Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոռուպցիա… միջավայրի փոփոխման սպասումով

17/02/2023
- 17 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի հանրապետությունում օրն սկսվում ու ավարտվում է իրադարձություններով, որոնք միանշանակ դժվար է տրամաբանված որակել: Մեր մարդիկ աստիճանաբար համակերպվում են այս վիճակին, նրանց անտարբերությունն ընկալվում է ըստ արժանվույն, քանզի արմատավորվում է այն զգացումը, թե շարքային քաղաքացուց գրեթե ոչինչ կախված չէ, նա օտարված է իր հիմնական պարտավորությունից, որն է՝ տեր դառնալ իր երկրին:

Թերեւս այսօրինակ մտահոգությամբ էր տարված ՀՀ վարչապետը, երբ Ազգային ժողովի հարցուպատասխանի նիստում խոսեց միջազգային կառույցի կողմից Հայաստանի հանրապետությունում կոռուպցիայի ընկալման համաթվի նվազման շուրջ, թող որ աննշան երեք նիշի չափով, այսուհանդերձ, առաջընթացի բացակայության մասին: Թեեւ միջազգային կառույցի կողմից գնահատականի հնչեցումից որոշակի ժամանակ էր անցել, այս մասին միայն արմատական համարվող ընդդիմադիր գործիչներն էին դեպքից-դեպք խոսում, իսկ հանրության բացարձակ մեծամասնությունը շարունակում էր անվրդովի իր պահվածքը: Կարծես ոչինչ, որ խախտվել էր իշխանության եկած ուժի հիմնական խոստումներից մեկը՝ կոռուպցիայի դեմ պայքարը: Նկատենք, որ իշխանությունը առիթը բաց չի թողնում հանրությանը հիշեցնել, որ երկրի բարձրագույն իշխանությունում համակարգված կոռուպցիա չկա, այն իսպառ բացակայում է: Թե ինչքանով է հանրությունը համոզվում ասվածում, դժվար է գնահատել: Երբ խնդիրը իշխանության մերձակա շրջապատի կողմից տենդերներ շահելուն է վերաբերում, արդարացնելու յուրօրինակ խոսքեր են հնչում, երբ պետական գնումներն առանց աճուրդի մեկ անձից են իրականացվում, էլի են անհասկանալի բացատրություններ լսվում, մի խոսքով՝ բակլան իմն է, խաշած եմ ուտում հանրահայտ ասացվածքի տեսքով:

Այստեղ որն է տարօրինակը, կարելի է ասել՝ մերժելին: Այն, որ կոռուպցիա կոչվողի դեմ պայքարի արդյունավետությունը կապվում է շարքային քաղաքացու ոչ ակտիվ պահվածքի հետ, նրա կողմից իր քաղաքացիական պատասխանատվության ոչ բավարար կատարման հետ… Այ քեզ բան, մտորում է մեր համերկրացին, որը հաստատ համոզված է, որ իրենից զատ, կատարվող զանցանքի ու հանցանքի առումներով տեղեկացված է իր վերադաս պաշտոնյան կամ պետական կառույցում աշխատող հարեւանը: Թե ինչու են նրանք լռում, երբ խնդիրը հանրային տարածքի զավթմանն է վերաբերում, անօրինական գործարարության վարմանը, բացահայտ ապորինաշինության ծավալմանը, համանման այլ երեւույթներին, թե՛ հասկանալի է, թե՛ անընդունելի: Եթե խոսքը ահազանգելու հետեւանքի ստվերոտ կողմերին է առնչվում, դրանցից բազմակի անգամներ առավել կարող է զգուշանալ համեստ պաշտոնյան լինի թե շարքային քաղաքացին, որոնց երբեմնի տառապանքը փորձ ունի, անցանկալի հետեւանքների դրսեւորում:

ՀՀ կառավարության նիստում  երկրում կոռուպցիայի ընկալման համաթվում արձանագրված հետընթացի հարցի քննարկման ընթացքում այսօրինակ խնդիրների բացահայտման թեման անգամ նվազագույնս չբարձրացվեց, թերեւս՝ նուրբ կամ այսպես կոչված բացատրություն պահանջող երեւույթներից խուսափելու նպատակով: Ասենք՝ ինչո՞ւ են անակնկալ ու անսպասելի պաշտոնաթողություններ արձանագրվում, ո՞րտեղ են մեղանչել դպրոցների տնօրենները, առողջապահական հաստատությունների գլխավոր բժիշկները, հարկա-մաքսային ծառայողները, քրեա-կատարողական հիմնարկների պետերը, շատ այլ ոլորտների ներկայացուցիչներ, որոնք աշխատանքից ազատվելուց որոշակի ժամանակ անց հայտնվում են նոր պաշտոններում, համանման դիրքերում: Հայաստանյան միջավայրն ի՞նչպես գնահատի նման գործընթացները, երբ նրան հարցնում են համակարգային կոռուպցիայի հնարավոր դրսեւորումներից, որն ինքնին խոսուն է առավել քան: Դիտարկենք համեստ կենցաղավարության մի դրվագ, որը նպատակահարմար ենք գտնում աշխատանք ունեցող միջին պաշտոնյայի պարագայում: Վստահ եմ որեւէ մեկը ճոխություն չի դիտարկի նրա կողմից երեկոյան ընթրիքի սեղանին մեկ գավաթ գինու կամ մեկ շիշ գարեջրի ու վիտամիններ պարունակող հյութի առկայությունը: Հիմա նշված ապրանքների մեզանում վաճառվող գները տեղավորեք. որոշակի պարագաներում բարձր գնահատվող նրա ստացած 300 հազար դրամ ամսավճարի մեջ: Անհամապատասխանությունն ակնհայտ է, նշված  նվազագույն պայմանի բավարարման համար պահանջվում է ծախսել աշխատավարձի առնվազն 15 տոկոսը, որը պարզապես նպատակահարմար չէ թույլ տալ ընտանիքի մնացած անդամների հանդեպ: Այստեղ արդեն սաղոսկում է միջնորդ գայթակղությունը զանցառուի տեսքով: Վերադաս բաժնի վարիչը, վարչության պետն ու մեղա-մեղա փոխնարարը  համանման մոտեցումներով լուծում են իրենց կենցաղավարության խնդիրները, դրանք դիտարկում արածի ու չարածի հանդեպ արժանի գնահատում, արդարացնելով դրանց ոչ համակարգային բնույթը: Կառավարել այս ամենն իրոք հեշտ չէ, քանզի բարձիթողի վիճակը հետքեր չի թողնում:

Օրերս մի հեռուստահաղորդման միջոցով ներկայացվեց մաքսային աշխատողի գրասենյակային գործունեություն. իր գիտությամբ աշխատասեղանի հատվածն ընդգրկող գոտում տեսախցիկ էր տեղադրվել: Այցելուն ներս էր մտնում, ձեռքը գրպանը տանելով անցնում տեսանկարահանվող հատվածից դուրս գոտում, ապա վերադառնում, ստանում ստորագրված ու կնքված փաստաթուղթն ու բավարարված հեռանում: Թե ո՞վ  էր հաշվարկել տեսախցիկի ընդգրկման տարածքը, այն արդյո՞ք անփութության թե լավ հաշվարկված հանգամանք էր, դեռ հարկ է պարզել: Ստացվում է, որ մարդկային հնարավորությունն անսահման է, բռնված չէ՝ գող չէ-ն էլ հիմնավոր պաշտպանության միջով:

Կյանքի ու կենցաղի բարերար միջավայրն է այն դաշտը որտեղ պետք է հարաբերվեն իշխանությունը, գործարարությունն ու հանրությունը: Վերջին խոսքի իրավունքը թողնելով տնտեսագետներին, թող որ սիրողական մակարդակով արձանագրենք, որ դեպի իրեն ձգող, ասենք, Եվրոպայում այն փորձում են լուծել գնային ու հարկային միջոցներով: Մեր կողմից արդեն նկարագրված համեստ կենացաղավարության ծախսերն այստեղ նվազագույնի են հասցվել, անգամ 40-60 տոկոս հարկման պարագայում, երբ մեզանում վերջինը հազիվ 23 տոկոս է: Գոյացող ահռելի բյուջեները, տարբեր ծախսերի տեսքով վերադարձվում են հանրության բոլոր շերտերին, որն էլ բարերար միջավայր է ստեղծում իշխանություն-հանրություն  հարաբերություններում: Ասենք Ավստրիայում 1 բնակչի հաշվով տարեկան բյուջետային ծախսը կազմում է 26 հազար դոլար, Բելգիայում՝ 25 հազար դոլար, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 1.5 հազար դոլար է: Թե որքանով մեզանում վարվող սոցիալ-տնտեսական գործընթացները կնպաստեն նշված համաչափությունների նվազմանը, որն ուղղակի ու անուղղակի կապված է կոռուպցիայի ընկալման համանիշի դրական վարքագծի հետ, ցույց կտա ՀՀ կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականություն որակվող գործընթացը: Այն թերեւս առայժմ ուղղորդենք եվրոպական առեւտրային ցանցի գովազդային թերթիկներից վերցված լուսանկարներով, որոնք ինչ-որ բան հուշում են:

Եթե, իհարկե… ժամանակը ների:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապահովագրական համակարգը փրկօղա՞կ

Հաջորդ գրառումը

«Զօրավար Անդրանիկ կը խօսի»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Զօրավար Անդրանիկ կը խօսի»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական