի Ազգային, Վրաստանի Ազգային պառլամենտական, Գիտությունների ակադեմիայի եւ Վրաստանի Պետական համալսարանի գրադարանները:

Ազգային գրադարանում ասացին, որ մամուլի հավաքածուները հանձնել են Պառլամենտականին, այնտեղ փնտրեք: Բայց ես այնուամենայնիվ կատալոգները նայեցի ու հասկացա, որ մամուլի ոչ բոլոր հավաքածուներն են հանձնել, այնտեղ, օրինակ, կային «Մշակի» շատ համարներ եւ ինչ-որ «Անաստված» ու նման այլ պարբերականների համարներ: Խնդրեցի իրենց ցուցակներում ավելի ուշադիր նայեն եւ վկայակոչեցի խորհրդային տարիներին հրատարակված աշխատությունների մեջ եղած մի քանի վկայություններ, որոնք փաստում են, որ համապատասխան ֆոնդում համապատասխան համարի ներքո եղել են այդ հավաքածուները:

– Այդ դեպքում երկուշաբթի, չէ երկուշաբթին խառը, անհաջող օր է,-սրտացավորեն ասաց աշխատակցուհին,- երեքշաբթի եկեք, կպարզենք ինչում է խնդիրը: Կարծես մի թաղամաս այն կողմից պիտի գայի:

Հասկանալի եւ անխուսափելի զոհողությունների գնով կրկին գնացի եւ… Պարզ դարձավ, որ միտումնավոր արվում է ամեն ինչ հայկական հետքերը մաքրելու, վերացնելու համար: Չիմանալով ինչ պատասխանել իմ համառ ու անզիջում պնդումներին` ի վերջո ասացին, որ ինձ հետաքրքրող հավաքածուները «հանձնվել են» Վրաստանի Պետական համալսարանի գրադարանին: Այնտեղ էլ «չգիտեմ ինչպես» իմանալով իմ այց ու նպատակի մասին, հանգիստ ու անվրդով ասացին.

– Մենք վերադասավորում ենք մեր ունեցածը, սկզբում կավարտենք վրացերեն, ապա ռուսերեն եւ հետո միայն հայալեզու հավաքածուները: Այժմ ամառ է, գնացեք հանգստացեք, երկու-երեք ամսից եկեք, գուցե պատրաստ լինի:

Ապշել էի: Չգիտեի ինչ ու ինչպես վարվել: Ոչինչ չտվեց փոխտնօրենի (տնօրենը քաղաքում չէր) ու էլի մի քանի պաշտոնյաներին դիմելը: Այդ ամբողջ ընթացքում ինձ հետ վազվզող ու շատ անգամ ավելի զայրացած ընկերս` թիֆլիսցի Յուրան բազմանշանակ երկար նայեց, ապա ասաց.

– Եղբայր ժողովուրդներ ենք, Թորգոմ պապից սերված, բայց նրանք Եվրոպա են գնում, դուք` Եվրասիա, ինչ կարող ես անել: Պարզապես հարկավոր է զգույշ լինել: Այստեղ քարոզում են, որ Անդրկովկասը կամ Հարավային Կովկասը մեկ աշխարհագրական, տնտեսական եւ ռազմավարական գոտի է (համենայն դեպս աշխարհի հզորներն այդպես են ասում) Թբիլիսի մայրաքաղաքով եւ միայն հայերն են կառչել իրենց արմատներից ու խանգարում են միասնաբար, խաղաղ առաջ ընթանալ, դրա համար էլ վերացնում են այդ արմատներն ու դրանց մասին վկայությունները:

– Չէ, մեր արմատները խորն են ու կենսունակ,- ասում եմ, բայց վիրավորանքը, անզորությունը, զայրույթն ու զարմանքը խեղդում են: Իսկապես շատ ցավոտ էր, իսկ եկեղեցու վրա հարձակվողները հազիվ թե «հայտնաբերվեն», առավել եւս` պատժվեն, ակամա մտածում եմ:

P. S. Երբ այս մասին պատմում էի ընկերներիս, պարզվեց, որ գործընկերներս նմանատիպ խնդիրների հետ առնչվել էին Վրաստանում եղածներից շատերը, բայց պարզապես լռել են ու առաջնորդվել «կրակի վրա յուղ չլցնելու» տրամաբանությամբ:

Նախորդ գրառումը

ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՆ Է. «ՀԲԸՄ-Ն ՈՒԺԵՂ Է ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼՈՎ ՈՒ ՆԵՐԿԱՅՈՎ»

Հաջորդ գրառումը

ՀԱ՞Յ ԵՍ… ԱՓՍՈՍ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱ՞Յ ԵՍ... ԱՓՍՈՍ

Լրահոս

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Քրգործերը նոր չեն, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից չի եղել. Գյումրու փոխքաղաքապետ

15/07/2026

Արդեն 9 ամիս է՝ կառավարում եմ, քրգործերը նոր չէ, որ հարուցված են, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից...

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման միջոցով. Թուրքիայի ԱԳՆ

15/07/2026

Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է։ Ըստ ադրբեջանական պետական «APA» լրատվական գործակալության՝ այս...

Մեր ուժը հայտարարել է, որ վերցնելու է մանդատները. իմ հարցով դեռ ժամանակ կա. Ավետիս Առաքելյան

15/07/2026

Մեր քաղաքական ուժը հայտարարություն է տարածել, որ վերցնելու է մանդատները։ Իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ այդ մասին...

ՔՊ-ն շարունակում է բոյկոտել Գյումրու ավագանու նիստերը

15/07/2026

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօրվա արտահերթ նիստին ևս չեն ներկայացել՝ բոյկոտելով այն։ Գրանցվել է ավագանու 18 անդամ, քվորումն ապահովված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական