Արդեն 9 ամիս է՝ կառավարում եմ, քրգործերը նոր չէ, որ հարուցված են, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից չի եղել։ Պայքարը հանուն հայրենիքի է, և դրա համար ամեն խոչընդոտ էլ պետք է լինի, Գյումրու ավագանու նսիտից հետո լրագրողներին ասաց Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։
«Ես հասուն մարդ եմ և ի սկզբանե եմ գիտակցում։ Մի օր անպայման հայ ժողովուրդը կգա այն մտքին, որ իր միակ փրկությունն իր միասնությնա մեջ է»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք իր կառավարման ընթացքում Գյումրու համայնքապետարանը դոտացիաների հետ կապված խնդիրներ ունեցել է, Առաքելյանը բացասական պատասխան հնչեցրեց։
«Չէ, դոտացիայի խնդիրներ չենք ունեցել, խնդիրները կապված են որոշումների հետ՝ սոցիալական դրամական օգնություններ, աճուրդային կարգի փոփոխություններ և այլն»,- ասաց նա։
Ավետիս Առաքելյանը միաժամանակ չցանկացավ պատասխանել այն հարցին, թե Վարդան Ղուկասյանի հարցով ինչ դրական ակնկալիքներ ունի դատարանից։
Լրագրողի հարցին՝ ինչ դրական սպասելիքներ ունի դատարաններից, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չկա իր ասածները չանող գեթ մեկ դատավոր, Գյումրու փոխքաղաքապետը պատասխանեց.
«Չգիտեմ, այդ խոսքերն ուղղված են հանրությանը։ Հանրային կարծիք պետք է ձևավորվի դրա համար։ Պետք է հասրակությունը հասկանա՝ արդյոք ցանկություն ունի նման իրականության մեջ ապրելու»,- ասաց նա՝ բացառելով, որ իր դրական սպասումները կարող են իշխանությունների և Վարդան Ղուկասյանի միջև ինչ-ինչ պայմանավորվածությունների հետևանք լինել։











