Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Հայաստա՜ն, Հայաստա՜ն…

Վանաձորի VOICE երգի ստուդիայի (գեղ. ղեկավար Վարազդատ Հովհաննիսյան) սաները` Էլեն Ավագյանը, Լիլիթ Բադալյանը, Կամիլա Նասիբյանը եւ Ռիտա Կարայանը արժանացան առաջինը` Գրան Պրի-ի, իսկ մյուսները` առաջին մրցանակի: Երկրորդ մրցանակ շնորհվեց տրիո ելույթին (Էլեն, Լիլիթ, Կամիլա):

Մրցանակը` մրցանակ, բայց երեւի թե այս օրերին շահեկանը օտար ափերում հայի ոգին երգարվեստով բարձր պահելն էր: Եվ սեպտեմբերյան այս օրերին, երբ Արցախի ուսումնական հաստատությունների դռները, ցավոք, փակ մնացին, ոգեւորիչ էին մրցանակներն ստանալուց հետո հայ պարմանուհիների հոգուց բխած բացականչությունները` հայկական եռագույնի ներքո`

Հա՜­յա՜ս­տա՜ն…

Հա՜­յա՜ս­ տա՜ն…

Հա՜­յա՜ս­տա՜ն…

Հայոց եռագույնը հպարտորեն ծածանվեց Բուլղարիայում` որպես հաղթանակի, որպես հավերժության խորհրդանշան…

ՀՈՎՀ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ