Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
06/09/2024
- 6 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
8
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հեծանվի երկունքը

Հեծանիվը ծնունդ է առել հունվարի 5-ին: Բայց դրա երկունքը տարբեր երկրներում  տարաբնույթ  է եղել: Հայաստանում, օրինակ, հեծանիվի երկունքը դեռ շարունակվում է:

Անշուշտ, հեծանվի ծննդյան ամսաթիվը պայմանական է ընտրված, որպեսզի մարդիկ ավելի հարուստ տոնացույց ունենան:

Բայց այդ չարագուշակ օրը՝ հունվարի 5-ը, աղետաբեր է եղել  շատերի համար. Կարմիր բանակը հենց այդ օրն է գրավել  Վիլնյուսը:

Տարեգրության մեջ հունվարի 5-ը նշանավորվելու է նաեւ նրանով, որ ԱՄՆ նախագահ Էյզենհաուերի «օրհնությամբ» է Մերձավոր Արեւելքը վերածվել    սառը պատերազմի թատերաբեմի:  Ամերիկյան ատոմային USS Dwight Eisenhower ավիակիրը 2024 թվականի հունվարի 5-ին  է  մուտք գործել Կարմիր ծով: 

Հեծանվի ծնունդը չարագուշակ է եղել  նաեւ Բրազիլիայի համար:

Եթե հեծանիվը ծնունդ չառներ, ապա 2018 թվականի Բրազիլիայի նախագահական ընտրություններին մասնակցող եւ նախընտրական արշավի ժամանակ հեծանվով հանրությանը ներկայացած նախագահի թեկնածու Ժաիր Մեսիաս Բոլսոնարուն չէր դանակահարվի:

Ընդհանրապես, ԱՄՆ նախագահներից շատերը՝ Ջիմի Քարթերը, Նիքսոնը, Ռեյգանը, Օբաման, իրենց կանանց հետ զբաղվել են հեծանվավազքով, եւ հավանաբար հեծանիվ վարելու  ժամանակ հիշել են հեծանվավազքից անասելի հաճույք ստացած ու այդ սպորտաձեւի մեծ սիրահար  նախագահ Քենեդիին:

Էլ չենք խոսում նախագահ Բուշի մասին, որը պաշտոնավարումն ավարտելուց հետո, հիմնականում զբաղվում էր  հեծանվավազքով:

Բայց ԱՄՆ-ում  նախագահ Օբամայի կառավարության արտաքին քաղաքական հարցերը համակարգող պետքարտուղար  Ջոն Քերիից բացի, որ  հաճախ հեծանիվ էր քշում եւ  իր պատկառելի տարիքի պատճառով միջուկային թղթածրարի շուրջ Իրանի հետ ընթացող բանակցությունների ամենաթեժ ու պատասխանատու պահին  հեծանիվ քշելիս իր հավասարակշռությունը պահպանել չկարողանալով՝  վայր էր ընկել, ԱՄՆ-ում ուրիշ ոչ ոք չի տուժել:

Բնականաբար Ջոն Քերիից ու ԱՄՆ-ից բացի, այդ տրանսպորտային պատահարից տուժել էր նաեւ Իրանը, քանի որ    տեւական ժամանակ դադարեցվել էին 1+6 ձեւաչափով միջուկային բանակցությունները:

Քաղաքական գործընթացների վրա հեծանվի միակ բարեգուշակ հետեւանք թողած  դեպքն  առայժմ  կարելի է կապել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի անվան հետ: Նա այս տարի հուլիսի 2-ին պաշտոնն իր տեղապահին հանձնելուց հետո հեծանվով տուն է վերադարձել: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրակարգում գենետիկական ռեսուրսների պահպանությունն է

Հաջորդ գրառումը

Հայաստա՜ն, Հայաստա՜ն…

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Հայաստա՜ն, Հայաստա՜ն...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ամեն անգամ մտածում ենք, որ ՔՊ-ն ավելի ցածր արարք չի կարող անել, բայց կարող են միշտ անել այնպես, որ զարմանանք. Արթուր Վանեցյան

18/06/2025

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին չի զարմացնում այն ամենը, ինչ այսօր անում է իշխանությունը գործարար, բարերար Սամվել...

ԿարդալDetails

«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել ՌԴ-ում և ՀՀ-ում նախկինում հայտարարված նախաձեռնությունները

18/06/2025

Կասեցվել է Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունը

18/06/2025

 Թեհրանը պետք է հանձնվի․ Թրամփ

18/06/2025

Ժամանակին Փաշինյանն էր Հայաստանի իշխանությանը կոչ անում կապիտուլյացիայի ենթարկվել ցուցարարների առջև, իսկ այժմ Կարապետյանին սկսել են մեղադրել «իշխանափոխության ինչ-որ կոչերի մեջ. Մարիա Զախարովա

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական