Բարձրագույն հրամանատարական կազմից որևէ մեկն այցելե՞լ է զորամաս՝ պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները. իրավապաշտպան

Բանակի բարձրագույն հրամանատարությունը՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, պետք է հանգամանալից բացատրություն տա հանրությանը բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մահվան դեպքերի մասին։
Շուրջ քսան օր է անցել զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքից, և ահա մահվան նոր դեպք է գրանցվում․մահացու հրազենային վնասվածք է ստացել զինծառայող Գրիգոր Զաքարյանը։
Բարձրագույն հրամանատարական կազմից որևէ մեկն այցելե՞լ է զորամաս՝ պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները, զորամասում տիրող իրավիճակը և այլն։
Խիստ կասկածում եմ։
Պապիկյանն անգամ Ազատի զորամասում 15 զինծառայողի մահվան դեպքով չէր այցելել զորամաս։ Այն ժամանակ էլ, ինչպես հիմա, Պապիկյանի փոխարեն՝ խոսեց Նիկոլ Փաշինյանը՝ հռչակելով մեղավոր պատասխանատուներին, բայց չասաց, թե ինչ կապ ունի Ռազմական ոստիկանությունը մահվան այս դեպքի հետ։
Եթե Փաշինյանն ավելի լավ է տիրապետում բանակում-զորամասում տիրող իրավիճակին, այդ դեպքում ինչո՞ւ է Պնախարարի պաշտոնը զբաղեցնում Պապիկյանը։
Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան
