Հինգշաբթի, Հունիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անձանուններ

Գրիգոր Առաքելյան
01/02/2024
- 1 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ

Անձնանունները կարող են ժողովուրդների ծագումնաբանության, ազգային նկարագրի ու ինքնության մասին շատ բան ասել։ Իսկ դեսից դենից իրնեց համար պատմություն խեղած, մշակույթի արժեքներ յուրացրած եւ ազգային ինքնությունը կեղծած ադրբեջանցիների մասին ի՞նչ են պատմում անձնանունները։

Սկսենք Իլհամ Ալիեւից՝ ժառանգաբար երկրի նախագահի պաշտոնն ստանձնած երկրի թիվ մեկ ադրբեջանցուց։

Արաբերեն «ILHAM» բառն իրանցիների միջնորդությամբ է տեղափոխվել Ադրբեջան, եւ մինչեւ անձնանուն դառնալը, ունեցել է նաեւ «ներշնչանք» իմաստը։ Սակայն, Ադրբեջանից բացի, բոլոր երկրներում ԻԼՀԱՄ-ը իգական անուն է։ 2009 թվականի վիճակագրության տվյալների համաձայն՝ «ԻԼՀԱՄ»   անունով 271607 հոգի իգական սեռին պատկանող իրանցիներ են եղել Իրանի ողջ տարածքում։

Իսկ ԻԼՀԱՄ-ին ներշնչողն ո՞վ էր։ Բնականաբար, Մեհրիբանը՝ Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ, Իլհամ Ալիեւի տիկինը, ում օրիորդական ազգանունն էլ Փաշաեւա է։ Մեհրիբանը   «բարի», «գթասիրտ», «ողորմած» իմաստներով իրանական բառ է, որն իբրեւ իգական անուն, լայն տարածում ունի Իրանում։ Ֆիրդուսու Շահնամեում այս անձնանունը հանդիպում է «Մեհրբանու»   ձեւով։

Մեհրիբանի Փաշաեւա ազգանվան հիմքում էլ իրանական ՓԱՇԱ (PASHA) բառն է՝ «թագավոր» իմաստով «Փադիշահ» (PADESHAH) բառի հնչյունափոխված տարբերակը։

Իլհամի հոր՝ Հեյդարի (HEYDAR) անունը նույնպես պարսկերենի միջնորդությամբ ադրբեջանցիների կողմից սեփականաշնորհված արաբերեն բառ է, որը նշանակում է «առյուծ»։

Հեյդարը նաեւ շիաների առաջնորդ Ալիին շնորհված տիտղոս է։

Իսկ ԱԼԻԵՎ ազգանվան հիմքում արաբերեն Ալի (ALI) բառն է։

Նախագահ եւ փոխնախագահ Ալիեւների զավակների անուններն են՝ Լեյլա, Արզու եւ Հեյդար։

«Գիշեր» իմաստով ԼԵՅԼԱ  (LEYLA) անձնանունը, որը լայնորեն տարածված է Իրանում եւ արաբական աշխարհում, նույնպես արաբական ծագում ունի։ Ի դեպ, Լեյլան նաեւ Իրանի սասանյան հարստության տիրապետության տարիներին երաժշտական եղանակի   անվանումներից էր։

Ալիեւներ զույգի մյուս դստեր՝ Արզուի անունը դարձյալ իրանական է, որը պարսկերեն նշանակում է «երազանք» (AREZU) ։

Թվում է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի ազգանվան հիմքը՝ «բայրամ» բառը թյուրքական ծագում ունի, բայց արի ու տես, որ թուրքերեն «տոն» նշանակությամբ ԲԱՅՐԱՄ բառը ծագում է արեւելաիրանական լեզուների ցանկը համալրող ավեստերեն ԲԱՀՐԱՄ (varhrām) բառից՝ արեգակնային օրացույցի յուրաքանչյուր ամսվա 20-րդ օրվա անվանումից, որն իբրեւ արական անուն (BAHRAM), Իրանում լայն տարածում ունի։

Իսկ արտաքին գործերի նախարարի ծնողներն իրենց որդու Ջեյհուն անունը վերցրել են միջինասիական երկրներում հոսող Ամուդարյա գետի պարսկերեն անվանումից, որի ծագումը նույնպես իրանական է եւ առաջացել է «աշխարհ» նշանակությամբ ՋԱՀԱՆ (JAHAN) բառից՝ պահլավերեն ՔԵՅՀԱՆ (KEYHAN) «տիեզերք» բառի հնչյունափոխված ձեւից։

Ադրբեջանի վարչապետ Ալի Հիդայեթ օղլի Ասադովի ո՛չ անունն է թյուրքական, ո՛չ էլ հայրանունն ու ազգանունը։ Երեքն էլ արաբերենից փոխառված, բայց Իրանի միջնորդությամբ Ադրբեջան տեղափոխված բառեր են։ ԱԼԻ անվան մասին արդեն խոսել ենք, իսկ ՀԵԴԱՅԱԹ-ը (HEDAYAT) արաբերենով եւ պարսկերենով «ուղղորդում» է նշանակում, ԱՍԱԴ (ASAD) բառն էլ արաբերենում առյուծի հոմանիշներից է։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ անուն, ազգանունով չի տարբերվում իր ազգակիցներից։ «Աղոթարար» նշանակությամբ արաբերեն «զաքիր» (ZAKER) բառի հնչյունաբանությունից կարելի է եզրակացնել, որ բառը պարսկերենի միջնորդությամբ է մուտք գործել Ադրբեջան։ Իսկ նրա ազգանվան հիմքը կազմող «բարի» եւ «լավ» նշանակությամբ ՀԱՍԱՆ (HAAN) բառի արաբական ծագման մասին խոսելն ավելորդ է։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի անունը նույնպես իրանական աղբյուրից է, իսկ ազգանունը՝ արաբական։ Պարսկերեն ՇԱՀԻՆ (SHAHIN) նշանակում է «բազե», իսկ պարսիկների միջնորդությամբ փոխառված արաբերեն Մուստաֆա  (MUSTAFA) բառը՝ «ընտրյալ»։

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի թե՛ անվան, եւ թե՛ ազգանվան հիմքում իրանցիների միջնորդությամբ Ադրբեջան «արտագաղթած» արաբերեն ԽԱԼԱՖ բառն է՝ «տեղապահ», «հետնորդ», ինչպես նաեւ «ծնողամեծար զավակ» իմաստներով։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն էլ առանձնապես չի տարբերվում իր սերնդակիցներից։ «Իմաստություն» եւ «կատարելություն» նշանակությամբ այդ գործչի ՀԻՔՄԵԹ (HEKMAT) անունն էլ է արաբական, նրա ՀԱՋԻԵՎ ազգանվան ՀԱՋԻ բաղադրիչն էլ, որի ՀԱՋՋ (HAJJ) արմատը նշանակում է «ուխտագնացություն»։

Մեզ մնում է խորհել Ադրբեջանի իշխանական բուրգում եղած մարդկանց անվան ու վարքի զարմանալի անհամապատասխանության մասին եւեւ հիշել իրանցի անվանի բանաստեղծ, Իրանի գեղարվեստի ակադեմիայի նախկին նախագահ Մոհամմադալի Դամղանիի խրատական խոսքերն այն մասին, որ «պետք չէ ճաղատին  «Զոլֆալի» (երկայնահեր), իսկ տեսողական խնդիրներ ունեցող անձին «Էյնօլլահ» (ամենատես) անվանել, ամոթ է»։  

Գրիգոր Առաքելյան

Նախորդ գրառումը

Խաղաղության ճախարակ պտտեցնող պատանի փոխարտգործնախարարը

Հաջորդ գրառումը

Նախագահ Ռայիսիի այցը Թուրքիա

Համանման Հոդվածներ

12 Հունիսի, 2026

Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

12/06/2026
12 Հունիսի, 2026

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

12/06/2026
12 Հունիսի, 2026

«Փաշինյանն այլեւս չի հանդուրժում այլախոհությունը»

12/06/2026
12 Հունիսի, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

12/06/2026
Հաջորդ գրառումը

Նախագահ Ռայիսիի այցը Թուրքիա

Լրահոս

Ընտրությունների արդյունքները՝ ըստ համայնքների

18/06/2026

ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության  արդյունքները՝ ըստ համայնքների: Մանրամասները՝ այստեղ: Նշենք, որ ըստ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ–ի ախնական տվյալների ձայները բաշխվել...

Կառավարության նիստը՝ ուղիղ

18/06/2026

Հունիսի 18-ին Երևանում ընթանում է Հայաստանի կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված է չզեկուցվող 49 հարց։ Նիստը նախագահում է Նիկոլ Փաշինյանը։

Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով

18/06/2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ Ղազինյանը մեղադրվում...

ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանին և Աշոտ Եղիազարյանին ազատությունից զրկելու միջնորդությունը

18/06/2026

ԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունները՝ Ասատուր Քոչարյանի  («Հայաստան» կուսակցությունների դաշինք) և Աշոտ Եղիազարյանի («Ուժեղ Հայաստան» դաշինք) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և...

Պուտինն ու Զելենսկին պետք է ուղիղ երկխոսություն սկսեն, բայց չգիտեն՝ ինչպես կազմակերպել. Թրամփ

18/06/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ուղիղ երկխոսություն...

ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված 14 կետանոց փոխըմբռնման հուշագրի ամբողջական տեքստը. CNN

17/06/2026

CNN-ը հրապարակել է ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագրի ամբողջական տեքստը, որը, ըստ լուրերի, կոչվում է «Իսլամաբադի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական