Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լաւալի մէջ Ոգեկոչուեցաւ Հայոց Ցեղասպանութեան 106-Ամեակը

28/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շաբաթ, Ապրիլի 24-ին նախաձեռնութեամբ ՀՅԴ Լաւալի Սարգիս Զէյթլեան Կոմիտէին եւ մասնակցութեամբ Լաւալի Հայ Կեդրոնի յարկին տակ գործող միութիւններու եւ կազմակերպութիւններու, ոգեկոչուեցաւ Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցը:

Ոգեկոչման պաշտօնական արարողութիւնը տեղի ունեցաւ Լաւալի մէջ եծ Եղեռնի յուշարձանին մօտ: Նկատի ունենալով Քորոնա ժահրի պարտադրած իրավիճակը, այս տարի եւս ոգեկոչումը ծրագրուած էր առցանց, որ հեռասփռուեցաւ ուղիղ մասնահատուածներով, դիմտատերի (Facebook) միջոցով: Յետմիջօրէի ժամերէն մինչեւ երեկոյ, աւելի քան 1300 հայորդիներ, կրտսեր, պատանի ու տարեցներ, անձամբ ներկայացան մատուցելու իրենց յայրգանքի տուրքը ի յիշատակ սուրբ նահատակներուն, զետեղելով ծաղիկներ յուշակոթողին առջեւ:

ՀՄԸՄ Լաւալի սկաուտական կազմի տողանցքով սկիզբ առաւ միջոցառումը որմէ ետք իր պատգամը փոխանցեց մասնաճիւղի ատենտապետ Ռաֆֆի Հատիտեանը, որմէ ետք Քէպէքի Հայ դատի յանձնախումբի ատենտապետ Արարատ Թորոսեան ֆրանսերէնով փոխանցեց իր պատգամը:

Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Բարձրաշնորհ Տ. Բաբգէն Արք. Չարեանի գլխաւորութեամբ, Ս. Գէորգ Հայց. Առաք. Եկեղեցւոյ Հովիւ Արժ. Տ. Յակոբ Քհնյ. Կտայեան ու սարկաւագաց դասը, կատարեցին Սուրբ Նահատակներու եկեղեցական պաշտօնական Բարեխօսական կարգի արարողութիւնը (հոգեհանգստեան պաշտօն չի կատարուիր նահատակներու սրբադասումէն ետք)։

Արարողութեան ընթացքին ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ, ընկ. Ռաֆֆի Տօնապետեան, ՀՅԴ Գանատայի Կեդրոնական Կոմիտէի ու Լաւալի եւ Մոնթրէալի կոմիտէի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Ազգային Վարչութեան ու Ս. Գէորգ եկեղեցւոյ հոգաբարձութեան ներկայացուցիչները, որոնք բոլորն իրենց կարքին զետեղեցին ծաղկեպսակներ յուշարձանին առջեւ:

Սրբազան Հայրը ողջունեց ներկայ պետական հիւրերն ու պատկան մարմիներու ներկայցուցիչները եւ ըսաւ «Մեր նահատակները այսօր կու գան ըսելու մեզի որ դուք պէտք է շարունակէք ձեր պահանջատիրական պայքարը այնքան ատէն որ մեզմէ խլուած իրաւունքներ ունիք: Մենք պարտաւոր ենք շարունակելու մեր պահանջատիրական պայքարը, այս անգամ հատուցման եղանակով, հատուցման ճամբով, հատուցման պահանջքով»:

Գանատայի Խորհդարանի անդամներ՝ Տիկ. ԱՆի Քութրաքիս եւ Տիար Ֆայսալ էլ-Խուրի, Քէպէքի Նահանգային Խորհրդարանի անդամ Տիար Սաուլ Փօլօ, ինչպէս նաեւ Կի Ուելլեթի ներկայացուցիչ Տիկ. Վերա Մատիք եւ Լաւալի քաղաքապետարանի անդամներ՝ Պրն. Արամ Էլակոզ, Տիկին Ալին Տիպ, տիկին Սանտրա Էլ-Հալու, Պրն. Վասիլիոս Քարիտոճյանիս, Տիկին Ակլայա Րէվէլաքիս, Տիկին Իզապէլլա Թասոնի, Պրն. Տաւիտ Տը Քոթիս, Պրն. Միշէլ Փոասանդ եւ Պրն Փաոլօ Կալաթի ներկայ գտնուեցան միջոցառման ու նոյնպէս յարգեցին յիշատակը Ապրիլեան Սուրբ Նահատակներուն զետեղելով ծաղիկներ ու ծաղկեպսակներ:

Շարունակելով յայտագիրը, ՀՕՄ-ի «Շուշի» ու Համազգայնի Քէպէքի «Սանահին» մասնաճիւղերու վարչութիւնները նոյնպէս իրենց միութեանց կողմէ զետեղեցին ծաղկեպսակներ: Համազգայնի վարչութեան կողմէ խօսք առաւ Շանթ Գարայեան։ Տեղի ունեցաւ առցանց զրոյց «Շուշի» մասնաճիւղի ատենապետուհի՝ ընկհ. Ֆլորա Կիրակոսեանի հետ:

Ապա՝ ՀՅԴ Արմէն-Գարօ Ուսանողական Միութեան անդամներն ու ՀՅԴ Գանատայի Պատանեկան Միութեան պատանիներ ծաղկեպսակներ զետեղեզին, որմէ ետք խօսք առաւ Ուսանողական միութեան ատենապետուհի՝ ընկհ. Մարինա Քասիս:

Ոգեկոչման հսկումը կատարեց ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան՝ «Բեկոր Աշոտ – Լեւոն Շանթ» Մասնաճիւղը, որուն վարչութեան կողմէ խօսք առաւ ընկհ. Թալիա Ճապրայեան իսկ ընկ. Յովիկ Կէտիկեան ասմունքեց Ժագ Ս. Յակոբեանի «Յաղթերգութիւն» բանաստեղծութիւնը: Հսկումի արարողութիւնը աւարտեցաւ ազգային երգերով, Կրէկ Քոչոյանի կատարմամբ:

Առցանց հաղորդման բաժնով ընդգրկուած էր գեղարուեստական յայտագիր ուր հանդէս եկաւ Կորիւն Գոյունեան մեներգելով՝ «Մարտիկի Երգը», «Կռունկ» եւ «Զարթիր Որդեակ» երգերը դաշնամուրի ընկերակցութեամբ Նազանի Սվաճեանի: Մանէ Միրիամ Պաղտասարեան կատարեց «Կիլիկիա» , «Արցախ» եւ «Ախպերս ու Ես» երգերը, իսկ Էլի Պէրպէրեան, դաշնամուրի ընկերակցութեամբ Փոլ Մալախանեանի, կատարեց «Տուն Իմ Հայրենի», «Ուր էիր Աստուած» եւ «Ղարաբաղ» երգերը:

Ոգեկոչման հանդիսութիւնը եզրափակուեցաւ ՀՅԴ Լաւալի Սարգիս Զէյթլեան Կոմիտէի անդամ՝ ընկհ. Միրնա Ֆուտուլեանի պատգամով ուր ան նշեց՝ «…«Երկիւղածութեամբ խոնարհելով իւրաքանչիւր սուրբ նահատակի եւ հայ զինուորի ու կամաւորի յիշատակին առաջ, ուխտենք դառնալ մէկ զարկը հայոց բազուկին եւ ցոյց տանք համայն աշխարհին որ մեր արեան մէջ կայ պայքարելու խրոխտ ոգի, եւ թէ ոչ ոք պիտի խափանէ մեր սլացքը:»

horizonweekly.ca

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մայիսեան միակամ եւ միահամուռ ծառացում

Հաջորդ գրառումը

ԵՄ-ն ավելի քան 25 մլն եվրո է հատկացրել Ուկրաինայի արևելքի բնակիչների համար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերի» քայլերթը՝ Կապանում

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Հաջորդ գրառումը

ԵՄ-ն ավելի քան 25 մլն եվրո է հատկացրել Ուկրաինայի արևելքի բնակիչների համար

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական