Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացնելու որոշումը բեկանելու պահանջով

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ։ Այս մասին հայտնում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմը։
«Գլխավոր դատախազը համաձան չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետ և Վճռաբեկ դատարանից խնդրել է բեկանել որոշումը»,- նշել է պաշտպանական թիմը:
