Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԵՄ-ն իրեն իրավունք է վերապահել ռուսական նավերի բեռը վաճառել և ստացված միջոցները փոխանցել Ուկրաինային. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահել ոչ միայն կանգնեցնել և ստուգել ռուսական բեռներ տեղափոխող նավերը, այլև բռնագրավել բեռը, վաճառել այն և ստացված միջոցները փոխանցել Ուկրաինային։

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, Լավրովի խոսքով՝ նման միջոցներն օգտագործվում են Կիևին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։ 

Լավրովի հայտարարությունները հնչել են Եվրամիության կողմից Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» դեմ վերահսկողության և պատժամիջոցների խստացման ֆոնին։

ԵՄ-ն վերջին ամիսներին ընդլայնել է ռուսական նավթի տեղափոխման և պատժամիջոցները շրջանցելու մեջ կասկածվող նավերի նկատմամբ սահմանափակումները։