Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ռուսները հարվածել են Զապորոժիեի մետալուրգիական գործարանին. 7 աշխատակից զոհվել է

Ռուսաստանի կողմից Զապորոժիեի վրա բալիստիկ հրթիռային հարվածի հետևանքով «Զապորոժստալի» մետալուրգիական գործարանը լիովին դադարեցրել է աշխատանքը. հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով ձեռնարկության սեփականատեր Metinvest խմբի մամուլի ծառայությանը։

Ընկերության տվյալներով՝ հրթիռային հարվածի  հետևանքով զոհվել է ձեռնարկության յոթ աշխատակից, ևս 21 մարդ վիրավորվել է։

Բալիստիկ հրթիռը հարվածել է աշխատողներին, որոնք ապաստան էին փնտրում օդային տագնապի ազդանշանի հնչելուց անմիջապես հետո:

Հարձակման հետևանքով վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքները, կոքսի և դոմնային վառարանների արդյունաբերության հիմնական և օժանդակ օբյեկտները, ինչպես նաև այլ արտադրական օբյեկտներ։

«Մետինվեստ»-ի տվյալներով՝ «Զապորոժստալը» ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը, իսկ մյուս արտադրական օբյեկտները աշխատում են կրճատված հզորությամբ։

Մասնագետները ներկայումս գնահատում են հարձակման ազդեցությունը, գործարանի գործունեությունը վերականգնելու հնարավորությունները և դրա համար անհրաժեշտ ժամկետները, ինչպես նաև իրականացնում են արտակարգ վերականգնողական գործողություններ։