Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԵՄ-ն ավելի քան 25 մլն եվրո է հատկացրել Ուկրաինայի արևելքի բնակիչների համար

Եվրոմիությունը 25,4 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի արևելքում հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

«Եվրահանձնաժողովը հայտարարել է ընթացիկ ռազմական գործողություններից տուժած մարդկանց 25,4 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն հատկացնելու մասին», ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Նշվում է, որ միջոցները «կօգնեն հակամարտությունից տուժած մարդկանց առողջապահական ծառայությունների հնարավորություն ստանալու» և «բավարարելու ամենախոցելի բնակչության հիմնական կարիքները»: