Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շվեյցարացի զույգի վկայությունները Հայոց ցեղասպանության մասին

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրեզնոյի (Կալիֆոռնիա) պետհամալսարանի հրատարակչությունը անգլերեն  լույս է ընծայել իր հայկական շարքի 20-րդ հատորը` «Death Marches Past the Front Door: Clara and Frittz Sigrist-Hilty, Swiss Eyewitnesses to the Armenian Dante-Inferno in Turkey (1915-1918)» (Մահվան շարասյունը անցավ տան առաջով: Թուրքիայում Դանթեի հայկական դժոխքի ականատեսը դարձած շվեյցարացի զույգի` Կլարա Հիլտիի եւ Ֆրից Զիգրիստի վկայությունները) խորագրով: Հատորի հեղինակն է Մոնրեալի (Կանադա) ՄքԳիլ համալսարանի գերմանական բանասիրության հմուտ մասնագետ դոկտ. Դորա Սագայանը: Գիրքը խմբագրել են «Հայկական շարքի» գլխավոր խմբագիր` Բառլոու Տեր-Մկրտիչյանը եւ Զարեհ Ճգնավորյանը:

«Այս 20-րդ հատորը կարեւոր ներդրում է հայագիտության եւ ցեղասպանագիտության բնագավառում: Շվեյցարացի զույգի ցարդ անհայտ պատմությունը եզակի հավելում է, նոր բացահայտում 1915-ի իրադարձություններին,- նշել է Տեր-Մկրտիչյանը:- Դոկտ. Սագայանը անգնահատելի աշխատանք է կատարել»:

Պատմությունը հետեւյալն է. իրենց հարսանիքի եկեղեցական արարողությունից հետո ինժեներ-շինարար Ֆրիցն ու բուժքույր Կլարան Վարդենբերգից (Շվեյցարիա) գնացքով, Բալկանների պատերազմական գոտիներից անցնելով մեկնում են հարավարեւելյան Թուրքիա, որտեղ ճիշտ է մեղրամիսը անցկացնելու հարմար վայր չէր, բայց Ֆրիցի աշխատանքն էր այնտեղ: Նա 1910-ից աշխատում էր Բաղդադի երկաթուղու կառուցման վրա: Կոնստանդնուպոլսում կարճ կանգառից հետո, զույգը մի քանի ամսից մնում է Էնթիլլիում, ապա հաստատվում եւ երեք տարի անցկացնում Քելլերում: Թուրքիայում տեղավորվելուց անմիջապես հետո սկսում են հայերի տարագրությունները, եւ հազարավոր հայեր անցնում են մոտակա լեռան լանջին գտնվող իրենց տան դռան առջեւով: Նրանք երեք տարի ականատես են լինում իրենց խոսքերով` «մարդկային լույսի աստիճանական խավարմանը այդ զառիթափ կիրճում»: Հալեպ կատարած իրենց կարճատեւ ուղեւորության ընթացքում այցելում են Կաթմայի (Ղաթմայի) համակենտրոնացման ճամբարը եւ հասկանում, որ Քելլերում իրենց տեսած մարդկանց երթերը կանխամտածված զանգվածային սպանության բաղկացուցիչ մասերն են: Տպավորությունն ամրապնդվում է նաեւ այն փաստով, որ երկաթգծի կառուցմանը մասնակցող բազմաթիվ հմուտ հայեր նույնպես ստիպված են լինում մաս կազմել մահվան այդ շարասյուներին: Կլարան գրի է առնում այդ բոլորը իր ծոցատետրում: Ապա գրում հուշագրության իր տարբերակը: Ֆրիցն իր հերթին երկու պատմություն եւ մեկ նամակ է գրում:

Դոկտ. Դորա Սագայանը ուսումնասիրելով շվեյցարական արխիվները եւ հիմնվելով Հայկ Արամյանի 1971-ին հրատարակված հուշագրւթյան վրա, հրաշալիորեն է հյուսում իր «արկածախնդրային ժանրի պատմությունը», թե ինչպես 1916-ին Զիգրիստ-Հիլտի զույգը մահվան ճիրաններից փրկում է իրենց պահեստարանի պատասխանատու Արամյանին:

Սագայանի գիրքը բաղկացած է երեք մասից: Պատմում է երեք անհատների` Ֆրիցի, Կլարայի եւ Հայկ Արամյանի պատմությունները, որոնք իրական կյանքի ցավերն ու տառապանքը նկարագրելով՝ նաեւ քրիստոնեական բարեսրտության եւ կարեկցանքի մասին են արտահայտվում:

Դորա Սագայանը գերմանական բանասիրության բնագավառում դոկտորական է պաշտպանել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետհամալսարանում: Գերմաներեն է դասավանդել Երեւանի Պետհամալսարանում, որտեղ եւ դարձել է Օտար լեզուների ամբիոնի վարիչը: Կանադա տեղափոխվելով շարունակել է մանկավարժական աշխատանքը ՄքԳիլ համալսարանում: Այնուհետեւ խորացել է հայագիտության մեջ: Գրել է, խմբագրել է եւ թարգմանել ավելի քան 30 հատորներ ինչպես գերմանական բանահյուսության, այնպես էլ հայագիտական ուսումնասիրությունների վերաբերյալ: Հրատարակել է նաեւ իր մորական պապի` դոկտ. Կարապետ Խաչերյանի ականատեսի վկայությունները` 1922ի Զմյուռնիայի աղետալի դեպքերի մասին, որը թարգմանվել է աշխարհի ինը լեզուներով:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓՄՁ-ներն ու տնտեսական փնտրտուքի խնդիրը

Հաջորդ գրառումը

Թշնամանքին արմատները

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլին ընդառաջ                                                

16/05/2025
Հաջորդ գրառումը

Թշնամանքին արմատները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2011–2020 թթ. Հայաստանի սպառազինության ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը մինչև 94% էր, հիմա՝ 10%

20/05/2025

Հայաստանը 2022-2023 թթ. ընթացքում Հնդկաստանի հետ ավելի քան 1,5 մլրդ դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել։ Այս մասին, հղում անելով երկրի...

ԿարդալDetails

Աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք. ուղեվարձ չվճարելու դեպքում կաշխատի տուգանքի մեխանիզմը. Սուրեն Գրիգորյան

20/05/2025

Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. Երևանի փոխքաղաքապետ

20/05/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Գոռում է, լայվ է մտնում. դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, դա քննադատություն չի. փոխքաղաքապետը՝ Փոստանջյանի մասին

20/05/2025

Աննա Հակոբյանին առաջարկում եմ համատեղ փոդքաստ կազմակերպել ուղիղ եթերի ռեժիմով. Հայկ Դեմոյան

20/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական